Վաղարշապատի ավագանու անդամ Սևակ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Հետևում էի, թե ինչպես էին մեր հայրենակիցներն այսօր արձագանքում Հայ Եկեղեցուն պատերազմ հայտարարածի այցին Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի: Բոլոր այն մարդիկ, ովքեր ամեն կիրակի այցելում են պատարագների, բառացիորեն չէին թաքցնում իրենց զզվանքը, երբ տեղեկանում էին, որ իրենց՝ Քրիստոսի կենարար մարմնին և արյանը հաղորդակից լինելուն եկել է խոչընդոտելու մեկը, ով դեմ է դուրս եկել քրիստոնեահաստատ մեր Եկեղեցուն: Այս կռվում Փաշինյանի շանսերը զրոյական են, քանի որ ոչ միայն մեր պատվելի հոգևորականներն են ամուր պահում Եկեղեցու հիմքերը, այլև՝ մեր հավատավոր քրիստոնյա հայրենակիցները, ովքեր իրենց հստակ կեցվածքով, արձագանքներով ցույց են տալիս, որ ոչ մի պարագայում չեն տրվելու չարի դավերին ու չեն գայթակղվելու ամեն տեսակ ստերով: Դե իսկ Փաշինյանի «պատարագատենչ» թափառախմբի ողջ պերճանքն ու թշվառությունն այլևս տեսանելի է: Որքան էլ՝ ջանում է, մեկ է, նա չի կարողանում քիչ թե շատ գիտակից մարդկանց մղել կռվի 1700 ամյա Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ:
Փետրվարի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը