Հովհ. Թումանյան. «Գնում եմ լոռեցիների քեֆին, շաշերը հավաքվել են».hetq.am

Երբ 1919 թ.-ին Լոռեցիների հայրենակցական միությունը Հովհաննես Թումանյանին հրավիրել էր նրա 50¬ամյա հոբելյանը նշելու, բանաստեղծը կատակում է, թե «Գնում եմ լոռեցիների քեֆին, շաշերը հավաքվել են»։ Դուստրը՝ 12-ամյա Թամարը արձագանքում է. «Դու ամենամեծ լոռեցին ես, ուրեմն դու ամենամեծ շաշն ես»: Թումանյանը ինքը մեծ հումորասեր էր. Կինը՝ Օլգան, տասը երեխաների մայրը, գանգատվում է, որ Հովհաննեսն իսկի տուն չի գալիս: Բանաստեղծը նրան պատասխանում է. -Ո՞նց թե տուն չեմ գալիս, ա՛յ կնիկ, եթե իսկի տուն չեմ եկել, մի տա՞սն անգամ էլ չեմ եկել: Հ. Թումանյանի ասած «շաշը» այսօր էլ նստած է լոռեցիների մեջ: Դա դրսևորվում է անսովոր միամիտ և անկեղծ խոսքով: Լոռեցի գրող և հրապարակախոս Լևոն Ջավախյանն ասում է, որ հումորը իր համար ամեն ինչ է, իսկ առանց հումորի մարդը՝ ոչինչ: Հումորը նախ և առաջ խելքի և իմաստության նշան է: «Հումորով մարդը պարզ է և անկեղծ՝ էդտեղից էլ գալիս է Թումանյանի շաշը՝ կյանքը թագավորեցնող մարդիկ»,-բացատրում է Լևոնը և պատմում հնից եկող իրեն հոգեհարազատ հումորներից մեկը: Աքորեցին հանդիպում է ոռնակեցուն: Ոռնակը Ալավերդու գյուղական թաղամաս Ակների նախկին անունն է: Ասում է այտա, որդիանցի ես: Ակներեցին, թե՝ ոռնակեցի եմ: -Համա թե տաք տեղից ես, հա՜,-զարմանում է աքորեցին: Լևոն Ջավախյանի խոսքով լոռեցիների հումորը, ի տարբերություն գյումրեցիների հումորի, մի տեսակ փափուկ է, մեղմ։ Լոռեցին ամենայն անկեղծությամբ  խարազանում է իր միամտությունը և անկարողությունը: Նրա խոսքի սուր կողմն իրեն է ուղղում, ոչ թե գյումրեցու նման՝ դիմացինի սրտին: Ասում է՝ Ալավերդիում ապրած տարիներին կյանքը մի մեծ կատակ էր: «Լոռեցիների խոսքի ազատությունը սահման չունի, ինչպես սահման չունի նրա զարմանքն ու միամտությունը: Զարմանքը արվեստի շեմն է: Լոռեցին միշտ էլ զարմանում է, այսինքն միշտ ստեղծագործում է։ Տարիներ առաջ, երբ Ալավերդիում էի ապրում, մի տետրակ ունեի, որտեղ անեծքներ էի հավաքում: Ժողովրդական անեծքներ հավաքելու գործում ի դեպ ինձ աջակցում էր նաև քո օղորմածիկ մայրը՝ Գոհար տոտան: Մի օր  մեր դպրոցի երկու ուսուցչուհի կռվել էին: Նրանցից մեկը, որը լեզվակռվում տակ էր տվել, դիմել էր կողքիններին, թե Լևոնին ասեք էն անտեր մնացած տետրակը բերի: Երևի ուզում էր տետրի ընտիր տեղերից բերանացի քաղվածքներ կրակի հակառակորդի ուղղությամբ: Ալավերդցիների հումորը լավն ա, բա ի՞նչ ա»,- ասում է Լևոն Ջավախյանը: Լոռեցիների հումորը այսօր էլ անսպառ է: Ներկայացնում ենք Հյուսիսային համալսարանի Ալավերդու մասնաճյուղի մաթեմատիկայի դասախոս կաճաճկուտցի Սերյոժա Պողոսյանի, «Անկյուն +3» հեռուստաընկերության օպերատոր Արմեն Հովսեփյանի, վարորդ  Ռուդիկ Աբրահամյանի (մականունը Տադաշ) և  այլ ալավերդցիների հումորներից. Մի աքորեցու հարցնում են. -Կանաչեղենի մեջ ինչն է մտնում։ -Որ ցանկապատ չլինի ոչխարն էլ կմտնի, կովն էլ: ----------------------------------------------------- Կաճաճկուտցի Վեզուչի Մեխոն իր գյուղական երկհարկանի տան պատշգամբից նկատում է, որ կինը տան առաջ՝ ոտքերը ձգած գետնին փռված է: Մեխոն գլխի է ընկնում, որ հավերը քշա անելիս կինը պատշգամբից ընկել է: -Աննման, ես քեզ չասի էդ հավերի խելքին չընկնես,-թութունի ծխախոտը փաթաթելով հանգիստ ասում է Մեխոն: ------------------------------------------------------ Վեզոuչի Մեխոն թոռանը կանչում է 3 ռուբլի տալիս՝ խոզերը հանդը տանելու համար: Երբ թոռը հանդից գալիս է, նա փողը հետ է ուզում: -Պապիկ, բայց դու խոզը հանդը տանելու համար տվեցիր: -Էդ խոզերը դեռ էլ տես հանդը տանիլ,-թոռին բացատրում է Մեխոն: ------------------------------------------------------------ Աքորեցին էշի հետ կրճաղաք ճանապարհով քաղաք է իջնում: -Կարա՞մ էդ ճանապարհով Աքորի բարձրանամ,-հարցնում է մի օտարական: -էշս բարձրանում է, քեզ ի՞նչ է եղել, որ չբարձրանաս: --------------------------------------------------------- Անդոն խմած, ոտքով Ալավերդու դատարանի մոտ ճոճվելով անցնելիս նկատում է ավտոտեսչության մեքենան և մոտենում: -Խմած եմ, հինգ հազար դրամ տամ, գնամ: - Չէ, հինգ հազար դրամը խմածության համար քիչ է,-ասում է տեսուչը: -Պրոբլեմ չկա, ավել չեմ կարա տամ, էս 5 հազար դրամը վերցրու, ես ճամփես գնամ,- պնդում է Անդոն: Անդոն՝ հա, տեսուչը՝ չէ: Վերջը Անդոն հինգ հազար դրամը ջեբն է դնում ու ճոճվելով շարունակում իր ճամփեն: -------------------------------------------------------- Ալավերդի եկած մի գյումրեցի ուզում է կատակել: Մտնում է պատահական մի խանութ: -Մածուն ունե՞ք: Թե ունեք, մի մետր մածուն տվեք: Խանութպանը մածունի շիշը թափահարում է, ապա գետնին մածունով գիծ է քաշում. -Մի մետր չափի, վերկալ: ------------------------------------------------------------- Ալավերդցի Տադաշը Երևանից իր բեռնատարով ապրանք է տեղափոխում և բաժանում Ալավերդու խանութներին: Մի օր Երևանից հենց դուրս է գալիս ԳԱՅ-ի անցակետում ոստիկանները Տադաշի ավտոմեքենան կանգնեցնում են: -Լևի ապրանք ունե՞ս: -Հա, կա: -Բացի բեռնախցիկը: Տադաշը բացում է ավտոյի բեռնախցիկը: Տեսնում են կոշիկ է բարձածը: -Ցույց տուր, ո՞րն է լևի ապրանքը: -Տուփերը հերթով բացեք, լևի էլ կա, պրավի էլ,- ասում է Տադաշը: ------------------------------------------------------------------ Տադաշը Ալավերդու Քարե կամուրջի մոտ իր ավտոմեքենայով կանգնած է լինում: -Ախպեր ջան, ոնց գնա՞նք Վրաստան,-հարցնում են: - Ախպեր ջան, որ ինձ մարդի տեղ դրիք ու հարցրիք, ձեզ հլե ոնց հարմար է, տենց էլ գնացեք,-պատասխանում է Տադաշը: ------------------------------------------------------------------ Ալավերդցի Ակուլան դեղձը կորիզով է կերել: Զարմացած իրեն նայող հարևաններին Ակուլան բացատրել է. -Բազի հիմարն էլ դեղձի կորիզը դեն է գցում: -------------------------------------------------------------------- Հեռուստաօպերատոր Արմեն Հովսեփյանը պարբերաբար հարսանիքներ է նկարահանում: -Մի անգամ Ծաղկաշատ գյուղում էի, գյուղի թամադեն տարեց մարդ էր:  Նկարահանման համար ես ուղղորդում էի ինչ պետք է ասի: Հերթը հասավ հարսի տարոսիկներ բաժանելուն: Թամադեն մի քիչ վատ էր լսում: Ասի հայրիկ, հայտարարի, որ հարսը հիմա կբաժանի իր տարոսիկները: Ասավ՝ հլե տհե էլ ասեմ: Ասացի՝ հա: Մեկ էլ հարցրեց. «Այտա, հըլե տըհե էլ ասեմ»: Ասացի՝ հա: -Ժողովուրդ ջան, մեր վախտերը տհե բան չկար,  բայց մեր էս հարսը իր հետ տրուսիկներ է բերել,  հիմի կբաժանի,-հատարարեց թամադեն:

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Գազատար է վնասվել. Եղվարդի մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցվել է Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավը ուղևորվել է դեպի Նյու Յորք Կրկին խուզարկություններ՝ Ստեփանավանում․ 10 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Երևան Պուտինը Նիկոլին մանևրելու հնարավորություն է տալիս, որպեսզի․․․ (video) ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա «Հիմա ինչ անեն՝ ռուսները բռնեն, սեղմեն ու Նիկոլին քցե՞ն․․․»․ Հայկ Այվազյան (video) «Փաշինյանը երեկ հարձակվել է իր պաշտոնյայի վրա․․․» (video) Դատավորը պետք է արդարության կողմնակիցը լինի․ բոլոր դատերն էլ պետք է արդար ելք ունենան․ Տեր Փառեն Ազատե՛ք բռնազավթած եկեղեցիները․ սթափվե՛ք, զղջացե՛ք, ապաշխարե՛ք․ Սամվել դպիր COP 17-ի առաջնորդների գագաթնաժողովին գերիների հարցը չբարձրաձայնումը ևս մեկ չօգտագործված հնարավորություն էր. Սահակյան Վթարային ջրանջատում՝ հոկտեմբերի 23/24-ին «Լեզուներիդ չափը ճանաչե՛ք»․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր (video) Ավստրիան հայտարարել է ռուսաստանցի 4 դիվանագետի արտաքսման մասին ԱՄՆ ուժերը կանխել են 25 մլրդ դոլարի նավթի արտահանումը Փաշինյա՛ն, դուք մի՛ ոգևորվեք․․․ էդ թիվն արդեն հերիք է․ «Ուժեղ Հայաստան»-ից՝ Տիգրան Աբրահամյան (video) Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 200 բեռնատար է կուտակվել Արցախի ինստիտուտների պահպանումն ու արցախցիների սոցիալական խնդիրների լուծումը առաջնահերթություններ են Վարդանյանին դատում են Ալիեւը եւ համայնքապետը Վախեցե՛ք, դուք ուրիշ հերոսի անուն չգիտե՛ք․ Հայկ Ֆարմանյանը՝ Փաշինյանին ու ՔՊ-ին (video) Սարսափելի մանրամասներ՝ ինչ ձևով են ադրբեջանցիները խոշտանգել ու սպшնել հայ հովիվին․․․ (video) Առաջիկա օրերի եղենակը Երևանում օտարերկրացիներով ավտոբուս է կողաշրջվել․ 10–ից ավելի վիրավոր կա (video) Սարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղի «Արա՛, ու՞մ ես ֆռցնում, մենակ զոմբի անասուններդ են հավատում»․ Տիգրան Չոբանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am