Ջեյ Դի Վե՛նս, տեր կանգնեք ձեր խոստումներին․ քրիստոնյա հայերը Բաքվում տառապանքների մեջ են․ բաց նամակ ԱՄՆ փոխնախագահին

Բ Ա Ց Ն Ա Մ Ա Կ
ԱՄՆ փոխնախագահ
պարոն Ջեյ Դի Վենսին


Հարգելի պարոն փոխնախագահ։
Ողջունում ենք Ձեր այցը Հայաստանի Հանրապետություն, ապա՝ Ադրբեջանի Հանրապետություն, հուսով ենք, որ այն կնպաստի մեր տարածաշրջանում հակամարտության հանգուցալուծմանը: Քանի որ Ձեր այս այցի  ընթացքում լինելու եք ինչպես Երևանում, այնպես էլ  Բաքվում, մենք՝ «Միասին» հասարակական քաղաքական շարժման անդամներս և փետրվարի 7-ին կայացած կլոր սեղանի կուսակցական և հանրային գործիչները, դիմում ենք Ձեզ մարդասիրական կարևոր մի հարցով։ Ձեզ և ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ Թրամփին հայտնի է, որ Բաքվի բանտերում ապօրինի պահվում են քրիստոնյա հայ գերիներ։ Նրանց ընտանիքները, ինչպես նաև Հայաստանի հանրությունը, մեծ մասամբ զրկված են գերիների վիճակի վերաբերյալ հուսալի ու համապարփակ տեղեկատվություն ստանալու հնարավորությունից:
Մենք կոչ ենք անում Ձեզ և ԱՄՆ վարչակազմին աջակցել նրանց ազատ արձակմանն ուղղված ջանքերին: Վերջերս  նրանցից չորսի հայրենադարձումը ցույց տվեց այս խնդրի հույժ կարևորությունը մեր հասարակության համար: Զինված հակամարտության պատճառով ազատազրկված բոլոր հայերի ազատ արձակումն ու հայրենադարձումն առաջնային նշանակություն ունեն Հայաստանի և Ադրբեջանի միջև իրական և կայուն խաղաղության գործընթացի համար։
Ցավոք, 19 քրիստոնյա հայեր շինծու մեղադրյալի կարգավիճակում շարունակում են պահվել և տառապանքներ կրել ադրբեջանական  բանտերում։ Անհայտ է շուրջ հարյուր բռնի անհետացածների ճակատագիրը։ Հաշվի առնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի հանձնառությունը մեր տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստելու գործում՝ հույս ունենք, որ հայ գերիների վերադարձի հարցը Ձեր օրակարգից դուրս չի մնա։  Նման աջակցությունը դառնում է ավելի հրատապ՝ հաշվի առնելով Ադրբեջանի պաշտոնյաների մտահոգիչ վերջին այն հայտարարությունները, թե Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաներին վերադարձնելու


մտադրություն իրենք չունեն: Այս ընթացքում շարունակվում են հայերի նկատմամբ կեղծ դատական գործընթացները, կայացվում են դաժան դատավճիռներ արդար դատաքննության սկզբունքների
լիակատար խախտման պայմաններում: Վրեժխնդրության դատավարությունների ընթացքում քրիստոնյա հայ գերիներին արդեն դատապարտել են ցմահ կամ երկարաժամկետ ազատազրկման։ Նման իրադարձությունները բնավ չեն համապատասխանում հայտարարված խաղաղության օրակարգին:
Քրիստոնյա հայ գերիների  վերադարձի խնդիրը բարձրացվել էր Վաշինգտոնում 2025թ. օգոստոսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի առաջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագրի նախաստորագրման և բարձր մակարդակի հանդիպումների ընթացքում: Ներկայիս ԱՄՆ վարչակազմը կարևորում է մարդու իրավունքների, այդ թվում քրիստոնյաների պաշտպանության խնդիրները: Նախագահ Դոնալդ Ջ. Թրամփը դեռ նախընտրական շրջանում է ընդգծել աշխարհում հալածվող քրիստոնյաների պաշտպանության առաջնահերթությունը: Համոզված ենք, որ ԱՄՆ վարչակազմն իրավամբ մեծ դեր կարող է ունենալ Բաքվում գերեվարված բոլոր հայ քրիստոնյաների ազատ արձակման գործում: Հայ ժողովրդի համար Ադրբեջանի խաղաղության խոստումները վստահելի չեն, քանի դեռ այնտեղ տառապանքների են ենթարկվում քրիստոնյա հայերը: Ուստի մեր հորդորն ու կոչն է Ձեզ ու ԱՄՆ վարչակազմին՝ գործուն քայլեր ձեռնարկել, որպեսզի Բաքվում ապօրինի ազատազրկված հայերը անհապաղ կարողանան վերամիավորվել իրենց ընտանիքների հետ:
Մենք հավատացած ենք, որ Դուք,  իրոք, կարող եք նպաստել այս մարդասիրական խնդրի լուծմանը և վերջ դնել  բազմաթիվ հայ ընտանիքների տառապանքին: Որպես հուսադրող առաջին քայլ՝ խնդրում ենք Ձեզ հնարավորություն գտնել Բաքվում այցելելու հայ գերիներին՝ անձամբ ծանոթանալու իրավիճակին և հույս ներշնչելու նրանց արդար, արժանապատիվ ապագայի հանդեպ։


«Միասին» հասարակական քաղաքական շարժման
Համակարգող խորհուրդ,
որի կազմում ընդգրկված են 71 քաղաքական, հասարակական
գործիչներ և անհատներ
09․02․2026թ․

 

Open Letter to the Vice President of the United States,
Mr. J.D. Vance

Dear Mr. Vice President,
We welcome your visit to the Republic of Armenia, followed by the Republic of Azerbaijan, and express our hope that it will contribute meaningfully to the to the resolution of the conflict in the South Caucasus. As your itinerary includes both Yerevan and Baku, we - the members of the civic-political movement “Miasin” (Together) joined by representatives of political parties and civil society participated in the roundtable discussion held on February 7 - wish to bring to your attention a matter of serious humanitarian concern. It is well known to you and to the President of the United States, Mr. Donald J. Trump, that Christian Armenian detainees are currently illegally being held in prisons in Baku. Their families, as well as the public in Armenia, are largely deprived of access to reliable and comprehensive information regarding their condition and legal status.
In this regard, we respectfully call upon you and the U.S. administration to lend support to efforts aimed at securing their release. The recent repatriation of four Armenian detainees has once again underscored the acute significance of this issue for Armenian society. Due to armed conflict, the release and return of all individuals deprived of liberty constitute an essential prerequisite for a genuine and lasting peace process between Armenia and Azerbaijan. Regrettably, at present, nineteen Christian Armenians remain in detention and continue to endure severe hardship in Azerbaijani prisons in the status of a trumped-up defendant.
The fate of approximately one hundred forcibly disappeared individuals remains unknown. Taking into account the important role of President Donald J. Trump in advancing peace initiatives in the region, we trust that the issue of Armenian detainees will remain firmly on your agenda. This matter has acquired particular urgency in light of deeply concerning statements by Azerbaijani officials indicating a lack of intent to release former officials of Nagorno-Karabakh. Concurrently, judicial proceedings against Armenian detainees have continued under conditions that raise serious concerns regarding due process and the fundamental principles of fair trial. As a result of these retaliatory proceedings, several Christian Armenian detainees have been sentenced to life imprisonment or lengthy prison terms. Such developments are clearly incompatible with any declared commitment to peace.

 

The issue of the return of Christian Armenian detainees was raised in Washington in August 2025 during the initialing of the Peace Agreement between Armenia and Azerbaijan, as well as during high-level meetings conducted under the leadership of President Donald J. Trump. The current U.S. administration has emphasized the protection of human rights as a core priority of its foreign policy. During his presidential campaign, President Trump also highlighted the importance of safeguarding persecuted Christians worldwide. In this context, we are confident that the United States can play a constructive and decisive role in facilitating the release of all Christian Armenians currently held in Baku. For the Armenian people, assurances of peace extended by Azerbaijan cannot be regarded as credible so long as Christian Armenians continue to be detained and subjected to suffering. Accordingly, we respectfully urge you and the U.S. administration to take concrete and effective measures to ensure that Armenians detained in Baku are immediatly able to reunite with their families at the earliest possible opportunity.
We firmly believe that your engagement can contribute meaningfully to resolving this humanitarian issue and alleviating the suffering endured by numerous Armenian families. As an initial confidence-building step, we respectfully request that you consider visiting the Armenian detainees in Baku, in order to personally assess their condition and to offer them reassurance regarding the prospects of justice and a dignified future.


Coordinating Council of the "Miasin" civic-political movement,
which includes 71 political, public figures and individuals
09.02.2026

դիտվել է 189 անգամ
Լրահոս
Լսե՛ք՝ ինչ է Նիկոլը համոզել Ալիևին․ Գեղամ Մանուկյան (video) Քննիչը ծխե՞լ է Արշակ Սրբազանի դեմ «իրեղեն ապացույց բիչոկը»․ Նաիրա Զոհրաբյան (video) Հայաստանը շատ սուր վիճակում է. Պուտինը կարևոր հարց է ուղղել Նիկոլին. Վիգեն Հակոբյան (video) Վենսի այցին ընդառաջ «Ալեքսանդր» հյուրանոցում անվտանգության աննախադեպ միջոցառումներ են, հեռացնում են փողոցի աղբամանները Հիմա ո՞վ է իրական «համբալը» (video) Կամո Ցուցուլյանը ևս ԱԺ-ում է Շղթայական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. օպերատիվ են գործել փրկարարներն ու պարեկները Ե՞րբ կկայանա Փաշինյան-Վենս հանդիպումը Անհետ կորածների ծնողներն ԱԺ–ի մոտ են. նրանք պահանջում են իրենց տրամադրել 44–օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը Իշխանական թալանի ամբողջ սխեման․ ինչպես և ովքեր են հարստանում Փաշինյանի օրոք (video) Արևմուտքը փորձում է թուլացնել Ռուսաստանի և Բելառուսի կապերը Լավրովը՝ ԱՄՆ-ի հետ տնտեսական գործակցության հեռանկարների, Անքորիջի պայմանավորվածությունների և պատժամիջոցների մասին Ես ասացի՝ հեսա Ալենը կչռփի Լավրովին․ էդ ի՞նչ եղավ․ Նաիրա Զոհրաբյան (video) Փոսերի առաջացման պատճառը աղն է, աղը՜, ժողովուրդ ջան, իրենք դարձյալ մեղավոր չեն. Րաֆֆի Ասլանյան Ձեզ զգուշացնում եմ՝ ինչ աղետ է լինելու, եթե Նիկոլը մնա իշխանության․ Իշխան Սաղաթելյան (video) Ռոբերտ Քոչարյան-Սամվել Կարապետյան․ ի՞նչ է սպասվում․ քաղտեխնոլոգ (video) ԱՄՆ փոխնախագահը հնարավորություն ունի ապահովելու գերիների անհապաղ ազատ արձակումը հենց իր այցի ժամանակ Վենսի աշխատակազմը հաստատել է Բագրատ Սրբազանի նամակի ստացումը և հայտնել իր շնորհակալությունը Կոչ ենք անում մտահոգության արտահայտություններից անցնել ակտիվ աջակցման․ Արցախի ԱԺ նախագահը՝ Վենսին «Արցախ» անվան փոխարեն «Երաժշտությունը՝ Արա Գևորգյանի»․ ինչպես է լուծվել օլիմպիական վեճը Մեր զավակներից որևէ տեղեկություն չունենք․․․ անհետ կորածների հարազատներն՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց (video) ԱՄՆ-ի 20-ից ավելի ռազմատրանսպորտային ինքնաթիռներ են ժամանել Հայաստան և Ադրբեջան Վենսի այցից առաջ #ՈՒՂԻՂ․ Վենսը հաստատել է՝ հայ ռազմագերիների հետևից գնալու է․ Նաիրա Զոհրաբյան (video) Պայմանագրային զինծառայողին դաժան ծեծի ենթարկելու փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ Հանցավոր խումբ է բացահայտվել. կատարվել են մեծամասշտաբ խուզարկություններ․ կան ձերբակալվածներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am