Սեկտիստները մտել են հայկական աստծո տները․ Փաշինյանի ներկայությունից վրդովված քաղաքացի
Նիկոլ Փաշինյանի՝ Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի մտնելուց հետո՝ բազմաթիվ հավատացյալներ դուրս եկան եկեղեցուց՝ չցանկանալով Փաշինյանի հետ մասնակցել պատարագին։
Եկեղեցու բակում էլ միջադեպ տեղի ունեցավ, եկեղեցոււց դուրս եկած մի քաղաքացի էլ իր դժգոհությունն էր հայտնում կաթողիկոսին հեռացնելու օրակարգի դեմ։
Անվտանգության աշխատակիցներն ու ոստիկանությունը տղամարդուն շտապեցին հեռացնել եկեղեցու բակից։
«Սեկտիստները մտել ենք հայկական աստծո տները․ նմում էր ԿԳԲ-ն հայ ժողովրդի հավատքը պահեր, գնացեք տներով»,-բղավում էր տղամարդը, որ վրդովված էր եկեղոցիում կատարվողից։
