Ամոթը մեզ է, բոլորիս, որ Հայաստանն աշխարհում դեռ ներկայացնում է այս Made for Turkey մոդուլային ոհմակը
ԱՄՆ փոխնախագահի այցի արդյունքները լիարժեք կամփոփեմ իր՝ Բաքու կատարվելիք ուղեւորությունից հետո, քանզի թե ներկայիս այցը, թե զարգացումները տարածաշրջանային են եւ փոխկապակցված։
Այս պահի դրությամբ կարող եմ փաստել մեկ բան՝ մեր այսօրվա ակցիան այն աստիճան լսելի էր հենց նախագահականում, որ հարյուրավոր քաղացիների վանկարկումները լսելի են անգամ Նիկոլի կողմից հրապարակված կադրերում։
Եւ սա՝ ի հեճուկս հազարավոր ոստիկանների, փակված փողոցների եւ երկնքում ճախրող ուղղաթիռների։
Իշխանություններն այնքան էին դողում մեր ռազմագերիների նկարներից, որ նույնիսկ ոստիկանական երկրորդ շղթան կազմեցին Բաղրամյանի պուրակում՝ ոստիկանների մարմիններով փակելու համար Բակո Սահակյանի, Ռուբեն Վարդանյանի, Արկադիյ Ղուկասյանի եւ մյուս բանտարկված մեր հայրենակիցների նկարները։
Պատկերացնում՞ եք։ Սրանց անգամ ամոթանք տալն է այլեւս անիմաստ։
Ամոթը մեզ է, բոլորիս, որ Հայաստանն աշխարհում դեռ ներկայացնում է այս Made for Turkey մոդուլային ոհմակը։
Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից
