«Հագուստները ոչ թե այրված են, այլ՝ մկրատով կտրատված»․ Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով հետազոտվեցին իրեղեն ապացույցները

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վարդան Հարությունյանի նախագահությամբ, Ազատի զինվորական կացարանում 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով այսօր կայացած դատական նիստում հետազոտվեցին իրեղեն ապացույցները՝ զինծառայողների հագուստների կտորներն, այրված կացարանից գույքի մնացորդներ, զինվորական այլ պարագաներ։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ հետազոտվեց ձմեռային զինվորական բաճկոն՝ Եղիշե Հակոբյանին պատկանող, որը վնասված էր, բայց, ինչպես արձանագրեց տուժող կողմի ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը՝ այրված չէր, առերևույթ հրդեհի հետքեր առկա չեն, արհեստական կտրվածքներ են։

Հանրային մեղադրողն արձանագրեց, որ տաբատի վրա կան բազմաթիվ վնասվածքներ, որի արդյունքում ամբողջականությունը խախտված է, կա հրդեհի հետքեր։ Նորայր Նորիկյանը, սակայն, նշեց՝ հրդեհի հոտ չկա։ Եղիշե Հակոբյանի հագուստի առնչությամբ կողմերը կասկածներ ունեն, որ դա նրան չի պատկանում, թե ինչպես է այն հայտնվել իրեղեն ապացույցների մեջ՝ որպես Եղիշե Հակոբյանի հագուստ՝ պարզ չէ։ Եղիշե Հակոբյանն ինքը հայտարարեց, որ նման մուշտակ չի ունեցել, իրեղեն ապացույցն իրենը չէ։ Հրդեհից ողջ մնացած Գարուշ Սարգսյանի հագուստը ևս կասկածներ առաջացրեց, տուժող կողմն ընդգծեց՝ այրվածքներ առկա չեն, մկրատով արված կտրվածքներ են։ Հետազոտվող իրեղեն ապացույցների շարքում էին ինքնաձիգեր, որոնք ևս կիսաայրված էին, պատված՝ մրով, դետալները՝ վնասված։ Ընդ որում, վնասված ինքնաձիգերից մեկը պատկանել է Լևոն Խառատյանին, որը ևս այրված էր, սակայն Խառատյանը եղել է հերթապահության, այսինքն՝ զենքը չպետք է լիներ կացարանում։ Իրեղեն ապացույցներից պարկուճների հետազոտումը ևս դժվարությամբ եղավ, պարկուճներն ամբողջությամբ թափված են եղել, փորձագետի անհրաժեշտություն կար։ Նիստի ընթացքում վեճ եղավ, ծնողներից մեկը փաստեց, որ երկաթն այրվել է, իսկ հագուստը՝ ոչ։ Դատարանում այսօր հետազոտվեց նաև վառարանը, որը թեժացնելու ընթացքում, ըստ վարույթն իրականացնող մարմնի, առաջացել է հրդեհը։ Վառարանը վնասված էր, դեֆորմացված, եղել են մոխրի հետքեր։ Զոհված զինծառայողների ծնողներից մեկը, մոտենալով վառարանին, ասաց, որ Եղիշե Հակոբյանը հայտարարում էր, որ բենզինը լցնելիս՝ «բոցը լցվել է դեմքին», ծնողը կասկածներ հայտնեց այդ առնչությամբ՝ նշելով, որ վերևից լցված բենզինն իջնում է, բացառվում է, որ այդպես լինի, կմիջնորդեն՝ նորից նույնն անել, եթե ոչ Հակոբյանը, ապա՝ ինքը կանի։ Միևնույն ժամանակ, վառարանի խողովակները բացվածքներ են ունեցել, չկան մոխրի հետքեր, վառարանն ամբողջական չէ։ Հետազոտվող իրեղեն ապացույցների թվում էր նաև բենզինի շշերը։ Նորայր Նորիկյանը հայտարարեց, որ աբսուրդ է, որ Ազատի զորամաս ջրի շշով են դիզվառելիք մատակարարել։ Եղիշե Հակոբյանն էլ ուշադրություն հրավիրեցին շշի պարունակության չափի վրա։

Հիշեցնենք, որ ողբերգական դեպքը տեղի է ունեցել հունվարի 19-ին՝ ժամը 01.30-ի սահմաններում, որի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, երեքը՝ տեղափոխվել Այրվածքաբանության ազգային կենտրոն, նրանցից երկուսը, այդ թվում, կապիտանը՝ տևական ժամանակ վերակենդանացման բաժանմունքում են գտնվել։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ։ Քրեական վարույթի շրջանակներում որոշումներ են կայացվել տուժող ճանաչելու մասին։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է նաև մեկ այլ առանձին վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Նշված քրեական վարույթը միացվել է մայր գործին, համատեղ քննություն է իրականացվում։ Քրեական գործով այս պահին արդեն կա 4 մեղադրյալ, որից երկուսը կալանքի տակ են։ 4-րդ մեղադրյալը կապիտանն է, որն, ըստ Ն. Փաշինյանի կողմից կառավարության նիստում շրջանառության մեջ դրված վարկածի, փորձել է ավտոբենզինով վառել վառարանը։ Կապիտանը, ինչպես հայտնի է եւս այրվածքներ էր ստացել ու տևական ժամանակ գտնվում էր հիվանդանոցում, իսկ տուժող կողմը սկսել էր սեփական հետաքննությունն իրականացնել՝ չվստահելով պաշտոնական վարկածին։


Քրեական գործով ընդհանուր առմամբ հինգ մեղադրյալ կա։ Գործն այժմ գտնվում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Հարությունյանի վարույթում։ Գործով այդպես էլ չի պարզվել, թե ինչու զինվորները չեն կարողացել դուրս գալ բռնկված կացարանից։

Աղբյուր՝ Փաստինֆո
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

դիտվել է 783 անգամ
Լրահոս
Հայաստանում նոր տվյալների կենտրոնը կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ․ ՌԴ ԱԽ Պարզվեց՝ անհայտ կորածների հարազատները տեղյակ չեն եղել, որ իրենց ԴՆԹ տվյալները հանձնվել են Բաքվին (video) Նախագահ Քոչարյանի օրոք ադրբեջանցի զինվորները Հայաստանով «գուլյատ» չէին լինում. Բագրատ Միկոյան Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է. Չավուշօղլու ՄՕԿ-ը հաստատել է Ստամբուլի թեկնածությունը 2036 թվականի ամառային Օլիմպիական խաղերը հյուրընկալելու համար Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Մեր երեխեքը հավի ճուտ չեն, իրենք հայրենիքի զինվոր են եղել․ հոր խոսքը (video) Թրամփը հայտարարել է, որ Ուիթքոֆն աշխատում է Իրանի հարցով կարգավորման վրա Գլխավոր շտաբի պետին 1 տարին քի՞չ էր, որ այդ կամերաների տեսանյութերով գտնեն մեր երեխեքին․ մայր (video) Պահանջում եմ՝ Քննչականի հետ վարվեք այնպես, ինչպես իրենք են մեզ հետ վարվել․ անհետ կորածի հայր (video) Մերցը ներգրավված է Ուկրաինայում կոռուպցիոն սխեմաներում. Զախարովա Շուշիի հիվանդանոցից տղան զանգել է իր նշանածին ու զանգն ընդհատվել է․․․ ապացույցներ ունենք (video) Սպասվում է առանց տեղումների եղանակ Խնդրում եմ՝ Սամվել Կարապետյանը Մուրադովի ցուցակը թող բերի, գիտեմ՝ կարող եք․անհետ կորածի մայրը հուզվեց (video) «Սալամ» էին ինձ գրել անհետ կորած տղայիս համարից, գեոլոկացիայով գիտեմ՝ ուր ա եղել․ անհետ կորածի հայր (video) Էդ թուրքին չպիտի հետ տան, վաղը հերթով գալու են․ գիտե՞ք՝ ինչ են արել իրենք մեր տղերքի հետ (video) Արա՛,դու տարեկան 12 մլն դրամ ավել աշխատավարձ ես ստանալու,թոշակառուն՝ 12 հազար․տնտեսագետը՝ Փաշինյանին (video) Ավտովթար՝ Զովունիում. բախվել են «Opel»-ը և «Kia»-ն. կա վիրավոր Ռուսական ուժերը Ուկրաինայում հարձակվել են երկու ավտոբուսի վրա․ զոհվել է 30 մարդ «Կապանի մորգում մեր տղերքի մարմինները նեխցրել են»․ անհետ կորածի հարազատը սարսափելի մանրամասներ ասաց (video) Վարդաձորի դպրոցում միջադեպի վերաբերյալ տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ Դատախազությունը պահանջում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Այրարատ» կինոթատրոնը ՌԴ բանակը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Աննոպոլյե բնակավայրի նկատմամբ. ՊՆ «Նստացնե՛լ, բռնե՛լ, կոշիկ հանե՛լ»․ Ի՞նչ է քննարկել ԱՄՆ դեսպանորդը «Հայաստան» դաշինքի հետ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am