Ադրբեջանից 80-ականներին եկածներին ստիպում են ազատել շենքը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

Հերթական սոցիալական սկանդալն է հասունանում Դարբնիկ գյուղում եւ պայթելու է կառավարության շենքի մոտ: Մասիս խոշորացված համայնքի Դարբնիկ բնակավայրում ապրող մոտ 45 փախստական, որոնք Ադրբեջանից ներգաղթել են 80-ականների վերջերին, պատրաստվում են մոտակա հինգշաբթի գնալ կառավարության շենքի մոտ՝ հույսով, որ գոնե այնտեղ իրենց ձայնը լսելի կդառնա նիկոլական իշխանության համար: 38 տարին բավարար չէր Հայաստանի Հանրապետության բոլոր իշխանությունների համար, որ լուծեին առաջին արցախյան պատերազմի փախստականների հարցը: Ինչպես 38 տարի առաջ, նրանք այսօր էլ չունեն իրենց բնակարանը: Ծվարել են Անդրանիկի 4-րդ փողոցում` «Քոլեջ» կոչվող շենքում, որը ՆԳՆ Միգրացիոն ծառայության բալանսում է, ասել է թե` պետական գույք է: Ով ինչպես կարողացել է, նորոգել է բնակարանը, կահավորել, սպասել է այն երջանիկ ժամանակներին, երբ իրեն թույլ կտան սեփականաշնորհել կացարանը: Դրա փոխարեն նախկին փախստականների զավակներին այցելել են «Օթեւան» կոչվող ինչ-որ ՊՈԱԿ-ից եւ ստիպում են անհասկանալի պայմանագիր կնքել: Այս մասին «Հրապարակին» հայտնեցին «Քոլեջի» բնակիչները:

Պատմում է Աննա Եղիազարյանը, որի ծնողները փախստականներ են` Ադրբեջանից ներգաղթած. «2011 թվականից մեզ տվել են այդ բնակարանները, մենք ապրում ենք: Փետրվարի 4-ին եկել են այդ կազմակերպությունից ու մեզ ասում են, որ շենքը հանձնված է իրենց: Մեզ ինչ-որ պայմանագրեր են դեմ տալիս, ստիպում են, որ կնքենք՝ 1 տարի ժամկետով: Այդ պայմանագրում ոչինչ ի օգուտ բնակչի չկա գրված: Բոլոր բնակիչները խուճապահար են, անհանգստացած, որովհետեւ չգիտեն, թե մեկ տարի հետո ինչ կլինի իրենց հետ: Մենք՝ բոլորս, այդ բնակարանների համար ներդրում ունենք արած, վերանորոգել ենք, կահավորել ենք: Իսկ այդ պայմանագրերում գրված է, որ մենք իրավունք ունենք ապրելու, բայց բանալիները պետք է տանք իրենց, որ եթե խնդիրներ լինեն, կռիվ կամ մի բան, իրենք գան ու որոշեն, թե ով է մեղավոր, ու եթե լինեն խնդիրներ, իրենք մեզ կարող են հանել տներից: Ասում են՝ եթե անգամ չստորագրեք, օրենքի ուժով գալու ենք, ձեզ դուրս հանենք»:

2011 թվականին տրված փաստաթղթերում շեշտված է, որ փախստականներին բնակարանները հատկացվում են առանց սեփականության իրավունքի: Այժմ մարդիկ վախենում են, որ կմնան առանց կացարանի: Նրանք փորձում են զանգահարել «Օթեւան» ՊՈԱԿ տնօրենին, բայց նշված հեռախոսահամարները չեն պատասխանում: Փորձում են տնօրենին համացանցում գտնել, բայց այնտեղ, որպես «Օթեւանի» տնօրենի ԺՊ, նշված է ոմն Էդգար Փարվանյան, մինչդեռ իրենց պայմանագրերում այլ ԺՊ-ի անուն է՝ Ա. Հովհաննիսյան: «Մեզ բացարձակ արհամարհում են, եթե այսպես շարունակվի, մենք մյուս շաբաթ գալու ենք Փաշինյանի մոտ»,- ասում է նախկին փախստականների դուստր Աննա Եղիազարյանը:

«Կացարանի տրամադրման եւ սոցիալական ծառայությունների տրամադրման մասին» բնակիչներին առաջարկվող պայմանագրում նշված է. «Բնակիչը պարտավորվում է վերադարձնել կացարանը պայմանագրի գործողության ավարտին նույն վիճակում, հաշվի առնելով բնականոն մաշվածությունը»: Սա նշանակում է, որ մեկ տարուց, իսկ պայմանագրի ժամկետը մինչեւ 2027 թվականի փետրվարի 1-ն է, «Օթեւան» կազմակերպությունը կարող է պահանջել, որ մարդիկ դուրս գան տներից, եւ նրանք պարտավոր են կատարել պահանջը: Բնակչի պարտավորությունների թվում նշվում է կացարանի բանալին ՊՈԱԿ-ի տնօրինությանը հանձնելը: Այս նվաստացուցիչ պայմաններին բնակիչները, բնականաբար, չեն համաձայնում:

Աննա Եղիազարյանը հարեւանների հետ եղել է Դարբնիկի վարչական ղեկավար Դավիթ Գզիրյանի մոտ, սակայն վերջինս ասել է, որ ոչնչով չի կարող օգնել համագյուղացիներին, որ ինքն այդ շենքի հետ կապ չունի: «Հրապարակի» հետ զրույցում Դավիթ Գզիրյանն ասաց. «Այո, ես կապ չունեմ այդ խնդրի հետ: Գիտեմ, որ գալիս են, պայմանագրեր են կնքում, ես չգիտեմ՝ ինչ կարող եմ անել նրանց համար»:
Բացի արցախյան առաջին պատերազմի ժամանակների փախստականներից, այստեղ ապրում են նաեւ Սիրիայից, Իրաքից, այլ երկրներից ներգաղթածներ, ՆԳՆ լրատվության պատասխանատուները խոստացան պարզաբանել խնդիրը: Իսկ մինչ սպասում ենք նրանց պատասխանին, հիշեցնենք, որ 2025 թվականի սեպտեմբերին կառավարությունը որոշում ընդունեց, որով պետք է բարելավեր «կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց» սոցիալական ծառայությունների մատուցման որակը: Այն ժամանակ հայտարարեցին, թե նախատեսվում է ՀՀ-ում ապաստան ստացած փախստականներին դուրս բերել ժամանակավոր տեղավորման կենտրոններից եւ ապահովել ժամանակավոր կացարաններով։ Ապա սոցապնախարարության «Հանրակացարաններ» ՊՈԱԿ-ը լուծարվեց, եւ մարդկանց կացարաններով ապահովելու ծառայությունը դրվեց «Օթեւան» ՊՈԱԿ-ի վրա: Փաստորեն, այսպես է բարելավվում դժվարին իրավիճակներում հայտնվածների կյանքը, նրանցից խլում են իրենց օջախների բանալիները եւ զգուշացնում, որ մեկ տարի անց պատրաստ լինեն դուրս գալ տներից:

 

դիտվել է 401 անգամ
Լրահոս
Հայտնաբերվել է Ծաղկաձորում 60-ամյա տղամարդուն ծեծի ենթարկած 30-ամյա կասկածյալը Իրանը հայտարարել է, որ շարունակում է պաշտպանել Հորմուզի նեղուցը Այսօրվա խնդիրը մեր արժանապատվության հարցն է Հայրապետի խաչը և մեր աղոթքը․ Սամվել դպիր Գրիգորյան Սամվել Կարապետյանը շնորհավորել է Վեհափառին․ «Վստահ եմ՝ ժամանակն ամեն ինչ դնում է իր տեղը» Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ վիրավորներ կան Ինչու են իշխանության կառույցներից դուրս մղվում «քաղաքացիական հասարակության» կադրերը. քաղաքագետ Հունաստան. «Թուրքիայի պնդումներն անընդունելի են» Խոշոր հրդեհ է բռնկվել Արարատի մարզում «Հազարավոր արցախցիների անունից եմ փոխանցում շնորհավորանքը»․ Աշոտ Ղուլյանը՝ Վեհափառին «Ոչ մի քաղաքական ալեկոծություն չի կարող խաթարել Հայ Եկեղեցու հիմքերը»․ Ամստերդամը՝ Վեհափառին Սաակաշվիլին Վերին Լարսում ստեղծված իրավիճակը գնահատել է «դարի ողբերգություն» «Նորատուսցի Ալիկը» դատի է տվել ՀՀ ներքին գործերի նախարարությանը Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ վիրավորներ կան Արարատ քաղաքի մոտ բախվել են բեռնատար գնացքն ու բեռնատար ավտոմեքենան Փեզեշքիանը կոչ է արել պատերազմն ավարտել հիմա, երբ Իրանն ուժեղ աշխարհաքաղաքական դիրքում է Կառավարությունն օրենքի խախտումով է ծրագիրը ներկայացնելու ԱԺ. բացատրում է Արամ Վարդեւանյանը (video) «Պատիժ, որի մասին ակնարկեց Զախարովան․․․ ինչ է սպասվում առաջիկայում» (video) «Ասեմ՝ ինչպես էին Ռուսաստանում ադրբեջանցիները հայերի տակը փորում»․ քաղաքացի (video) Լիանա Մանուկյանն ընտրվեց հանձնաժողովի նախագահ «Ալե՛ն, հիմա, որ ես էս մատով մամայիդ կողմը ցույց տամ, էդ հայհոյա՞նք է, թե՞ օրհնանք»․ Մանուկյան (video) Վարչապետի ավտոշարասյան վարորդը մինչ այժմ պատիժը չի կրել ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ Դուք նվիրումով առաջնորդում եք Հայոց Եկեղեցին՝ ամրապնդելով հավատացյալների սերը եկեղեցու հանդեպ ՔՊ-ի կարկառուններին եմ ասում, լա՛վ լսեք․ Ավետիք Չալաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am