Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը կարծում է, որ Հայաստանը եւ ՀԱՊԿ-ը կարող էին փոխզիջումային լուծումներ գտնել Երեւանի եւ այս ռազմական դաշինքի միջեւ ծագած խնդրահարույց հարցերում։
«России-24»-ի հարցազրույցում Ռուսաստանի դեսպանը, անդրադառնալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն (ՀԱՊԿ) անդամակցության վերաբերյալ Հայաստանի իշխանությունների դիրքորոշմանը, նշել է, որ վերջին օրերին ղեկավարության ներկայացուցիչների կողմից հրապարակային հայտարարություններ են եղել, մասնավորապես, այն մասին, որ սառեցված կարգավիճակը չի փոխվի։ «Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնության դիրքորոշմանը, մենք ելնում ենք այն բանից, որ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ։ Ինչ վերաբերում է սառեցված ձեւաչափին, այն նախատեսված չէ կազմակերպության պայմանագրային-իրավական բազայում։ Մեր համոզմամբ՝ տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու այլընտրանքային, հուսալի մեխանիզմ չկա։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի հետ փոխգործակցության առումով առաջացած խնդիրներին, կարծում եմ, որ մենք միշտ կարող ենք լուծումներ գտնել ՀԱՊԿ անդամների շրջանակում՝ գործընկերային ձեւով, այդ թվում՝ կուտակված խնդիրների փոխզիջումային լուծումներ»,- եզրափակել է ռուս դիվանագետը։
Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը