Երբ եկեղեցու դեմ ճնշումը դառնում է միջազգային օրակարգ

«Փաստը» գրում է. «Հայաստանի ներկայիս կառավարության և Հայ Առաքելական Եկեղեցու միջև հակամարտությունը հասել է իր ամենաբարձր կետին։ Այն այլևս ներքաղաքական վեճ չէ և վաղուց դուրս է եկել երկրի սահմաններից՝ դառնալով միջազգային հանրության քննարկման առարկա։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հնարավոր այցի ֆոնին կուտակվել են բազմաթիվ հրապարակային արձագանքներ ու դատապարտումներ կառավարության գործողությունների վերաբերյալ՝ թե՛ արևմտյան փորձագիտական շրջանակներում, թե՛ հայկական սփյուռքի միջավայրում։ Հաշվի առնելով, որ Վենսը բազմիցս ընդգծել է իր քրիստոնեական ինքնությունը և խոսել կրոնի դերի մասին հասարակական կյանքում, ակնհայտ է, որ նա չի կարող անտեսել եկեղեցու նկատմամբ ճնշումների և հալածանքների փաստերը։

Վերջին ամիսներին հակամարտությունը քննարկվել է միջազգային կարևոր հարթակներում։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի վերջին նստաշրջանում անդրադարձ է կատարվել Հայաստանի իշխանությունների և Հայ Առաքելական Եկեղեցու միջև լարվածությանը։ Վեհաժողովի ընդունած բանաձևում արձանագրվել է խորը մտահոգություն վարչապետի և եկեղեցու առաջնորդի միջև սրված հարաբերությունների կապակցությամբ։ Այս ձևակերպումը ցույց է տալիս, որ խնդիրը դիտարկվում է ոչ թե որպես ներքին քաղաքական գործընթաց, այլ որպես ժողովրդավարության և հիմնարար իրավունքների հետ կապված հարց։

Հայկական սփյուռքի արձագանքները ևս խոսուն են։ Եվրոպայի տարբեր երկրներում բնակվող հայերը բացահայտ դժգոհություն են հայտնել կառավարության՝ եկեղեցու դեմ ձեռնարկված քայլերից։ Ֆրանսիայում և Գերմանիայում անցկացված բողոքի ակցիաների ընթացքում հնչել են կոչեր՝ ի պաշտպանություն ճնշումների ենթարկված հոգևորականների։ Ստրասբուրգում ցուցարարները պաստառներով պահանջել են դադարեցնել քաղաքական բռնաճնշումները Հայաստանում, պահպանել եկեղեցու և պետության տարանջատման սահմանադրական սկզբունքը և ազատ արձակել կալանավորված հոգևորականներին։ Բողոքի ակցիայի մասնակիցները ստորագրել են նաև միջնորդագիր՝ ուղղված քաղաքական բռնաճնշումների և Սահմանադրության խախտումների դեմ՝ պահանջելով անհապաղ դադարեցնել հետապնդումները և ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, այդ թվում՝ բանտարկված արքեպիսկոպոսներին։

Բեռլինում կազմակերպված հանրահավաքը առանձնացել է ավելի կտրուկ շեշտադրումներով։ Ցուցարարները բարձրաձայնել են կառավարության գործողությունների իրական դրդապատճառների մասին՝ դրանք գնահատելով ոչ թե իրավական, այլ քաղաքական հաշվեհարդարի դրսևորում։ Այդ հանրահավաքում եկեղեցու դեմ իրականացվող ճնշումները ներկայացվել են որպես իշխանության կողմից այլախոհության լռեցման գործիք։

Հակամարտությունը քննարկվել է նաև Վաշինգտոնում անցկացվող միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովում։ Իրավաբան Արամ Վարդևանյանը հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով Հայաստանի կառավարության կողմից եկեղեցու գործերին անօրինական միջամտության կոնկրետ դեպքեր։ Նա խոսել է հոգևոր կառույցների ներքին կյանքին բռնապետական մեթոդներով միջամտելու փորձերի մասին և ընդգծել, որ նման գործելակերպը հակասում է կրոնի ազատության միջազգային չափանիշներին։ Կրոնի կամ համոզմունքի ազատության եվրոպական ֆորումը ևս ուշադրություն է հրավիրել Հայ Առաքելական Եկեղեցու պաշտպանությանը հանդես եկող եպիսկոպոսների և արքեպիսկոպոսների ձերբակալությունների վրա՝ նշելով, որ նրանցից շատերը շարունակում են մնալ կալանքի տակ կեղծ մեղադրանքների հիմքով։ Կազմակերպության գնահատմամբ՝ կառավարության գործողությունները կրոնական ազատության նկատմամբ լուրջ սպառնալիք են։

Միացյալ Նահանգները բազմիցս հանդես է եկել որպես միջնորդ և խաղաղարար տարբեր հակամարտություններում, այդ թվում՝ կրոնական բնույթի։ Այդ պատճառով հանրության և սփյուռքի շրջանակներում ակնկալիք կա, որ այս դեպքում ևս ամերիկյան բարձրաստիճան ներկայացուցիչների ներգրավվածությունը կարող է նպաստել ճնշումների ենթարկված հոգևորականների իրավունքների վերականգնմանը և լարվածության նվազեցմանը։

Հայաստանի իշխանությունների և Հայ Առաքելական Եկեղեցու հակամարտությունը այսօր արդեն համաշխարհային ուշադրության կենտրոնում է։ Այն դարձել է չափանիշ, որով միջազգային հանրությունը գնահատում է Հայաստանի հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին, իրավունքի գերակայությանը և կրոնական ազատությանը։ Այս իրողությունը անտեսելը կամ նվազեցնելն այլևս հնարավոր չէ, քանի որ եկեղեցու շուրջ ծավալվող գործընթացները վաղուց դարձել են ոչ միայն ազգային, այլև միջազգային պատասխանատվության հարց»։

դիտվել է 448 անգամ
Լրահոս
Մյանմայում հարսանեկան արարողության վայրին հասցված ավիահարվածը խլել է 21 մարդու կյանք Խորեն Ծատուրյանը դարձել է պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն Հաշվի չառնելով իմ 4 անչափահաս երեխաների գոյությունը՝ ինձ դատապարտել են․ ես այդ հանցանքը չեմ գործել․ Դավիթ Համբարձումյան Հռենոսի ջրի մակարդակի ռեկորդային անկումից հետո Գերմանիայի շրջակա միջավայրի նախարարն առաջարկել է փոխել գետի հունը Իրանը երեք նոր փոքրածավալ ԱԹՍ է ներկայացրել Իսպանիայում տեղի կունենա խորհրդարանի արտահերթ ընտրություն Ռուսաստանի ԶՈւ-երը հարվածել են Կիևում գտնվող էլեկտրական ենթակայանին և ջերմաէլեկտրակայանին Ռուսական «Գազպրոմ»-ը և թուրքական BOTAŞ ընկերությունը երկարաձգել են ռուսական գազի գնման պայմանագիրը Իրանը հորդորել է իրաքյան իշխանություններին չդառնալ Թրամփի քաղաքականության գործիք Իլոն Մասկի կարողությունն ընդամենը մեկ օրում ավելացել է 39,7 միլիարդ դոլարով Ճիշտը ոչ թե հանրաքվեի գնալն է, այլ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելը․ Մանուկյան Քաղաքական հետապնդnւմների բոլոր կազմակերպիչներն ու իրականացնողները պետք է պատասխանատվություն կրեն օրենքի առջև․ հայտարարություն Մարդ, ով Մելքոնյան Գագո է պահում իր կողքը, իրավունք չունի խոսելու բանակի թալանից․ վերլուծաբան Թուրքիայից Հունաստան են արտահանձնել «Չինացուն», որը կասկածվում է 2024 թվականին Աթենքի բենզալցակայանում մաֆիոզիի սպանության մեջ Լրագրողներին սպանելու կոչի դեպքով քրեական վարույթ չի հարուցվել Բաղդադը չպետք է Թրամփի ձեռքին գործիք դառնա սահմանների հարցում․ Խամենեիի խորհրդական Մոսկվայում 11 տարի անց հանցագործի ԴՆԹ-ի շնորհիվ բացահայտվել է բանկից 9 միլիոն ռուբլու կողոպուտը Ոսկեպար բնակավայրի «Ձիանու ուրթ» կոչվող խոտհարքներում խոշոր հրդեհ է բռնկվել Մայր աթոռում դուրս է բերվել Սուրբ Գեղարդը. այն Մոմավառության աղոթասրահում կմնա մինչև Երեկոյան ժամերգության ավարտը Բունդեսթագը նվազեցրել է էլեկտրաէներգիայի հարկը, խմիչքներում շաքարի հարկ սահմանել և բարձրացրել թունդ ալկոհոլի ակցիզները Վճռաբեկի որոշումը զայրացրել է մասիսցիներին. Hraparak.am Հայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականում Հայաստանում առաջիկա օրերին անձրև և ձյուն է սպասվում, ջերմաստիճանը կնվազի մինչև 10 աստիճանով Արարատի քրեական ոստիկանները բացահայտել են մեքենայի հրկիզման դեպքը․ երկու անձ ձերբակալվել է (տեսանյութ) «Հիվանդ խոզեր են ներմուծում, ՍԱՏՄ-ից ինձ սպառնում են՝ դատի տալ, եթե շարունակեմ հրապարակել իմ իմացածը». իշխանություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am