Լավրովը՝ ԱՄՆ-ի հետ տնտեսական գործակցության հեռանկարների, Անքորիջի պայմանավորվածությունների և պատժամիջոցների մասին

Ռուսաստանն ԱՄՆ-ի հետ տնտեսական հարաբերություններում վառ ապագա չի տեսնում, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը TV BRICS-ին տված հարցազրույցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նրա հայտարարությունները հակիրճ ներկայացրել է ՏԱՍՍ գործակալությունը:

Լավրովը հարցազրույցում նաև նշել է, որ Մոսկվան պատրաստ է գործակցել բոլոր երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ, սակայն ամերիկացիներն այս ճանապարհին «արհեստական խոչընդոտներ են ստեղծում», հետևաբար, Ռուսաստանը ֆինանսական, տնտեսական, լոգիստիկ և այլ նախագծերը զարգացնելու լրացուցիչ պաշտպանված ուղիներ է փնտրում BRICS-ի երկրների հետ:

Լավրովի խոսքով՝ ԱՄՆ-ն մրցակիցներին ճնշում է անբարեխիղճ մեթոդներով՝ պատժամիջոցներ սահմանելով ռուսական նավթային ընկերությունների նկատմամբ: ԱՄՆ-ն, ըստ դիվանագետի, փորձում է վերահսկել ռազմատեխնիկական կապերը Ռուսաստանի խոշորագույն ռազմավարական գործընկերների՝ Հնդկաստանի և BRICS-ի այլ անդամների հետ:

Միևնույն ժամանակ Լավրովը շեշտել է, որ Ռուսաստանը հատուկ ուշադրություն է հատկացնում ԱՊՀ-ին, ԵԱՏՄ-ին, ՀԱՊԿ-ին և, ընդհանուր առմամբ, հետխորհրդային տարածքին:

Լավրովը նաև նշել է, որ Ռուսաստանն ընդունել է Ուկրաինայի հարցով Անքորիջում բանակցությունների ժամանակ Միացյալ Նահանգների ներկայացրած առաջարկը, սակայն այժմ ԱՄՆ-ն ինքը պատրաստ չէ այդ առաջարկին:

Ալյասկայի Անքորիջ քաղաքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը տեղի է ունեցել 2025 թ. օգոստոսին:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն իր հերթին լրագրողների հետ զրույցում նշել է, որ Անքորիջում ձեռք բերված պայմանավորվածությունները թույլ կտան հասնել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման: Նա, սակայն, չի մանրամասնել, թե ռուսական կողմն ինչ նկատի ունի՝ Անքորիջի պայմանավորվածություններ ասելով: Պեսկովը հավելել է, որ աշխատանքը շարունակվում է:

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Մուղնու եկեղեցու քահանա Գարեգին Արսենյանի տնային կալանք խափանման միջոցը վերացվեց Նարեկ Սամսոնյանն այսօր վիրահատվել է. փաստաբան Նիկոլին ճնշելու են․ Ռուսաստանը կաշխատի ընդդիմության հետ․ քաղտեխնոլոգ (video) Վենսի ավտոշարասյունը վանկարկումների ներքո հասավ Բաղրամյան 26․ իրավիճակը թեժ է (video) «Ոստիկանական զորքերը պաշարել են Բաղրամյան պողոտան» (video) ՔՊ-ն ակցիայի պահանջի՝ գերիների ազատ աձակման հետ հաշտ չէ, այլապես չէին փակի ճանապարհը.Հայկ Մամիջանյան (video) «Մեր հայրենակիցներին առնում-ծախում են․ Վենսը դա պետք է իմանա»․ Արմեն Աշոտյանը՝ Բաղրամյան 26-ի դիմաց (video) ԱՄՆ փոխնախագահին Նիկոլն այս ամենը չի՛ ասել. մենք սա բարձրաձայնելու ենք. Աննա Մկրտչյանը՝ Բաղրամյանում (video) Սա նորմալ չէ, չի կարող նորմալ լինել․ Լևոն Քոչարյանի պատասխանը՝ քաղաքացու հարցին (video) Ինչպե՞ս կբաշխվեն ընդդիմության ձայները․ Սամվել Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Ծառուկյան (video) Դուք տեսնելու եք Հայաստանի պատմության իրական թալանը, որն արել են սրանք․ Աղվան Վարդանյան (video) Ահավոր է, պատերազմում երկու ոտք և ձեռք կորցրած մեր հայրենակցից ուզում են կարգը վերցնել․ ահազանգ (video) Լսե՛ք՝ ինչ է Նիկոլը համոզել Ալիևին․ Գեղամ Մանուկյան (video) Քննիչը ծխե՞լ է Արշակ Սրբազանի դեմ «իրեղեն ապացույց բիչոկը»․ Նաիրա Զոհրաբյան (video) Հայաստանը շատ սուր վիճակում է. Պուտինը կարևոր հարց է ուղղել Նիկոլին. Վիգեն Հակոբյան (video) Վենսի այցին ընդառաջ «Ալեքսանդր» հյուրանոցում անվտանգության աննախադեպ միջոցառումներ են, հեռացնում են փողոցի աղբամանները Հիմա ո՞վ է իրական «համբալը» (video) Կամո Ցուցուլյանը ևս ԱԺ-ում է Շղթայական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. օպերատիվ են գործել փրկարարներն ու պարեկները Ե՞րբ կկայանա Փաշինյան-Վենս հանդիպումը Անհետ կորածների ծնողներն ԱԺ–ի մոտ են. նրանք պահանջում են իրենց տրամադրել 44–օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը Իշխանական թալանի ամբողջ սխեման․ ինչպես և ովքեր են հարստանում Փաշինյանի օրոք (video) Արևմուտքը փորձում է թուլացնել Ռուսաստանի և Բելառուսի կապերը Լավրովը՝ ԱՄՆ-ի հետ տնտեսական գործակցության հեռանկարների, Անքորիջի պայմանավորվածությունների և պատժամիջոցների մասին Ես ասացի՝ հեսա Ալենը կչռփի Լավրովին․ էդ ի՞նչ եղավ․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am