Կարգալույծները, կրթությունը կիսատ թողած մարդիկ են այսուհետ բանակում հոգևոր ծառայություն իրականացնելու. Տեր Պսակ

Սուրեն Պապիկյանի հրամանում սևով սպիտակի վրա գրված է, որ հոգևոր առաջնորդի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից նշանակված հոգևորականների գործունեությունը, ծառայությունը դադարեցվում է ՊՆ համակարգում։ Սա լուծարում չէ՞։ Գնդերեցների գերակշիռ մեծամասնությունը, ովքեր նշանակված էին Մայր Աթոռի, Վեհափառ հայրապետի կողմից, այլևս դադարում են այնտեղ ծառայություն իրականացնել: Ենթադրելի է, որ ամբողջ կառույցն արդեն քանդվում է:
Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց Տեր Պսակ քահանա Մկրտչյանն՝ անդրադառնալով պաշտպանության նախարար Պապիկյանի այն պնդմանը, թե հոգևոր ծառայությունը բանակում չի դադարեցվում, պարզապես բանակում նրանք պիտի ենթարկվեն ԶՈՒ բարոյահոգեբանական գծով վարչությանը։

«Ինչ վերաբերում է այդ ձևաչափով ծառայությանը, բնականաբար, ինձ համար դա ընդունելի չէ, որովհետև հոգևորականը, մտնելով այդ ձևաչափի մեջ, իր ծառայությունը չի կարող լիարժեք իրականացնել: Ենթադրում եմ, որ իրենք պիտի պատճառաբանեն, որ բանակը մի կուռ համակարգ պետք է լինի, նախարարն էլ իր խոսքում ասաց՝ «երկու ենթակայություն չի կարող լինել», ես սա չհասկացա ինչ նկատի ուներ, եթե Մայր Աթոռը երբևէ չի խանգարել հոգևոր ծառայությանը բանակում։ Հակառակը, միշտ օժանդակել է, օգնել է, այնպես որ այդ 2 ենթակայության հարցը տեղին չէր։
Բացի այդ, այդպիսով իրենք հոգևորականին կտրում են Մայր Աթոռի միջավայրից,Մայր Աթոռից, դառնում է չոր բանակին ենթակա սպայական ինչ-որ գործառույթներ իրականացնող մեկը, որը, ժողովրդական խոսքով ասած, ձեռքի հետո էլ հոգևոր առաքելություն է իրականացնելու։ Ենթադրում եմ՝ այդպես է դառնալու, որովհետև ամբողջական ազատություն չի ունենում գնդերեցը, հոգևորականը՝ իր առաքելությունը իրականացնելու ընթացքում, հատկապես, եթե կտրված է նաև Մայր Աթոռից, Վեհափառ Հայրապետի օրհնությունից։ Ստացվում է, որ գնդերեցը ոչ առաջնորդ ունի, ոչ առաջնորդություն, իսկ Բարոյահոգեբանական ապահովման վարչությունը տիրապետո՞ մ է այն նրբություններին, որ կարողանա առաջնորդել նաև հոգևորականներին, կարծում եմ չգիտեն իրենք սպեցիֆիկան»։
Նա ընդգծեց, որ նախարարի հրամանում գրված չէ, որ պետք է հոգևորականներ գան ծառայելու. «Գրված է Հայ Առաքելական եկեղեցու կրթություն ստացած անձինք, դա տարբեր կերպ կարելի է մեկնաբանել, դրա մեջ կարող են մտնել կարգալույծները, նախկին կարգաթողներ, կրթությունը կիսատ թողած մարդիկ։ Նախարարը չհերքեց, որ կարգալույծները, կարգաթողները չեն կարող անցնել ծառայության, այնպես որ ենթադրելի է, որ այդպիսի մարդիկ կարող են արդեն մուտք գործել բանակ։
Ընդ որում, թեև այս պահին ֆիքսված է, որ հայ առաքելական եկեղեցում ուսում ստացածները կարող են ծառայության անցնել, բայց որոշ ժամանակ անց, եթե նման մարդիկ չհերիքեն՝ բանակում, այլևս միայն հոգևոր կրթությունը համարեն բավարար և պարտադիր չլինի, որ հայ եկեղեցում հոգևոր կրթություն ստացողները լինեն։ Ժամանակը ցույց կկտա»։
Անդրադառնալով տեղեկություններին, թե կարգալույծներին առաջարկվել է 700 000 դրամ աշխատավարձ՝ բանակում հագևոր ծառայության անցնելու պարագայում՝ Տեր Պսակն ասաց, որ գումարի չափերի մասին տեղեկություն չունի, բայց կարող է ասել, որ խոստացել են բարձր աշխատավարձ նրանց, ովքեր նոր ձևաչափով կհամաձայնեն ծառայություն իրականացնել։ «Նաև այլ արտոնություններ են խոստացել, եթե չեմ սխալվում ՝ 4 հոգի համաձայնել է միանալ իրենց այսպես կոչված՝ «բարենորոգման շարժմանը»,-հայտնեց տեր Պսակը։

դիտվել է 470 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am