Նրանց, ովքեր ընդվզել և բանտարկվել են հանուն արժանապատվության

« 30 » դեկտեմբերի 2016թ. «Արմավիր» ՔԿՀ Սիրելի զինակիցնե՛ր Շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Մեր ժողովրդի ու պետականության համար կենսական նշանակություն ունեցող նոր՝ 2017թ. շեմին ուզում եմ ձեզ՝ պայքարի առաջամարտիկներիդ, հրապարակավ խոսք ասել արվածի և անելիքի վերաբերյալ: Մի քիչ ավելի ուշադիր կերպով դիտարկելով 1988-ից սկսված գործընթացները, կտեսնենք, որ ամեն ինչ արվել է այսպես կոչված երրորդ հանրապետությունը մեր ազգային և մարդկային-քաղաքացիական իղձերի ու պատկերացումների իրականացման գործիքի փոխարեն վերածվի դրանք խորտակող ու մեզ կրկին ռուսական սապոգի տակ վերադարձնող մեխանիզմի՝ հեռանկարում մատնելով մեզ պետականության կորստի, ցեղասպանության և վերջնական հայրենազրկման: Արցախյան ազատամարտի ժամանակ նույնպես ներքին հակամարտություն կար, ինչի արդյունքը եղան ամենաբարձր մակարդակի կառավարիչներ դառնալու ներուժ ունեցող մեր ռազմաքաղաքական գործիչների սպանությունները չպարզված հանգամանքներում, Արցախի այսօրվա անորոշ կարգավիճակն ու մասամբ ազատագրված տարածքը: Հետագայում արդեն գաղութային վարչակազմի վերածված պետական կառավարման համակարգը ծրագրված կերպով շարունակեց և հետզհետե ավելի բացահայտ ձևերով ձգտում է ավարտին հասցնել մեր ուժազրկման նպատակով իրականացվող սոցիալ-տնտեսական ու իրավական կեղեքման, դրա միջոցով՝ մարդաթափության աստիճանի արտագաղթի և Հայկական պետության ու բանակի ինքնուրույնության զիջման քաղաքականությունը: Բնականաբար՝ մեր ժողովուրդը պայքարել է, պայքարում է և պայքարելու է՝ մինչև կստեղծի իր արժանապատիվ իղձերին ու պատկերացումներին համապատասխանող պետություն: Արցախյան ազատամարտի թատերաբեմում և Երևանի փողոցներում ու հրապարակներում արդեն 90-ականների սկզբից տարբեր ձևերով սկիզբ առավ հայության արժանապատվությունն ու ազատագրված հողը հանձնելու դեմ ընդվզման գործընթացը: Ի դեպ՝ Արցախի այսօրվա թեկուզ մասամբ ազատագրված տարածքը այդ ընդվզման արդյունքն է: Հրադադարից հետո այն տարբեր դրսևորումներով հասավ մինչև ազատագրված տարածքները չհանձնելու և, ավելին՝ Կուր-Արաքսյան հանրապետություն ստեղծելու մեր նախաձեռնություններին: Դրանք թեպետ կասեցվեցին մեր բանտարկությամբ, սակայն բավարար ծիլեր տվեցին ժողովրդի, առաջին հերթին՝ երիտասարդության շրջանում: Այնուհետև եղան 2008-ի իրադարձությունները՝ Մարտի 1-ի հանգրվանով: Եվ արդեն հետմարտիմեկյան Հայաստանում ազգային-ազատագրական պայքարը մենք նոր շնչով վերսկսեցինք «Սարդարապատ», «Նախախորհրդարան» «Հիմնադիր խորհրդարան» ազգային-քաղաքական նախաձեռնությունների միջոցով: Անշուշտ, մենք միակը չէինք: 2013թ. նոյեմբերի 5-ին տեղի ունեցավ Շանթ Հարությունյանի և նրա ընկերների քաղաքացիական ընդվզումը: Սակայն արտաքին տիրոջ ծրագրով գործող գաղութային վարչակազմը, որ մինչ այդ արդեն բանտարկել էր արժանապատվության մարտիկ Վոլոդյա Ավետիսյանին, ոչ միայն դասեր չքաղեց այդ ընդվզումից, այլև ուժեղացրեց բռնությունն ու բանտարկեց նաև Շանթին ու նրա ընկերներին: Այնուհետև բանտարկվեց Հայկ Կյուրեղյանը, որ ընդվզել էր այդ ապօրինության դեմ: Հիմնադիր խորհրդարանի, ապա նաև՝ «Նոր Հայաստան» քաղաքական միավորման նախաձեռնած քաղաքացիական անհնազանդության գործընթացը նշանավորվեց Գևորգ Սաֆարյանի, ապա նաև՝ իմ բանտարկությամբ: Այդ ամենից հետո մենք ականատես եղանք համբերության բաժակը լցվելու արդյունքին՝ «Սասնա Ծռեր»-ի զինված ապստամբությանը, որը ռուսական գաղութային վարչակազմի դեմ առաջին զինված ելույթն էր 1921-ի փետրվարյան ապստամբությունից հետո: «Սասնա Ծռեր»-ը արյունահեղությունից խուսափելու նպատակով ընտրեցին ռազմագերու ժամանակավոր կարգավիճակը և նույնպես հայտնվեցին բանտում: Բանտարկվեցին նաև Երևանի փողոցներում նրանց աջակցելու համար ընդվզած շատ քաղաքացիներ: Ինչպես տեսնում ենք, գաղութային վարչակազմը խելքի գալու ոչ մի նշան ցույց չի տալիս և շարունակում է իր սև գործը: Բնության օրենքները և պատմական օրինաչափությունները հուշում են, որ նա շուտով ստանալու է վերջին և խորտակիչ հարվածը: Այս կանխատեսումը հաստատում են նաև ժողովրդի ներսում տեղի ունեցող փոփոխությունները: Խոսքս ուղղելով ձե՛զ, սիրելի զինակիցնե՛ր, ուզում եմ հավաստիացնել, որ ձեր ընդվզու՛մն է առաջնային թափ հաղորդել այդ ապագա խորտակիչ հարվածին և ըստ էության նրա մղիչ ուժն է: Շարունակե՛ք ձեր տոկունությամբ, հաստատակամությամբ ու համառությամբ մնալ և լինել ազատագրական պայքարի առաջամարտիկներ: Մենք գտնվում ենք ազգային և պետական կյանքի խորը ճգնաժամի մեջ և մոտենում ենք անցման «կամ-կամ» կետին: Ձեր ընդվզումների շղթան, որ սկսվեց անհամաձայնության խոսքերից ու դրվագներից և պսակվեց «Սասնա Ծռեր»-ի զինված ապստամբությամբ, ինչպես նաև մեր ժողովրդի արձագանքը այդ ամենին հաստատում են, որ վերջին ու վճռական ընդվզմամբ մենք անցման կետից թռիչքային ձևով գնալու ենք ազգային վերածննդի և պետականաշինության ճանապարհով: Մեր ժողովրդի համար առաջիկա փուլի քաղաքական առաջադրանքը Կուր-Արաքսյան նոր հանրապետության ստեղծումն է: Ազգային և մարդկային արժանապատիվ կյանքի սկիզբ դնելու համար այն պե՛տք է և ունենալու՛ է անհրաժեշտ բովանդակություն, ներուժ և տարածք: Լծվե՛նք այդ առաջադրանքի կատարմանը, օրինա՛կ ծառայենք և ոգևորե՛նք մեր հայրենակիցներին: Մե՛նք ենք տերը մեր երկրի:

դիտվել է 26 անգամ
Լրահոս
COP 17-ի առաջնորդների գագաթնաժողովին գերիների հարցը չբարձրաձայնումը ևս մեկ չօգտագործված հնարավորություն էր. Սահակյան news.am Գազատար է վնասվել. Եղվարդի մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցվել է Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավը ուղևորվել է դեպի Նյու Յորք Կրկին խուզարկություններ՝ Ստեփանավանում․ 10 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Երևան Պուտինը Նիկոլին մանևրելու հնարավորություն է տալիս, որպեսզի․․․ (video) ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա «Հիմա ինչ անեն՝ ռուսները բռնեն, սեղմեն ու Նիկոլին քցե՞ն․․․»․ Հայկ Այվազյան (video) «Փաշինյանը երեկ հարձակվել է իր պաշտոնյայի վրա․․․» (video) Դատավորը պետք է արդարության կողմնակիցը լինի․ բոլոր դատերն էլ պետք է արդար ելք ունենան․ Տեր Փառեն Ազատե՛ք բռնազավթած եկեղեցիները․ սթափվե՛ք, զղջացե՛ք, ապաշխարե՛ք․ Սամվել դպիր COP 17-ի առաջնորդների գագաթնաժողովին գերիների հարցը չբարձրաձայնումը ևս մեկ չօգտագործված հնարավորություն էր. Սահակյան Վթարային ջրանջատում՝ հոկտեմբերի 23/24-ին «Լեզուներիդ չափը ճանաչե՛ք»․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր (video) Ավստրիան հայտարարել է ռուսաստանցի 4 դիվանագետի արտաքսման մասին ԱՄՆ ուժերը կանխել են 25 մլրդ դոլարի նավթի արտահանումը Փաշինյա՛ն, դուք մի՛ ոգևորվեք․․․ էդ թիվն արդեն հերիք է․ «Ուժեղ Հայաստան»-ից՝ Տիգրան Աբրահամյան (video) Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 200 բեռնատար է կուտակվել Արցախի ինստիտուտների պահպանումն ու արցախցիների սոցիալական խնդիրների լուծումը առաջնահերթություններ են Վարդանյանին դատում են Ալիեւը եւ համայնքապետը Վախեցե՛ք, դուք ուրիշ հերոսի անուն չգիտե՛ք․ Հայկ Ֆարմանյանը՝ Փաշինյանին ու ՔՊ-ին (video) Սարսափելի մանրամասներ՝ ինչ ձևով են ադրբեջանցիները խոշտանգել ու սպшնել հայ հովիվին․․․ (video) Առաջիկա օրերի եղենակը Երևանում օտարերկրացիներով ավտոբուս է կողաշրջվել․ 10–ից ավելի վիրավոր կա (video) Սարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am