«Իրանի վարչակարգի զոհերին մենք ասում ենք. Ձեզ չենք մոռանալու»՝ ԱՄՆ-ի Պետքարտուղարություն

Ամերիկայի Ձայն Իրանում բողոքավորների դեմ բռնություն կիրառած բոլոր անձինք պատասխանատվության կենթարկվեն, հայտարարել է այսօր ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը. «Մենք բավարար հնարավորություններ ունենք, որպեսզի պատասխանատվության ենթարկենք նրանց, ովքեր բռնություն են կիրառում Իրանում ցուցարարների դեմ, ովքեր գրաքննություն են իրականացնում եւ ովքեր հափշտակում են Իրանի ժողովրդի միջոցները»: Պետքարտուղարությունը գնահատում է Իրանում անցկացվող ցույցերը որպես արժանապատիվ վերաբերմունքի արժանանալու, կոռուպցիային վերջ տալու, երկրում կառավարման համակարգի թափանցիկությունն ավելացնելու ու տնտեսությունը զարգացնելու Իրանի ժողովրդի պահանջ: «Ցուցարարները պահանջում են նաեւ, որպեսզի վարչակարգը դադարեցնի ազգային հարստությունը մսխել արտերկրում զինված անձանց ֆինանսավորման վրա: Ցավոք, Իրանի կառավարությունը շարունակում է բանտարկել եւ սպանել այն համարձակներին, ովքեր դուրս են գալիս փողոց», – նշված է հայտարարության մեջ: – «Մենք աջակցում ենք Իրանի ժողովրդի օրինական ձգտումները եւ կոչ ենք անում երկրի իշխանություններին թույլ տալ գաղափարների եւ տեղեկատվության ազատ փոխանակումը: Բոլորը պետք է օգտվեն նույն հիմնական տնտեսական եւ քաղաքական ազատություններից, այդ թվում եւ խաղաղ ցույցերի իրավունքից»: Հայտարարության մեջ ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը կտրուկ քննադատում է մոտ հազար քաղաքացիների ձերբակալելու եւ ավելի քան երկու տասնյակ անձանց սպանելու իշխանությունների կողմից ձեռնարկված քայլերը։ «Վարչակարգի զոհերին մենք ասում ենք. Ձեզ չենք մոռանալու»:

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Ծառուկյանին գետնին պառկացնելը ուղղակի «աբիժնիկության» ու անվերջ վախերի մասին է. Մխիթարյան Ծառուկյանի ձերբակալությունը հաղթանակ չէ, այլ հուսահատություն է․ Աբովյան ԱՀԿ-ն հայտարարել է, որ Եվրոպան բավարար չափով պատրաստ չէ ծայրահեղ շոգին Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել Գագիկ Ծառուկյանի գործով նոր ձերբակալվածներ և կալանավորվածներ կան ՍԴ-ն հրապարակեց որոշման մանրամասները ՆԱՏՕ-ն պետք է նվազեցնի կախվածությունը ԱՄՆ-ից․ Ֆոն դեր Լայեն և Ռյուտե Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրը կարանտինում են․ Sputnik Արմենիա Գագիկ Ծառուկյանը 2 ամսով կալանավորվեց «Նիկո՛լ, Ծառուկյանի առյուծներից ի՞նչ ես ուզում․ դու մի ղռերի կատու չես կարողանում պահել»․ մանկավարժ (video) ՀՀ-ում 4 տնտեսություն է կարողանում ձկնարդյունաբերական արտադրանք արտահանել Եվրոպա․ news.am Ահռելի պետական ռեսուրսներ են կենտրոնացվում քաղաքական ընդդիմախոսների դեմ․ Արթուր Սուքոյան Բալթյան երկրները «կրակի հետ են խաղում». ՌԴ ԱԳՆ Ուժային կառույցները չպետք է դառնան քաղաքական պայքարի մասնակից․ փորձագետ «Նիկո՛լ, առյուծները, որ մտան ԱԺ, էդ շակալները․․․»․ Սուրեն Սուրենյանց (video) Ավելի քան 430 անօդաչու թռչող սարք է հարձակվել Մոսկվայի և ամբողջ մարզի վրա Գագիկ Ծառուկյանը կկալանավորվի՞. փաստաբանը մանրամասներ հայտնեց «Կոմերսանտ». Հայկական կոնյակի մատակարարման սահմանափակումները հարվածել են Ռուսաստանում արտադրությանը Նիկո՛լ, զգուշացվել էր՝ Ռուսաստանի հետ խաղադրույք չբարձրացնես․ ի՞նչ է եղել Միշուստինի հետ հանդիպմանը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am