«Հրապարակ»․ Մարտունու համայնքապետի տեղակալը՝ դատական սկանդալների կիզակետում

Մարտունի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վահագն Դավթյանը մեղադրվում է մաքսանենգ ճանապարհով ապրանքներ ներկրելու մեջ: 2022 թվականից գործը քննվում է Հակակոռուպցիոն քրեական դատարանում: Գործում ներգրավված է մի քանի այլ պաշտոնական անձ: Ըստ «Դատալեքսի»՝ Հայկ Մելքումյանը, 2020 թ. սեպտեմբերի 4-ից մինչեւ 2021թ. մարտի 3-ն ընկած ժամանակահատվածում նախնական համաձայնության գալով ՀՀ ՊԵԿ հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի մաքսային տեսուչներ, պաշտոնատար անձ հանդիսացող Արմեն Փանյանի, Սամվել Գագիկի Համբարձումյանի եւ Ռուբիկ Խաչիկի Մարգարյանի հետ, անձնական այլ շահագրգռությունից եւ խմբային շահերից ելնելով, հօգուտ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ՀՀ քաղաքացի Վահագն Դավիթի Դավթյանի եւ ինքնությունը չպարզված անձի, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ՝ չի կատարել իր ծառայողական պարտականությունները՝ էական վնաս պատճառելով պետության օրինական շահերին, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ:

Այսպես. ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ՀՀ քաղաքացի Վահագն Դավիթի Դավթյանը 2020թ. սեպտեմբերից մինչեւ 2021թ. մարտի 3-ն ընկած ժամանակահատվածում, նպատակ ունենալով Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից մաքսային հսկողությունից թաքցնելու եւ մաքսային ձեւակերպման ընթացակարգերը շրջանցելու եղանակով ՀՀ տարածք  ներմուծել «DRIFT 7000» անվամբ, «SAE 40» մակնիշի, հանքային տեսակի ավտոմեքենայի շարժիչի յուղեր, դիմել է ՀՀ ՊԵԿ հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցների հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող, նույն մաքսային կետ-բաժնի նախկին աշխատակից, հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարն առանձնապես խոշոր չափերով չվճարելու հարցում իրեն օժանդակելու պատրաստակամություն հայտնած Բագրատ Թումանյանին եւ ստացել նրա համաձայնությունը: Թումանյանն իր հերթին, պաշտոնատար անձ հանդիսացող Հայկ Մելքումյանին, Արմեն Փանյանին եւ մյուսներին համոզելու եղանակով դրդել է չարաշահել իրենց պաշտոնեական լիազորությունները, այն է՝ վերը հիշատակված ծառայողական պարտականությունները չկատարելով եւ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ ավտոմեքենաների շարժիչի յուղերը «Բացթողում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի շրջանցմամբ ՀՀ ներկրելու եւ այդկերպ առանձնապես խոշոր չափերի հարկեր եւ տուրքեր վճարելուց խուսափելու համար:

Մաքսային ձեւակերպումից դուրս մնացած ապրանքները տեղափոխելով Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաք՝ դրանք հանձնել է Վահագն Դավթյանին, որը մաքսանենգ ճանապարհով ներկրված ապրանքի գերակշիռ մասը վաճառել է, իսկ 2021թ. մարտի 3-ին ՀՀ ներկրված 1200 հատ տարաների մեջ լցված ավտոյուղերը 2021թ. մարտի 5-ին Վ. Դավթյանի տան բակում հայտնաբերվել եւ առգրավվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից: Վահագն Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Բագրատ Թումանյանի օժանդակությամբ հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը առանձնապես խոշոր չափերով չվճարելու նպատակով` օրենքով սահմանված հաշվետվությունը, հաշվարկը, հայտարարագիրը կամ հարկման հիմք հանդիսացող... պարտադիր այլ փաստաթղթերն օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում չի ներկայացրել մաքսային մարմնին:

Վահագն Դավթյանը մեզ հետ զրույցում ասաց, որ գործը դեռ չի ավարտվել, քննություն է գնում. «Գործը չի փակվել, մինչեւ օրս ցուցմունք չեմ տվել: Ինձ սկզբից ներգրավեցին, որ ես եմ ապրանքը բերել, ռաստամոժկի գումար չեմ մուծել, ես ասել եմ, որ ես բերող չեմ: Մենք ուզեցել ենք առնենք, որ ծախենք: Իրավապահները եկել, ասել են` անօրինական է, ասել եմ՝ իմը չի, տարեք: Հարցրել են՝ բա ո՞վ է բերել, ասել եմ՝ չգիտեմ: Մեզ ասել են՝ ապրանք կա, ընդունեք, մինչեւ գանք: Նույն պատասխանը, ինչ Ձեզ ասում եմ, տվել եմ Նալբանդյանում, Գորիսի դատարանում: Հիմա էլ ամեն ամիս գնում-գալիս եմ Հակակոռուպցիոն դատարան: Քննություն է ընթանում, գործով 7-8 անձ է մեղադրվում, օրը մի պաշտպան չի գալիս, գործը ձգձգվում է: էսպես ես ընկել եմ կրակը, անտեղի ցուցմունք չտալու համար, թե ապրանք բերողն ով է»:

Պարզվում է, որ մեկ այլ գործով էլ Վահագն Դավթյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով: 2024 թվականի հոկտեմբերին Գեղարքունիքի մարզի դատախազությունը Դավթյանին մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ նա՝ որպես Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու 2-րդ ձեւի թույլտվություն ստանալու նպատակով, 2023թ. ապրիլից մինչեւ օգոստոսի 18-ը Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ է ներկայացրել իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հավաստող կեղծ փաստաթուղթ: Դատարանը Դավթյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ եւ նրա նկատմամբ պատիժ նշանակել տուգանք` իր ամսական եկամտի հնգապատիկի` 713 հազար դրամի չափով:

 «Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 241 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ «Թուրքիան հենց այդ պահին հարձակվելու է, Նիկոլն արդեն տվել է համաձայնությունը». Արա Վարդանյան (video) Ադրբեջանը հիստերիայի մեջ է ընկել Զատուլինի հայտարարությունից․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Ինչպե՞ս կանխել Փաշինյանի խայտառակ թատրոնը․ ի՞նչ է սպասվում․ Արթուր Խաչիկյան (video) Փաստի առաջ ենք․ Փաշինյանի աշխատակազմից էլ չեն պատասխանում․ բնակիչների բողոքը (video) Կաշմառների մեջ ենք. բնակիչներն ահազանգում են (video) Երևան-Ապարան ավտոճանապարհին մեքենաներն արգելափակված են․ ի՞նչ իրավիճակ է այս պահին (video) Օդից կախված ենք, ձմեռը հազիվ են մարդիկ անցկացնում. բնակիչների բողոքի ակցիան (video) Փաստացի գազ չկա․․․ լա՛վ, մենք էլ ու՞մ դիմենք․․․ «Կոմիտաս Պարկ»-ի բնակիչների բողոքը (video) Հայաստանը՝ թնդանոթի միս․․․ ի՞նչ է բանակցում Ռուսաստանը․ Հայկ Այվազյան (video) «Երևան Սիթի»-ի հրդեհի ժամանակ փրկարար ծառայության պետի խայտառակ պահվածքը․այդպիսի բան չի՛ կարելի անել (video) Գագիկ Ծառուկյանի կարևորագույն առաջարկը․ Միքայել Մելքումյանը մանրամասնում է (video) Վաղը, եթե ՀՀ ԶՈՒ-ն զորավարժություն անի, ովքե՞ր են լինելու հավանական հակառակորդները․ Արտակ Զաքարյան (video) «Փաշինյանի կոշիկի տակ ճմռթվածնե՛ր, ձեզ հետ ո՞նց խոսենք»․ Նաիրա Զոհրաբյան (video) «Հրապարակ»․ Փաշինյանի կողմնակիցը 5 հազար դոլար է վերցրել «Հրապարակ»․ Մարտունու համայնքապետի տեղակալը՝ դատական սկանդալների կիզակետում Ահազանգ․ կեղտաջրերը լցվում են շենքերի բակեր, սեփական տներ, անգամ ննջասենյակներ և հյուրասենյակներ ՇՏԱՊ․ Նիկոլի կառավարությունից ասել են`չեն ուզում Վենսը Վեհափառին հանդիպի․ Հարութ Սասունյան (video) 2026 թվականին մարդկանց մեծ մասը գնալու է ընտրության՝ Փաշինյանին քվեով պատժելու համար. Բագրատ Միկոյան Փաշինյանի բերած աղետալի խաղաղությունը մենք արդեն տեսել ենք․ հիմա մի անելիք ունենք․ Նարինե Դիլբարյան (video) Արագածոտնի մարզում մերկասառույցի պատճառով առաջացել է մոտ 18 կիլոմետրի հասնող խցանում ԵՄ երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանելու նպատակով կկատարվեն օրենսդրական փոփոխություններ Նոր միջուկային մրցավազքի վերսկսման վտանգները. «Փաստ» «Հույս չունեմ, որ այստեղից կպրծնեմ, երկնքից կրակ է թափվում». Սերյոժա Փանոսյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Հադրութում Այդ «լուծումը» ունի ներքաղաքական հիմք և այդ քայլով գնդերեցների ինստիտուտը բանակում փլուզվել է Կարգալույծները, կրթությունը կիսատ թողած մարդիկ են այսուհետ բանակում հոգևոր ծառայություն իրականացնելու. Տեր Պսակ
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am