Իլհամ Ալիևն Ամանորին հայտարարել է նոր «ազատագրված» տարածքների մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ամանորյա ուղերձով է դիմել սեփական ժողովրդին և մի քանի ուշագրավ "բացահայտումներ" արել...Իլհամ բաբայի ուղերձի գրեթե կեսը նվիրված էր "նենգ" և "բարբարոս" հայերին ու Հայաստանի դեմ պայքարին...Իլհամ Ալիևի ելույթից պարզվեց,որ 2016 թ-ի ապրիլին Ադրբեջանը տարել է մեծ հաղթանակ...Սակայն հայտարարելը մի բան,իսկ իրականությունը՝այլ բան... Ադրբեջանական հասարակությունը որքան էլ զոմբիացված լինի Ալիևների կողմից,միևնույն է` պահանջելու է հաղթանակի ապացույցներ...Մեծ հաղթանակները նախատեսում են բնակավայրերի գրավում թշնամուց...Քանի որ ազերիներն ապրիլյան կարճատև պատերազմի ժամանակ ոչ մի բնակավայր չէին գրավել,ապա ստիպված են հնարել այդպիսի պատմություններ...Մոտ մեկ տարի է ալիևյան ԶԼՄ-ները սեփական հասարակությանը համոզում են,որ իրենց փառապանծ բանակը ազատագրել է Ջաբարայիլի շրջանի Չոջուխ Մարջանլի գյուղը,որն իրականությանը չի համապատասխանում,քանի որ այդ գյուղը մինչ ապրիլյան կարճատև պատերազմն էլ եղել է ադրբեջանցիների վերահսկողության տակ...Այս ամանորյա ուղերձում Իլհամ Ալիևը մի նոր "ազատագրված" գյուղի անուն նշեց,որը,ինչպես նա է բնութագրում,երկար ժամանակ եղել է թշնամու վերահսկողության տակ... Այդ գյուղի անունն է Շիխարխ,որտեղ ,ըստ Ալիևի,ազերիները կառուցել են բազմաթիվ տներ փախստակաների համար...Խոսքը գնում է Մարտակերտի շրջանի Լենինավան-Մարագա-Մարգունաշեն գյուղի մասին,որն ազերիների կողմից գրավվել է 1992 թ-ի ապրիլի 10-ին...Հետաքրքիր է,ինչու՞ է Իլհամ բաբան թարմացնում ազերիների մոտ Մարգունաշենի մասին հիշողությունները...

Պատճառը մեկն է՝կրկին համոզել ազերիներին,որ ալիևյան բանակն իրոք հզոր է և իրոք բնակավայրեր է "ազատագրել" հայերից,այնինչ,այդ բնակավայրերը շատ վաղուց են գտնվում Բաքվի վերահսկողության տակ և բացարձակ ոչ մի կապ չունեն ապրիլյան պատերազմի և Իլհամ Ալիևի հետ... Ի դեպ,Բաքվի բռնակալին կարելի հիշեցնել,որ մինչ Լենինավան-Մարգունաշենի ազերիների կողմից գրավելը այնտեղ ապրել է 9660 հայ,45 ռուս և 10 ազերի...Այստեղից հետևություն,թե ով ումից է գրավել այդ գյուղը... Ալիևի բարբաջանք-ելույթից նաև պարզվում է,որ հայերը ավերել են Շուշիի մզկիթը,որը ևս իրականությանը չի համապատասխանում,ինչպես նաև իմանում ենք,որ համաշխարհային հանրությունը Արցախը ճանաչում է որպես Ադրբեջանի մաս,քանի որ 2017 թ-ին Արցախում անցկացված ԱԺ ընտրությունները լեգիտիմ չի ճանաչում... Զարմանալի էակ է ապշերոնյան բռնապետը... Նախ,արցախցիները ընտրություններին մասնակցում և իրենց ղեկավարներ են ընտրում ոչ թե համաշխարհային հանրության կողմից այն ճանաչելու,այլ իրենց երկրի և արցախցիների համար, ուստի բացարձակ միևնույն է,թե ով կճանաչի այդ ընտրությունների լեգիտիմությունը... Երկրորդ՝մինչև հիմա էլ Արցախի տարածքում տեղի ունեցած հանրաքվեները և ընտրությունների արդյունքներն այդ միջազգային հանրության կողմից չեն ճանաչվել,բայց Բաքուն այդքան չէր հրճվել այդ փաստից,որքան հիմա է ցնծության մեջ...Այստեղից հետևություն...Բաքվի բռնապետն այլ բան չունի մատուցելու սեփական հասարակությանը և լուն փիղ դարձնելով` փորձում է այն մատուցել սեփական հասարակությանը որպես մեծ ձեռքբերում Ադրբեջանի համար... Իլհամ Ալիևն այնքան է խաբել սեփական հասարակությանը,որ ամեն անգամ ստիպված է նոր ստեր հորինել՝ նախորդ հնարածը պաշտպանելու համար... Գագիկ Համբարյանի գրառումը

դիտվել է 79 անգամ
Լրահոս
Գազատար է վնասվել. Եղվարդի մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցվել է Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավը ուղևորվել է դեպի Նյու Յորք Կրկին խուզարկություններ՝ Ստեփանավանում․ 10 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Երևան Պուտինը Նիկոլին մանևրելու հնարավորություն է տալիս, որպեսզի․․․ (video) ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա «Հիմա ինչ անեն՝ ռուսները բռնեն, սեղմեն ու Նիկոլին քցե՞ն․․․»․ Հայկ Այվազյան (video) «Փաշինյանը երեկ հարձակվել է իր պաշտոնյայի վրա․․․» (video) Դատավորը պետք է արդարության կողմնակիցը լինի․ բոլոր դատերն էլ պետք է արդար ելք ունենան․ Տեր Փառեն Ազատե՛ք բռնազավթած եկեղեցիները․ սթափվե՛ք, զղջացե՛ք, ապաշխարե՛ք․ Սամվել դպիր COP 17-ի առաջնորդների գագաթնաժողովին գերիների հարցը չբարձրաձայնումը ևս մեկ չօգտագործված հնարավորություն էր. Սահակյան Վթարային ջրանջատում՝ հոկտեմբերի 23/24-ին «Լեզուներիդ չափը ճանաչե՛ք»․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր (video) Ավստրիան հայտարարել է ռուսաստանցի 4 դիվանագետի արտաքսման մասին ԱՄՆ ուժերը կանխել են 25 մլրդ դոլարի նավթի արտահանումը Փաշինյա՛ն, դուք մի՛ ոգևորվեք․․․ էդ թիվն արդեն հերիք է․ «Ուժեղ Հայաստան»-ից՝ Տիգրան Աբրահամյան (video) Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 200 բեռնատար է կուտակվել Արցախի ինստիտուտների պահպանումն ու արցախցիների սոցիալական խնդիրների լուծումը առաջնահերթություններ են Վարդանյանին դատում են Ալիեւը եւ համայնքապետը Վախեցե՛ք, դուք ուրիշ հերոսի անուն չգիտե՛ք․ Հայկ Ֆարմանյանը՝ Փաշինյանին ու ՔՊ-ին (video) Սարսափելի մանրամասներ՝ ինչ ձևով են ադրբեջանցիները խոշտանգել ու սպшնել հայ հովիվին․․․ (video) Առաջիկա օրերի եղենակը Երևանում օտարերկրացիներով ավտոբուս է կողաշրջվել․ 10–ից ավելի վիրավոր կա (video) Սարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղի «Արա՛, ու՞մ ես ֆռցնում, մենակ զոմբի անասուններդ են հավատում»․ Տիգրան Չոբանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am