Երկու օր առաջ մահացած պայմանագրային զինծառայողը՝ Դավիթ Մանուկյանը 22 տարեկան էր․ դեպքից երկու օր առաջ տանն է եղել

Փետրվարի 7-ին մահացած հայտանաբերված պայմանագրային զինծառայող Դավիթ Արմենի Մանուկյանը 22 տարեկան էր, նա Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղից էր։ Տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեց Բագրատաշենի վարչական ղեկավար Սարգիս Անտոնյանը՝ նշելով, որ դեպքից ընդամենը երկու օր առաջ Դավիթը տանն է եղել։

«Դավիթը «Պաշտպան հայրենյաց» ծրագրով էր ծառայում։ Մեկ տարուց ավել էր մնացել ծառայությունն ավարտելուն։ Շատ հանգիստ, խելոք երեխա էր, անգամ ամաչելով էր բարևում։ Ոչ մի անգամ իրենից ոչ մի վատ բան չենք տեսել, չենք լսել։ Հրամանատարությունն էլ ասում է՝ շատ լավ ծառայող երեխա էր։ Չենք հասկանում ինչն է պատճառը, որ սենց եղավ։ Դեպքից երկու-երեք օր առաջ տանն է եղել, նոր էր բարձրացել դիրքեր։ Ծնողների հետ չեմ կարողացել խոսել, Դավիթի հորն եմ տեսել, բայց ահավոր վիճակում էր, մի բառ անգամ չկարողացավ խոսել»,–պատմեց Բագրատաշենի վարչական ղեկավարը՝ նշելով, որ Դավիթը ծառայում էր Կողբի զորամասում։


Սարգիս Անտոնյանը նշեց, որ Դավիթը ծնողների, տատիկի և փոքր քրոջ հետ էր ապրում գյուղում։ Դավիթի հայրը տաքսի է վարում, մայրը՝ տորթերի պատրաստմամբ և վաճառքով է զբաղվում։

Դավիթ Մանուկյանի հուղարկավորությունը տեղի կունենա փետրվարի 11–ին։

Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ հայտնաբերվել է ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Դավիթ Արմենի Մանուկյանի դին։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Քննչական կոմիտեն ավելի ուշ տեղեկացրել է, որ պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

դիտվել է 292 անգամ
Լրահոս
Նարեկ Կարապետյան, խնդրում եմ այլևս այդպիսի հայտարարություն չանել․ Անժելա Թովմասյան (video) Մենք կոչ ենք անում Ձեզ աջակցել Բաքվում ապօրինի պահվող հայեր ազատ արձակմանն ուղղված ջանքերին Ջեյ Դի Վե՛նս, տեր կանգնեք ձեր խոստումներին․ քրիստոնյա հայերը Բաքվում տառապանքների մեջ են․ բաց նամակ ԱՄՆ փոխնախագահին Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով հավաքը տեղի կունենա ՀՀ նախագահի նստավայրի դիմաց Ես խոստանում եմ՝ այս նամակը հասնելու է Վենսին․ բողոքի ակցիա ԱՄՆ դեսպանատան դիմաց (video) Հասկանու՞մ եք՝ դա կատաստրոֆիկ է անդրադառնալու Հայաստանի վրա․ Արթուր Խաչատրյան (video) «Ինչ լավ ա, որ ասեցիք՝ տանձը չամիչից ավելի մեծ ա»․ Խաչատրյանը՝ ՔՊ-ական Ծովինար Վարդանյանին (video) Պարոն Վենսը պետք է իմանա՛՝ այս ծնողները պահանջում են արտաշիրիմում․․․բողոքի ակցիա՝ ԱՄՆ դեսպանառան մոտ (video) ՈՒՂԻՂ․ «Դաժան ռումբն»՝ Ալիևի գլխին․ Զատուլինը չուշացրեց․ Վիգեն Հակոբյան (video) Բողոքի ակցիա ԱՄՆ դեսպանատան դիմաց․․․․«Լա՛վ իմացեք, հայ գերիները խոշտանգվում են, եկեղեցին՝ հալածվում» (video) «Պապիկյա՛ն, սրիկայություն է այս մահերի ժամանակ ցույց տալ սեփական երջանկությունը»․ Անժելա Թովմասյան (video) Ճանապարհներն ահավոր են, ձյունը փակել է չի երևում, որ հալվեց անհնար է դառնում գնալ-գալը․ հայկավանցի (video) Երկու օր առաջ մահացած պայմանագրային զինծառայողը՝ Դավիթ Մանուկյանը 22 տարեկան էր․ դեպքից երկու օր առաջ տանն է եղել Բուշին հյուրընկալած Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին այժմ գտնվում է բանտում, իսկ Բուշը… Այսօր Հայաստան է ժամանում Վենսը. Ղազարյան Զատուլինը «պայթեցնում է» Նիկոլի ամբողջ ծրագիրը․ 5 միլիարդն ու Ալիևի հիստերիան․ Անժելա Թովմասյան (video) Վարդաշեն թաղամասի բնակիչները ցեխաշաղախ են իրենց տուն հասնում. Սոնա Աղեկյան Բրյուսելը կանի ամեն հնարավորը՝ ազատվելու Վիկտոր Օրբանից Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները Այս կռվում Փաշինյանի շանսերը զրոյական են․ Սևակ Խաչատրյան Այսօր առավել քան երբևէ մեր հասարակությունը ծարավ է սիրո, ճշմարտության, հույսի և ողորմածության. Հայր Ռուբեն Ալիևը հենց այդ պահին շատ վտանգավոր հայտարարություն արեց․․․ նոր պատերազմների դուռը բաց է․ Մարգարյան (video) Եկեղեցին այսօր հարձակման տակ է հենց այն պատճառով, որ պաշտպանում է հայկական ինքնությունը. Բագրատ սրբազանի նամակը՝ Վենսին Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են իրականացրել՝ ի աջակցություն Վեհափառի Լուսնի վրա առաջին «ինքնազարգացող քաղաքը» կարող է հայտնվել 10 տարուց Էլ պակաս ժամանակահատվածում․ Մասկ #ՈՒՂԻՂ․ Զատուլինը տակնուվրա արեց Ադրբեջանը․ հերթը մերն է․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am