Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործով դատական նիստի ժամանակ նրա պաշտպան Զարուհի Փոստանջյանը միջնորդեց ամբողջական և անկախ բժշկական փորձաքննություն նշանակել իր պաշտպանյալի առողջական վիճակը գնահատելու համար, նաև գնահատել առողջական վիճակի փոփոխությունները կալանքի ընթացքում, «Երևան կենտրոն» ՔԿՀ–ում ցուցաբերվող բժշկական օգնության որակը, ինչպես նաև Վարդան Ղուկասյանի առողջական վիճակի համատեղելիությունը կալանքի հետ՝ հաշվի առնելով նրա կյանքին սպառնացող ռիսկերը։
Պաշտպանը նշեց, որ 2026–ի հունվարին արձանագրվել է, որ իր պաշտպանյալի մոտ կա սուր սրտամկանի ինֆարկտի առաջացման բարձր ռիսկ՝ ծանր բարդություններով և մահվան հավանականությամբ։ «Ակնհայտ է, որ Վարդան Ղուկասյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի պայմաններում չի ապահովվել իր կյանքի ու առողջության համար նվազագույն անհրաժեշտ բժշկական խնամք։
Արդեն 3,5 ամիս է Վարդան Ղուկասյանը բնակվում է ընդամենը 15 քմ տարածքում, փակ խցում, որն ունի երկու փոքրի պատուհան, չի օդափոխվում, սանհանգույցը բաժանվում է միայն վարագույրով։
Սույն միջնորդությամբ պահանջում եմ նշանակել կրկնակի հանձնաժողովային փորձաքննություն, որ այդ հանձնաժողովւ ստեղծվի հավասարության սկզբունքով՝ ներգրավելով Վարդան Ղուկասյանի առաջադրած բժիշկ մասնագետներին»։
Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը