Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հետախուզվողների վերաբերյալ ստացված օպերատիվ տվյալներն իրացվեցին Արմավիրի և Շիրակի մարզային վարչությունների ծառայողների հետ համատեղ։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։ Հունվարի 30-ին՝ ժամը 12․30-ին, Արմավիրի մարզի Հացիկ գյուղում հայտնաբերվեցին և Արմավիրի մարզային վարչություն տեղափոխվեցին սպանության փորձի և հրազեն ապօրինի կրելու մեղադրանքներով հետախուզվող 25-ամյա և ծանր մարմնական վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվող 33-ամյա երկու տղամարդիկ։ Դեռևս 2021 թվականի դեկտեմբերի 6-ի գիշերը հեռախոսային վեճը շարունակելու նպատակով 33-ամյա հետախուզվողն այցելել էր Գյումրիի Մուշ թաղամասի բնակիչ մի տղամարդու տուն, որտեղ ինքն ու մեկ այլ անձ բռունցքներով և ոտքերով բազմաթիվ հարվածներ էին հասցրել տանտիրոջը՝ անզգուշությամբ առաջացնելով նրա մահը: Իսկ սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը, անցած տարվա դեկտեմբերի 25-ին, դարձյալ հեռախոսային վեճը շարունակելու համար, ժամը 23-ի սահմաններում իր հետ վիճողին հանդիպել է Գյումրիի Մուշ թաղամասում, և ունենալով զենքի գործադրմամբ նրան կյանքից զրկելու նպատակ՝ չորս անգամ կրակել է նրա վրա։ Տուժողը, սակայն, տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն, որտեղ հաջողվել է փրկել նրա կյանքը։ Երկու հետախուզվողն էլ կալանավորվել և տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ։
Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը