ԱՄՆ-ը մոդուլային ռեակտորի մասին հեքիաթ է հորինել, որպեսզի մենք փակենք մեր ԱԷԿ-ը․ ՀՀ նախկին վարչապետ

ԱՄՆ-ն հեքիաթ է հորինել մոդուլային ռեակտորի մասին, որպեսզի մենք փակենք մեր ատոմակայանը։ Այս մասին փետրվարի 7-ին «Միասին» շարժման կազմակերպած քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

Նա նշել է, որ ԱՄՆ-ը տվյալ պահին ոչ մի մոդուլային ատոմակայան չունի։ Ըստ նրա՝ ինչ էլ որ Հայաստանում ստորագրի փոխնախագահ Վենսը, ԱՄՆ-ը ոչինչ չի անի, քանի որ դա իրենց ձեռնտու չէ։

Բագրատյանը կարծում է, որ համաշխարհային հանրության համար Հայաստանի արժեքը նվազելու է։ Նա հավելել է, որ միևնույն ժամանակ Ռուսաստանի համար Հայաստանն արժեք ունի, քանի որ նրա առկայությունը թույլ չի տալիս միավորվել թյուրքական աշխարհին։

«Ի՞նչ արժեք ունի Հայաստանը Եվրամիության համար, նա «սատկելու ա» 10 տարի հետո։ ԱՄՆ-ի համար Ադրբեջանն ու Թուրքիան 100 անգամ ավելի կարևոր են, քան Հայաստանը։ Իրավիճակը մեզ ստիպում է մտածել Ռուսաստանի և Իրանի հետ հարաբերությունների զարգացման մասին։ Աշխարհում ռեսուրսների պայքար է ընթանում։ Հայաստանի ռեսուրսները գնահատվում են 15 մլրդ դոլար, Վրաստանինը՝ 40 մլրդ դոլար, Ադրբեջանինը՝ 500 մլրդ դոլար։ 100 տարի հետո մշտական պատերազմներ կսկսվեն ռեսուրսների համար, որոնք օրհասականորեն չեն հերիքելու 8-12 միլիարդ բնակչությանը. միլիարդավոր մարդիկ են զոհվելու», - ընդգծել է նախկին վարչապետը։

Նա հավելել է, որ Հայաստանում կան ուժեր, որոնք իրենց ռեսուրսների միավորման դեպքում կարող են հասնել իշխանափոխության։ Ըստ նրա գնահատականի՝ արտաքին խաղացողները կաջակցեն նման ուժին և դա կբարձրացնի Հայաստանի նշանակությունը։ Բագրատյանը պարզաբանել է, որ ընդդիմությունը պետք է ժողովրդին ցույց տա այն ուժը, որին նա պետք է ընտրի։

NEWS.am

դիտվել է 187 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ «Ռուսաստանը կանգ չի առնելու․ Նիկոլի հիստերիկ ձերբակալությունները չեն փրկելու նրան»․ Սարգսյան (video) Իրինա Յոլյանը խայտառակեց «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանին․ իրավիճակը լարվեց (video) «Որնա՞ ձեր հարցը, ուղիղ ասեք. Յոլյանը փակեց Վահագն Ալեքսանյանի բերանը» (video) Կպատմե՞ք՝ ոնց Փաշինյանը թաքուն կտրեց այդ ճանապարհը. Գեղամ Մանուկյանը՝ Յոլյանին (video) Որտե՞ղ է հիմա Ռոբերտ Քոչարյանը և ի՞նչ են առգրավվել նրա տնից․ մանրամասնում է Լևոն Քոչարյանը (video) Թուրքական փաստաթղթերը բացեք ու տեսեք՝ ում հրահանգով սպшնեցին Վազգեն Սարգսյանին ու Կարեն Դեմիրճյանին (video) Ռոբերտ Քոչարյանի գործով անցնող 6 անձանցից 4-ը կալանավորվել են Անմեղության կանխավարկածը տապալվում է․ Արամ Վարդևանյանը նկատողություն արեց (video) ԱՄՆ ԿՀՎ ղեկավարը նախօրեին մեկնել է Մոսկվա` չհայտարարված բանակցությունների. BBC #ՈՒՂԻՂ․ Ծանր հարց է դրված Ռուսաստանի վրա․․․ ինչ կանի առաջիկայում Փաշինյանը․ քննարկում (video) Հայաստանը ցինիկաբար օգտագործում է ԵԱՏՄ հնարավորությունները. Վոլոդին Բաքուն կարող է զղջալ, որ CNN-ին դատի է տվել Ադրբեջանում իսրայելական ուժերի մասին հաղորդման համար. Սասունյան ՍԿԱՆԴԱԼ կլինի․ Ինչու՞ ռուսները «գրողի ծոցն» ուղարկեցին Գուրգեն Արսենյանին (video) Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը․ 7 զինվորների վրաերթի դեպքով ի՞նչ է պարզվել․ ArmLur.am Արա՛, դե հիմա դու լսիր՝ քեզ ով է «կզացնելու»․ Անաստաս Իսրայելյանը հունից դուրս եկավ (video) Հայ քրիստոնյա, կարդա՛ և խորհի՛ր, որպեսզի տեսնես, զգաս և ընկալես Ճշմարտությունը. Հայր Ասողիկ Ինչու՞ են ռուսները «գրողի ծոցը» ուղարկել Գուրգեն Արսենյանին և Փաշինյանից պահանջել փոխել նրան դեսպանի պաշտոնում Սև ծովից մեզ մոտենում է ցիկլոն, ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Քրդերի գլխավորած «Սիրիական դեմոկրատական ուժերը» հայտարարել են լուծարման մասին Հայաստանը ցինիկաբար շահագործում է ԵԱՏՄ-ի հնարավորությունները․ Վոլոդին Ինչ զարգացումներ են սպասվում Սեդրակ Քոչարյանի գործի շուրջ․․․ (video) Ուկրաինայի հարվածների հետևանքով հրդեհ է բռնկվել Wildberries-ի մեկ այլ պահեստում
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am