Մոսկվան Ալեն Սիմոնյանի արցունքներին չհավատաց

Ալեն Սիմոնյանը Մոսկվայում էր գտնվում փետրվարի 5-ին՝ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով։ Այցելությունից կարճ ժամանակ առաջ, նա լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հայտարարել էր, որ «հիբրիդային պատերազմ» տերմինը անտեղի է Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները նկարագրելիս, սակայն կան մտահոգություններ, որոնք Երևանը բացահայտ կերպով նշում է։

Հիշեցնենք, որ հենց Սիմոնյանն էր անցյալ տարվա գարնանը հայտարարել, թե իբր Մոսկվան Հայաստանի դեմ «հիբրիդային պատերազմ է» սկսել:

Նրա այս ձևակերպումները ոչ մեկին չեն զարմացրել, քանի որ հենց նա է համարվում Փաշինյանի թիմի ամենահետևողական հակառուսական տրամադրված գործիչներից մեկը:

Ռուսական կողմը նրան հրավիրել էր մեկ պատճառով. ցույց տալ Փաշինյանի վարչակազմին, որ իրենց համբերության բաժակը լցվել է, և իրենք կարող են դիմել «կոշտ միջոցների»:

Մոսկվայի նման քայլը նաև պայմանավորված է Հայաստանում սպասվող հերթական ընտրություններով, որտեղ Փաշինյանի թիմը փորձելու է խաղարկել «հակառուսական խաղաթուղթը»:

Այն, որ դա այդպես է, տեսանելի է իշխող թիմի լրատվամիջոցներում:

Ավելին, ռուսները զայրացած են, որ հենց Փաշինյանի թիմի խնդրանքով է ԵՄ ԱԳ հանձնակատար Կայա Կալասը հայտարարել, որ Մոսկվան վարում է Հայաստանի դեմ, իբր, «հիբրիդային պատերազմ»:

Ալեն Սիմոնյանի այն պնդումը, թե՝ «Հայաստանը որևէ քայլ չի կատարելու Ռուսաստանի դեմ», ոչ մեկին չհամոզեց:

Քանզի, ըստ ռուսական դիտորդների, արդեն Մոսկվան հասկացել է, որ Փաշինյանը վարում է իրեն բնորոշ «օրվա քաղաքականություն»:

Նրա խոսքերին Մոսկվայում զրոյական վստահությամբ են վերաբերվում:

Մանավանդ, որ Փաշինյանը ցույց է տվել, որ պայմանավորվածությունների և իր խոստումը պահելու առումով, խիստ անվստահելի գործիչ է:

Իսկ անցյալ տարի, երբ Փաշինյանի կառավարությունը օրենք ընդունեց ԵՄ-ին միանալու վերաբերյալ, վերջնականապես ցույց տվեց, թե ով է իրականում Փաշինյանը և ինչ նպատակներ է հետապնդում:

«Մարդ, ով հանձնել է սեփական երկրի տարածքը և անտուն է թողել 120 հազար իր համաերկրացիների, առավել ևս կհանձնի իր ռազմավարական գործնկերոջը և դա փայլուն հասկանում են Կրեմլում», -ասաց ռուս փորձագետներից մեկը, ով մոտ է կանգնած Կրեմլին:

Ըստ նրա՝ Կրեմլում արդեն որևէ պատրանք (իլյուզիա) չկա Փաշինյանի հանդեպ:

Այստեղ քաջ գիտակցում են, որ ներկա դրությամբ Փաշինյանը վախենում է բաց ձևով հակադրվել Մոսկվային՝ զուտ գալիք ընտրություններով պայմանավորված: Եվ Մոսկվայում բոլորն են հասկանում, որ եթե Փաշինյանի իշխանությունը վերարտադրվի, ապա թե՛ Հայաստանի վիճակը, որպես պետություն, խիստ կվատթարանա, թե՛ Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում էլ ավելի կթուլանան:

Ահա թե ինչու են Անկարան և Արևմուտքը ամեն գնով ցանկանում, որ Փաշինյանը վերարտադրվի:

Այլ հարց է, որ իրավիճակն այն աստիճանի պարզ է, որ Մոսկվայում չեն հավատում, որ հայ ժողովուրդը կընտրի սեփական ինքնաոչնչացումը:

Ինչ վերաբերվում է Ռուսաստանի հանդեպ անվստահությանը, որն այսօր առկա է Հայաստանում, ապա ըստ ռուս այդ փորձագետի, այստեղ երկկողմանի մեղավորություն կա, որը չի կրում էքզիստենցիալ բնույթ:

Հետաքրքիր էր, որ Մոսկվա այցի ժամանակ, թույլ էր տրված Սիմոնյանի այցի կապակցությամբ բողոքի ցույցեր կազմակերպել: Մի բան, ինչին ռուսական իշխանությունները միշտ զգուշորեն են վերաբերվել:

Մինչդեռ այս անգամ, այդ ցույցերը թույլ էին տվել անցկացնել:

Ռուս փորձագետների կարծիքով, առանձնակի սուր էին նաև Լավրովի հետ հանդիպման ընթացքում վերջինիս գնահատականները:

Այստեղ էլ, ռուս փորձագետները դա բացատրում են այն հանգամանքով, որ Փաշինյանի իշխանության հանդեպ Մոսկվայում հենց այդ երկրի ԱԳՆ-ում են համեմատաբար ավելի լոյալ վերաբերվել:

Հենց այդ պատճառով էլ՝ Լավրովը այս այցի ընթացքում փորձեց ցույց տալ, որ այդ փուլն արդեն ավարտված է, և Փաշինյանի իշխանությունն այլևս չի կարողանալու շարունակել խաբել Կրեմլին, և, մասնավորապես, իրեն:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 1025 անգամ
Լրահոս
Վերսկսված արեգակնային բռնկումները կտևեն մի քանի օր Հայոց Հովվապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց ներկա ժողովրդին․ Մայր Աթոռ Մյանմայում հարսանեկան արարողության վայրին հասցված ավիահարվածը խլել է 21 մարդու կյանք Խորեն Ծատուրյանը դարձել է պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն Հաշվի չառնելով իմ 4 անչափահաս երեխաների գոյությունը՝ ինձ դատապարտել են․ ես այդ հանցանքը չեմ գործել․ Դավիթ Համբարձումյան Հռենոսի ջրի մակարդակի ռեկորդային անկումից հետո Գերմանիայի շրջակա միջավայրի նախարարն առաջարկել է փոխել գետի հունը Իրանը երեք նոր փոքրածավալ ԱԹՍ է ներկայացրել Իսպանիայում տեղի կունենա խորհրդարանի արտահերթ ընտրություն Ռուսաստանի ԶՈւ-երը հարվածել են Կիևում գտնվող էլեկտրական ենթակայանին և ջերմաէլեկտրակայանին Ռուսական «Գազպրոմ»-ը և թուրքական BOTAŞ ընկերությունը երկարաձգել են ռուսական գազի գնման պայմանագիրը Իրանը հորդորել է իրաքյան իշխանություններին չդառնալ Թրամփի քաղաքականության գործիք Իլոն Մասկի կարողությունն ընդամենը մեկ օրում ավելացել է 39,7 միլիարդ դոլարով Ճիշտը ոչ թե հանրաքվեի գնալն է, այլ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելը․ Մանուկյան Քաղաքական հետապնդnւմների բոլոր կազմակերպիչներն ու իրականացնողները պետք է պատասխանատվություն կրեն օրենքի առջև․ հայտարարություն Մարդ, ով Մելքոնյան Գագո է պահում իր կողքը, իրավունք չունի խոսելու բանակի թալանից․ վերլուծաբան Թուրքիայից Հունաստան են արտահանձնել «Չինացուն», որը կասկածվում է 2024 թվականին Աթենքի բենզալցակայանում մաֆիոզիի սպանության մեջ Լրագրողներին սպանելու կոչի դեպքով քրեական վարույթ չի հարուցվել Բաղդադը չպետք է Թրամփի ձեռքին գործիք դառնա սահմանների հարցում․ Խամենեիի խորհրդական Մոսկվայում 11 տարի անց հանցագործի ԴՆԹ-ի շնորհիվ բացահայտվել է բանկից 9 միլիոն ռուբլու կողոպուտը Ոսկեպար բնակավայրի «Ձիանու ուրթ» կոչվող խոտհարքներում խոշոր հրդեհ է բռնկվել Մայր աթոռում դուրս է բերվել Սուրբ Գեղարդը. այն Մոմավառության աղոթասրահում կմնա մինչև Երեկոյան ժամերգության ավարտը Բունդեսթագը նվազեցրել է էլեկտրաէներգիայի հարկը, խմիչքներում շաքարի հարկ սահմանել և բարձրացրել թունդ ալկոհոլի ակցիզները Վճռաբեկի որոշումը զայրացրել է մասիսցիներին. Hraparak.am Հայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականում Հայաստանում առաջիկա օրերին անձրև և ձյուն է սպասվում, ջերմաստիճանը կնվազի մինչև 10 աստիճանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am