Իրանի դեմ ցանկացած արկածախնդիր գործողություն ծանր գին կունենա․ Իրանի բանակի գլխավոր հրամանատար
Իրանի դեմ ցանկացած արկածախնդիր գործողություն ծանր գին կունենա, հայտարարել է Իրանի բանակի գլխավոր հրամանատար Աբդոլրահիմ Մուսավին:
«Իրանի թշնամիները լավ հասկանում են, որ մեզ պատերազմ պարտադրելու ցանկացած արկածախնդիր գործողություն և փորձ կհանգեցնի իրենց անվերապահ և ռազմավարական պարտության»,- նշել է նա։
