Հայաստանի հանքարդունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի մտահոգությունը տեղին է, իրավաչափ և բխում է ՀՀ շահերից

Հայաստանի հանքարդունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի մտահոգությունը տեղին է, իրավաչափ և բխում է ՀՀ շահերից։
Հայաստանի հանքարդունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան (ՀՀՄԱ) օրեր առաջ մտահոգություն էր հայտնել չեխական «Առնիկա» հասարակական կազմակերպության գործուներության վերաբերյալ, որը տարիներ շարունակ սիրողական մակարդակի հետոզոտություններ է իրականացնում Հայաստանում՝ դրանք ներկայացնելով որպես գիտական, իսկ վերջերս հողի ու նաև մարդկանց կենսաբանական նմուշներ է հավաքել Սյունիքի մարզից, արտահանել դրանք Հայաստանից, առանց պատշաճ վերահսկողության և գիտական մեթոդաբանության։
Ասոցիացիայի մտահոգություններին արձագանքել են Հայաստանում գրանցված մի խումբ հասարակական կազմակերպություններ՝ համարելով, որ ՀՀՄԱ հայտարարությունը թիրախավորում է հասարակական կազմակերպություններին: Նման արձագանքն առնվազն զարմանալի է, հատկապես, երբ այդ հայտարարությունը ստորագրած հասարակական կազմակերպությունների մեծ մասը մասնագիտացված է բնապահպանության հետ չառնչվող ոլորտներում, հետևաբար չի կարող տեղյակ լինել, արդյոք մեր մասնագիտական մտահոգությունները տեղի՞ն են, թե՞ ոչ։ ՀՀՄԱ-ն միշտ բաց է Հայաստանում բնապահպանական ցանկացած խնդրի թափանցիկ, օրինական և մասնագիտական ուսումնասիրության և քննարկման համար։ Սակայն կոնկրետ այս խնդրով մեր հարցադրումները և պնդումնեը շարունակում են մնալ տեղին և լեգիտիմ․
 Որևէ արտերկրյա կազմակերպություն Հայաստանում բնապահպանական ուսումնասիրություն իրականացնելիս, առավել ևս բնակչությունից կենսաբանական նմուշներ վերցնելիս և արտերկրի լաբորատորիաներ արտահանելիս պետք է ունենա պատկան գերատեսչությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների թույլտվությունը և ամենախիստ վերահսկողությունը։ Սա ցանկացած երկրում ամենամինիմալ պահանջ է նման գործունեության համար։
Նման անհրաժեշտություն կա առավել ևս այն պատճառով, որ Հայաստանում արդեն մի քանի տարի «ուսումնասիրություններ» իրականացնող «Առնիկան» ոչ մի նման ուսումնասիրություն չի իրականացնում, օրինակ, Ադրբեջանում, մինչդեռ Ադրբեջանում պարբերաբար հղում են անում «Առնիկայի» անհիմն հայտարարությունների վրա՝ Հայաստանին մեղադրելով «տարածաշրանն աղտոտելու» մեջ։
Եվ վերջապես՝ բնապահպանական և կենսաբանական փորձաքննություններ իրականացնելու համար անհրաժեշտ է խստորեն պահպանել գիտական մեթոդաբանությունը և համապատասխան վավերացման ու մասնագիտական վերահսկողության պահանջները: Բնապահպանական ազդեցության աղբյուրների հետազոտությունը տարիների աշխատանք է՝ հստակ մեթոդաբանությամբ, տարբեր ժամակաշրջանների ու տարածքների երկարատև մոնիտորինգով, որը նույնպես կարող է բավարար չլինել հիմնավոր եզրակացություններ անելու համար։ Ասոցիացիան առնվազն մանուպալյատիվ է համարում մի քանի օր նմուշ հավաքելը և դրա հիման վրա «գիտական արդյունքներ» հրապարակելը։
Վերը նշված հարցադրումներից հատկապես ինչի՞ հետ համաձայն չեն հայտարարության տակ ստորագրած հասարակական կազմակերպությունները։ Ցավում ենք, որ այս պարզ հարցադրումները և թափանցիկության մինիմալ ակնկալիքը հասարակական կազմակերպություններից առաջացրել են վերջիններիս նման ցասումը և հույս ունենք հետագայում ավելի կառուցողական գործելաոճի ականատես լինել։

դիտվել է 158 անգամ
Լրահոս
Վենսի տարածաշրջանային այցին ընդառաջ Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը համայնքային արշավ է սկսել Դատախազությունը պահանջում է Արթուր Աղաբեկյանից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր «Արա, քեզ որ 36 հազար տան, դու ո՞նց կապրես»․ ազատամարտիկն՝ Արսեն Թորոսյանին (video) Վարդան Ղուկասյանը շտապ հոսպիտալացման կարիք ունի. Փոստանջյանը՝ փաստերով (video) Սկանդալային պատմություն․ 2 ամիս նստել եմ՝ Արգիշտի Մեխակյանի պատճատով (video) «Գերիները վերադառնալու են ու Նիկոլ, գիտե՞ս՝ քեզ ինչ անեն»․ Ժասմինա Ղևոնդյան (video) Անգամ դատախազները գիտեն՝ Միքայել Սրբազանի մասով իրենց բողոքը բավարարման շանս չունի․ պաշտպան (video) Հայաստանի հանքարդունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի մտահոգությունը տեղին է, իրավաչափ և բխում է ՀՀ շահերից «Ժամ առաջ սրանց պետք է դուրս շպրտել․ Ալիևն արդեն գին է ուզում»․ Հայկ Նահապետյան (video) «…Ես վստահ եմ, որ հիմա մեր Առաջնորդը հոգով, մտքով, աղոթքով մեզ հետ է և այս պահին նրա բացակայությունը միայն ֆիզիկապես է…». Տեր Ղևոնդ քահանա Գափոյան «Եպիսկոպոսաց ժողովի կազմակերպման աշխատանքները ընթանում են»․ Տեր Եսայի Հայկական բարեգործական կազմակերպությունները մարդասիրական կոչով դիմել են ԱՄՆ փոխնախագահին Ադրբեջանը բողոք է հայտնել ՀՀ-ն ներկայացնող գեղասահորդների կողմից «Արցախ» ստեղծագործության համար Մոսկվան պատրաստ է քննարկել «Թրամփի ուղուն» Ռուսաստանի միանալու հնարավորությունը. Կոպիրկին Հայաստանը եւ ՀԱՊԿ-ը կարող էին փոխզիջումային լուծումներ գտնել. ՌԴ դեսպան Վարդան Ղուկասյանի մոտ մահվան հավանականությամբ ինֆարկտի առաջացման ռիսկ կա․պաշտպան Դատախազությունը պահանջում է Ռուբիկ Հակոբյանից հօգուտ ՀՀ–ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր Ոստիկանության պաշտոնյան մեղադրվում է տուգանքի բազմաթիվ կեղծ արձանագրություններ կազմելու մեջ. պաշտոնավարումը կասեցվել է Դատարանը Միքայել Սրբազանի նկատմամբ տնային կալանք կիրառեց ՇՏԱՊ․ Միքայել Սրբազանի խափանման միջոցը փոխվեց․ կիրառվեց տնային կալանք (video) Ամո՛թ է, հազա՛ր ամոթ, որ մթագնած բանականությամբ տրվել եք այս արկածախնդրությանը. Ասողիկ աբեղա Կարապետյան Պատասխան վահագն ալեքսանեան կոչեցեալ պղծախօսին Խոշոր սկանդալ․ Թրամփը կպլստա՞ (video) Սրանք «բարեփոխված» առողջապահության թվերն են՝ մաքուր հաշվարկով, առանց էմոցիայի․ Անուշ Պողոսյան Արա՛, դու ի՞նչ գործ ունես, եկել ես Եռաբլուր․ ազատամարտիկ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am