Պակիստանում մզկիթի պայթյունի զոհերի թիվն ավելացել է
Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասել է 31-ի, տուժել է առնվազն 169 մարդ, հայտնել է շրջանային վարչության ներկայացուցիչը։
Պայթյունը տեղի է ունեցել Իսլամաբադի Թարլայ թաղամասի մզկիթում։ Ավելի վաղ Dawn պարբերականըմ հայտնել էր 24 զոհվածի մասին։
