«Մինչ TRIPP անունը ստացած փաստացի պանթյուրքիստական երազանքը Հայաստանում քննարկվում է հիմնականում լոգիստիկ տրամաբանության մեջ, Բաքվից մեկ այլ լուր ստացվեց։
Ադրբեջանը սկսել է ԵՄ-ի հետ էներգետիկ միջանցքի աշխատանքները, դիտարկելով այն որպես TRIPP-ը կառուցելու կոնկրետ քայլ։ Ադրբեջանի էլեկտրահաղորդման ցանցի օպերատոր «ԱզերԷներջի»-ն սկսել է նախատեսված էլեկտրագծի ադրբեջանական հատվածների շինարարությունը, որը, վերջին հաշվով, կապելու է Ադրբեջանը Եվրոպային Սյունիքի և Թուրքիայի միջոցով։ AzerEnergy-ի տվյալներով՝ աշխատանքները սկսվել են ինչպես Ադրբեջանի ներսում գտնվող 74 կիլոմետրանոց գծի, այնպես էլ Նախիջևանի ներսում գտնվող 105 կիլոմետրանոց հատվածի վրա։ Կառուցվելուց հետո այդ գիծը կկազմի Կենտրոնական Ասիայից Եվրոպա էլեկտրաէներգիայի արտահանման ենթակառուցվածքների հիմքը: «Ինքնիշխան» նիկոլական Հայաստանի ողջ թշվառության եւս մեկ ապացույց։ Ոչ TRIPP-ի իրավական հիմքը կա, ոչ դրա օպերատոր հանդիսացող կազմակերպությունն է հիմնադրվել, ոչ ոլորտային նախագծերի համակարգող դուստր ձեռնարկություններ են ստեղծվել, բայց Ադրբեջանն արդեն սկսել է մեր տարածքով նախագծված ծրագրի իր քայլերը։ Նրանք կարծում են, որ մեր հաշվին եւ Նիկոլի համաձայնությամբ կարող են անթաքույց խրախճանքի բռնվել, քանզի հայ ժողովուրդը «էշի ականջում» քնած է մնալու։ Տղերք, կարո՞ղ է արթնանանք»։
Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը