Մենք կոչ ենք անում Ձեզ աջակցել Բաքվում ապօրինի պահվող հայեր ազատ արձակմանն ուղղված ջանքերին

«Միասին» հասարակական քաղաքական շարժման համակարգող խորհուրդը, որի կազմում ընդգրկված են 71 քաղաքական, հասարակական գործիչներ և անհատներ բաց նամակ է ուղղել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին։

«Հարգելի պարոն փոխնախագահ։

Ողջունում ենք Ձեր այցը Հայաստանի Հանրապետություն, ապա՝ Ադրբեջանի Հանրապետություն, հուսով ենք, որ այն կնպաստի մեր տարածաշրջանում հակամարտության հանգուցալուծմանը: Քանի որ Ձեր այս այցի ընթացքում լինելու եք ինչպես Երևանում, այնպես էլ Բաքվում, մենք՝ «Միասին» հասարակական քաղաքական շարժման անդամներս և փետրվարի 7-ին կայացած կլոր սեղանի կուսակցական և հանրային գործիչները, դիմում ենք Ձեզ մարդասիրական կարևոր մի հարցով։ Ձեզ և ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ Թրամփին հայտնի է, որ Բաքվի բանտերում ապօրինի պահվում են քրիստոնյա հայ գերիներ։ Նրանց ընտանիքները, ինչպես նաև Հայաստանի հանրությունը, մեծ մասամբ զրկված են գերիների վիճակի վերաբերյալ հուսալի ու համապարփակ տեղեկատվություն ստանալու հնարավորությունից:
Մենք կոչ ենք անում Ձեզ և ԱՄՆ վարչակազմին աջակցել նրանց ազատ արձակմանն ուղղված ջանքերին: Վերջերս նրանցից չորսի հայրենադարձումը ցույց տվեց այս խնդրի հույժ կարևորությունը մեր հասարակության համար:

Զինված հակամարտության պատճառով ազատազրկված բոլոր հայերի ազատ արձակումն ու հայրենադարձումն առաջնային նշանակություն ունեն Հայաստանի և Ադրբեջանի միջև իրական և կայուն խաղաղության գործընթացի համար։
Ցավոք, 19 քրիստոնյա հայեր շինծու մեղադրյալի կարգավիճակում շարունակում են պահվել և տառապանքներ կրել ադրբեջանական բանտերում։ Անհայտ է շուրջ հարյուր բռնի անհետացածների ճակատագիրը։ Հաշվի առնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի հանձնառությունը մեր տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստելու գործում՝ հույս ունենք, որ հայ գերիների վերադարձի հարցը Ձեր օրակարգից դուրս չի մնա։ Նման աջակցությունը դառնում է ավելի հրատապ՝ հաշվի առնելով Ադրբեջանի պաշտոնյաների մտահոգիչ վերջին այն հայտարարությունները, թե Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաներին վերադարձնելու

մտադրություն իրենք չունեն: Այս ընթացքում շարունակվում են հայերի նկատմամբ կեղծ դատական գործընթացները, կայացվում են դաժան դատավճիռներ արդար դատաքննության սկզբունքների լիակատար խախտման պայմաններում:

Վրեժխնդրության դատավարությունների ընթացքում քրիստոնյա հայ գերիներին արդեն դատապարտել են ցմահ կամ երկարաժամկետ ազատազրկման։ Նման իրադարձությունները բնավ չեն համապատասխանում հայտարարված խաղաղության օրակարգին:

Քրիստոնյա հայ գերիների վերադարձի խնդիրը բարձրացվել էր Վաշինգտոնում 2025թ. օգոստոսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի առաջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագրի նախաստորագրման և բարձր մակարդակի հանդիպումների ընթացքում: Ներկայիս ԱՄՆ վարչակազմը կարևորում է մարդու իրավունքների, այդ թվում քրիստոնյաների պաշտպանության խնդիրները: Նախագահ Դոնալդ Ջ. Թրամփը դեռ նախընտրական շրջանում է ընդգծել աշխարհում հալածվող քրիստոնյաների պաշտպանության առաջնահերթությունը:

Համոզված ենք, որ ԱՄՆ վարչակազմն իրավամբ մեծ դեր կարող է ունենալ Բաքվում գերեվարված բոլոր հայ քրիստոնյաների ազատ արձակման գործում: Հայ ժողովրդի համար Ադրբեջանի խաղաղության խոստումները վստահելի չեն, քանի դեռ այնտեղ տառապանքների են ենթարկվում քրիստոնյա հայերը: Ուստի մեր հորդորն ու կոչն է Ձեզ ու ԱՄՆ վարչակազմին՝ գործուն քայլեր ձեռնարկել, որպեսզի Բաքվում ապօրինի ազատազրկված հայերը անհապաղ կարողանան վերամիավորվել իրենց ընտանիքների հետ:

Մենք հավատացած ենք, որ Դուք, իրոք, կարող եք նպաստել այս մարդասիրական խնդրի լուծմանը և վերջ դնել բազմաթիվ հայ ընտանիքների տառապանքին: Որպես հուսադրող առաջին քայլ՝ խնդրում ենք Ձեզ հնարավորություն գտնել Բաքվում այցելելու հայ գերիներին՝ անձամբ ծանոթանալու իրավիճակին և հույս ներշնչելու նրանց արդար, արժանապատիվ ապագայի հանդեպ»։

դիտվել է 99 անգամ
Լրահոս
Լսե՛ք՝ ինչ է Նիկոլը համոզել Ալիևին․ Գեղամ Մանուկյան (video) Քննիչը ծխե՞լ է Արշակ Սրբազանի դեմ «իրեղեն ապացույց բիչոկը»․ Նաիրա Զոհրաբյան (video) Հայաստանը շատ սուր վիճակում է. Պուտինը կարևոր հարց է ուղղել Նիկոլին. Վիգեն Հակոբյան (video) Վենսի այցին ընդառաջ «Ալեքսանդր» հյուրանոցում անվտանգության աննախադեպ միջոցառումներ են, հեռացնում են փողոցի աղբամանները Հիմա ո՞վ է իրական «համբալը» (video) Կամո Ցուցուլյանը ևս ԱԺ-ում է Շղթայական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. օպերատիվ են գործել փրկարարներն ու պարեկները Ե՞րբ կկայանա Փաշինյան-Վենս հանդիպումը Անհետ կորածների ծնողներն ԱԺ–ի մոտ են. նրանք պահանջում են իրենց տրամադրել 44–օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը Իշխանական թալանի ամբողջ սխեման․ ինչպես և ովքեր են հարստանում Փաշինյանի օրոք (video) Արևմուտքը փորձում է թուլացնել Ռուսաստանի և Բելառուսի կապերը Լավրովը՝ ԱՄՆ-ի հետ տնտեսական գործակցության հեռանկարների, Անքորիջի պայմանավորվածությունների և պատժամիջոցների մասին Ես ասացի՝ հեսա Ալենը կչռփի Լավրովին․ էդ ի՞նչ եղավ․ Նաիրա Զոհրաբյան (video) Փոսերի առաջացման պատճառը աղն է, աղը՜, ժողովուրդ ջան, իրենք դարձյալ մեղավոր չեն. Րաֆֆի Ասլանյան Ձեզ զգուշացնում եմ՝ ինչ աղետ է լինելու, եթե Նիկոլը մնա իշխանության․ Իշխան Սաղաթելյան (video) Ռոբերտ Քոչարյան-Սամվել Կարապետյան․ ի՞նչ է սպասվում․ քաղտեխնոլոգ (video) ԱՄՆ փոխնախագահը հնարավորություն ունի ապահովելու գերիների անհապաղ ազատ արձակումը հենց իր այցի ժամանակ Վենսի աշխատակազմը հաստատել է Բագրատ Սրբազանի նամակի ստացումը և հայտնել իր շնորհակալությունը Կոչ ենք անում մտահոգության արտահայտություններից անցնել ակտիվ աջակցման․ Արցախի ԱԺ նախագահը՝ Վենսին «Արցախ» անվան փոխարեն «Երաժշտությունը՝ Արա Գևորգյանի»․ ինչպես է լուծվել օլիմպիական վեճը Մեր զավակներից որևէ տեղեկություն չունենք․․․ անհետ կորածների հարազատներն՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց (video) ԱՄՆ-ի 20-ից ավելի ռազմատրանսպորտային ինքնաթիռներ են ժամանել Հայաստան և Ադրբեջան Վենսի այցից առաջ #ՈՒՂԻՂ․ Վենսը հաստատել է՝ հայ ռազմագերիների հետևից գնալու է․ Նաիրա Զոհրաբյան (video) Պայմանագրային զինծառայողին դաժան ծեծի ենթարկելու փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ Հանցավոր խումբ է բացահայտվել. կատարվել են մեծամասշտաբ խուզարկություններ․ կան ձերբակալվածներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am