Չլռելու պատճառով այսօր Հայաստանում կան քաղբանտարկյալներ. բարի գալուստ 30-ականների Գերմանիա, պարոն Վենս. Ռուբեն Մխիթարյան

Ռուբեն Մխիթարյանը գրում է. «Լռությունը նույնպես ընտրություն է, բայց առանց այլընտրանքի ու շատ կոնկրետ: Այս տեքստը ձեզ հաստատ կհասնի, միսթր Վենս:

 «Մեֆիստո» — Օսկարակիր ֆիլմ արվեստի և իշխանության լուռ գործարքի մասին։ Բոլոր զուգադիպությունները պատահական չեն:

Նախորդ դարի 30-ականներ, Գերմանիա: Դերասան Հենդրիկ Հոֆգենը սիրված է բոլորի կողմից։ Փառք, հաջողություն, հիացմունք։ Բայց երբ իշխանության են գալիս «նացիստները», Հենդրիկի շրջապատը աստիճանաբար նոսրանում է։ Ոմանք հեռանում են երկրից, ոմանք ենթարկվում են ճնշումների, իսկ ոմանք պարզապես զրկվում են ապրուստի միջոցներից։ Այդ ամենին ի պատասխան Հենդրիկը վճռականորեն հայտարարում է․

— Արվեստը քաղաքականությունից դուրս է։

Եվ մնում է։ Նրանից չեն պահանջում օրհներգեր երգել «նացիստներին»։ Պարզապես շարունակիր «քո տեղում լավ անել քո գործը» … և վայելել հաջողությունը։ Բեմ բարձրացիր։ Միայն թե մի՛ խոսիր այն մասին, որ քեզ չի գոհացնում տվյալ իշխանությունը։

Այսպես Հենդրիկը փայլուն կարիերա է կառուցում։ Նա դառնում է ոչ միայն առաջատար դերասան, այլև թատրոնի տնօրեն։ Փառք, հարստություն, երկհարկանի տուն Բեռլինի արվարձանում…

Պատմության խորհրդանշական ավարտում գլխավոր հերոսը հայտնվում է պրոյեկտորի կուրացնող լույսի ներքո՝ դատարկ մարզադաշտում։ Չկա հանդիսատես, չկա սիրելին, չկան ընկերները և կարծես այլևս չկա նախկին Հենդրիկը։ Նա դարձել է համակարգի մի մասը՝ ձևականորեն մնալով քաղաքականությունից դուրս, բայց իրականում վերածվելով այդ համակարգի փոքր, հնազանդ և վերահսկվող պտուտակի։

— Ես ընդամենը դերասան եմ…

Բղավում է Հենդրիկը…

Բայց այդ խոսքերը ոչ ոք չի լսում։

Եվ հարցը մնում է բաց,- ո՞ր պահից սկսած է լռությունը դառնում ընտրություն։

Հ.Գ. Չլռելու պատճառով Հայաստանում կան քաղ.բանտարկյալներ, ուր այսօր այցելում է ԱՄՆ փոխնախագահը:

Welcome to 1930s Germany, Mr. Vance».

դիտվել է 111 անգամ
Լրահոս
Ճանապարհներն ահավոր են, ձյունը փակել է չի երևում, որ հալվեց անհնար է դառնում գնալ-գալը․ հայկավանցի (video) Երկու օր առաջ մահացած պայմանագրային զինծառայողը՝ Դավիթ Մանուկյանը 22 տարեկան էր․ դեպքից երկու օր առաջ տանն է եղել Բուշին հյուրընկալած Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին այժմ գտնվում է բանտում, իսկ Բուշը… Այսօր Հայաստան է ժամանում Վենսը. Ղազարյան Զատուլինը «պայթեցնում է» Նիկոլի ամբողջ ծրագիրը․ 5 միլիարդն ու Ալիևի հիստերիան․ Անժելա Թովմասյան (video) Վարդաշեն թաղամասի բնակիչները ցեխաշաղախ են իրենց տուն հասնում. Սոնա Աղեկյան Բրյուսելը կանի ամեն հնարավորը՝ ազատվելու Վիկտոր Օրբանից Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները Այս կռվում Փաշինյանի շանսերը զրոյական են․ Սևակ Խաչատրյան Այսօր առավել քան երբևէ մեր հասարակությունը ծարավ է սիրո, ճշմարտության, հույսի և ողորմածության. Հայր Ռուբեն Ալիևը հենց այդ պահին շատ վտանգավոր հայտարարություն արեց․․․ նոր պատերազմների դուռը բաց է․ Մարգարյան (video) Եկեղեցին այսօր հարձակման տակ է հենց այն պատճառով, որ պաշտպանում է հայկական ինքնությունը. Բագրատ սրբազանի նամակը՝ Վենսին Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են իրականացրել՝ ի աջակցություն Վեհափառի Լուսնի վրա առաջին «ինքնազարգացող քաղաքը» կարող է հայտնվել 10 տարուց Էլ պակաս ժամանակահատվածում․ Մասկ #ՈՒՂԻՂ․ Զատուլինը տակնուվրա արեց Ադրբեջանը․ հերթը մերն է․ Գառնիկ Դանիելյան (video) Հենց հիմա Հայաստանում մեծ հանցագործություն է տեղի ունենում (video) Իրան-ԱՄՆ բանակցություններն Օմանում. Ուժի հաշվարկ և տարածաշրջանային հավասարակշռության նոր ռազմավարություն. Թեհրանի «Ալիք» օրաթերթի խմբագրի հոդվածը ՌԴ անվտանգության ծառայությունը պնդում է՝ ռուս գեներալի դեմ մահափորձը պատվիրել է Ուկրաինան Ռուբեն Վարդանյանի գործով Բաքվում ընթացող շինծու դատավարությունը կշարունակվի վաղը Երևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ Կոչ եմ անում Ձեզ 20 հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը դարձնել Ձեր դիվանագիտական առաքելության առաջնահերթությունը. Թանդիլյան Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ հնչել են կրակոցներ․ կան մարմնական վնասվածք ստացած քաղաքացիներ «Նիկոլի ու Ալիևի համատեղ մրցանակի գինը․ ինչպե՞ս ստորացրեց Էրդողանը»․ Աննա Մկրտչյան (video) Ամենադաժան խնդիրը ճանապարհներն են, գոնե չնչին չափով ասֆալտապատվի․ կաքավասարցի (video) Ջեյ Դի Վենսին ասեք՝ իրենք իրենց խոսքի տերը լինեն, այլապես․․․ Ռոբերտ Մարգարյան (video) Բոլոր ժամանակների վատագույն շոուներից մեկը․ Թրամփը քննադատել է Սուպերբոուլի ընդմիջմանը շոուն
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am