Շղթայական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. օպերատիվ են գործել փրկարարներն ու պարեկները
Այսօր՝ փետրվարի 9-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի Մաստարա գյուղի վարչական տարածքում բախվել են «Mitsubishi», «Suzuki», «Toyota», «Ford Transit» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թալինի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Դեպքի վայրում հավաքված վարորդները նշում էին, որ ճանապարհը եղել է մերկասառույց, մինչդեռ ֆոտոլրագրողի նկարահանումների ժամանակ ճանապարհը եղել է անցանելի և վարորդները նշում էին որ վթարից հետո է հալվել սառույցը։
