Հիշատակվեց մեր աշխատավարձի նվազ լինելը․ Արթուր սարկավագ Գևորգյանը՝ ՊՆ-ում հանդիպման մասին

Արթուր սարկավագ Գևորգյանը մանրամասներ է պատմել ՊՆ-ում գնդերեցների հետ տեղի ունեցած հանդիպումից․

«Որպեսզի Ձեզ չմանիպուլացնեն և ստի գործիք չդարձնեն՝ ցանկանում եմ լուսավորել իրականությունը։

Վերջին օրերին հանրային դաշտում տարածվող տարբեր մեկնաբանությունների ու մոլորեցնող խոսքերի պատճառով հարկ եմ համարում անձամբ պարզաբանել՝ ինչ է տեղի ունեցել, և ով է ծառայում ստին, իսկ ով՝ Քրիստոսին։

Ես՝ իմ 16 գնդերեց եղբայրների հետ, մասնակցել եմ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի խորհրդակցությունների կլոր դահլիճում տեղի ունեցած հանդիպմանը, որտեղ ներկա էին՝

ՀՀ պաշտպանության նախարար տիար Սուրեն Պապիկյանը,

ՀՀ պաշտպանության փոխնախարար տիար Արման Սարգսյանը,

ՀՀ ԳՇ պետ Ասրյանը,

և Բարոյահոգեբանական ծառայության պետ Ստեփանյանը։

Այդ հանդիպման ընթացքում մեզ ուղղվել է ուղիղ և հստակ հարց.

ինչ վերաբերմունք ունենք, այսպես կոչված, «բարենորոգում» անվամբ տխրահռչակ շարժման նկատմամբ։

Այնուհետև պաշտպանության նախարարի տեղակալի կողմից հնչեց ևս մեկ առավել հստակ հարցադրում. միանո՞ւմ ենք այդ շարժմանը, թե՞ ոչ։

Այս խոսակցությունների համատեքստում, 30 տարվա անմնացորդ ծառայությունից հետո, առաջին անգամ հիշատակվեց նաև մեր աշխատավարձի նվազ լինելու փաստը՝ կարծելով, թե կարող են մեզ «գնել»։

Կոնկրետ ինձ հետ հանդիպել է նաև Շիրակի կայազորի պետ՝ ոմն գեներալ Բուդաղյանը, որը շուրջ երկու ժամ փորձել է համոզել, որպեսզի միանամ այդ շարժմանը, սակայն ստացել է հստակ մերժում։

Հիմա հարց եմ տալիս.

Մի՞թե կարելի է հերքել մեր կյանքի մեջ եղած իրականությունը։

Մի՞թե ճիշտ է հանրությանը մոլորեցնել։

Թերևս զարմանում եք, որ կան հայորդիներ, որոնք չեն վաճառվում։

Պարոնայք չինովնիկներ, իմ և իմ գնդերեց հոգևոր եղբայրների անունից հայտարարում եմ՝ մենք չենք ծառայելու որևէ աշխարհիկ շահի, որևէ քաղաքական շարժման կամ ճնշման։ Մենք ծառայում ենք միայն Աստծուն և մեր Սուրբ Եկեղեցուն։

Եվ այսօր կրկին բարձրաձայն ասում ենք.

Աստված անսասան պահի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը,

մեր ազգընտիր Գահակալ Հայրապետին,

մեր Առաջնորդ Հայր Սուրբին,

և իմ գնդերեց եղբայրներին՝

ավագ գնդերեց հայրերին, ովքեր հավատարիմ մնացին մեր Սուրբ Եկեղեցուն։

Աստված պահապան բոլորիս»,- նշել է Արթուր սարկավագ Գևորգյանը։

դիտվել է 162 անգամ
Լրահոս
Վարդան Ղուկասյանն շտապ հոսպիտալացման կարիք ունի. Փոստանջյանը՝ փաստերով (video) Սկանդալային պատմություն․ 2 ամիս նստել եմ՝ Արգիշտի Մեխակյանի պատճատով (video) Մեր ռազմագերիները վերադառնալու են, իսկ դուք պատասխան եք տալու ձեր արածի համար․ Ժասմինա Ղևոնդյան (video) Անգամ դատախազները գիտեն՝ Միքայել Սրբազանի մասով իրենց բողոքը բավարարման շանս չունի․ պաշտպան (video) Հայաստանի հանքարդունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի մտահոգությունը տեղին է, իրավաչափ և բխում է ՀՀ շահերից «Ժամ առաջ սրանց պետք է դուրս շպրտել․ Ալիևն արդեն գին է ուզում»․ Հայկ Նահապետյան (video) «…Ես վստահ եմ, որ հիմա մեր Առաջնորդը հոգով, մտքով, աղոթքով մեզ հետ է և այս պահին նրա բացակայությունը միայն ֆիզիկապես է…». Տեր Ղևոնդ քահանա Գափոյան «Եպիսկոպոսաց ժողովի կազմակերպման աշխատանքները ընթանում են»․ Տեր Եսայի Հայկական բարեգործական կազմակերպությունները մարդասիրական կոչով դիմել են ԱՄՆ փոխնախագահին Ադրբեջանը բողոք է հայտնել ՀՀ-ն ներկայացնող գեղասահորդների կողմից «Արցախ» ստեղծագործության համար Մոսկվան պատրաստ է քննարկել «Թրամփի ուղուն» Ռուսաստանի միանալու հնարավորությունը. Կոպիրկին Հայաստանը եւ ՀԱՊԿ-ը կարող էին փոխզիջումային լուծումներ գտնել. ՌԴ դեսպան Վարդան Ղուկասյանի մոտ մահվան հավանականությամբ ինֆարկտի առաջացման ռիսկ կա․պաշտպան Դատախազությունը պահանջում է Ռուբիկ Հակոբյանից հօգուտ ՀՀ–ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր Ոստիկանության պաշտոնյան մեղադրվում է տուգանքի բազմաթիվ կեղծ արձանագրություններ կազմելու մեջ. պաշտոնավարումը կասեցվել է Դատարանը Միքայել Սրբազանի նկատմամբ տնային կալանք կիրառեց ՇՏԱՊ․ Միքայել Սրբազանի խափանման միջոցը փոխվեց․ կիրառվեց տնային կալանք (video) Ամո՛թ է, հազա՛ր ամոթ, որ մթագնած բանականությամբ տրվել եք այս արկածախնդրությանը. Ասողիկ աբեղա Կարապետյան Պատասխան վահագն ալեքսանեան կոչեցեալ պղծախօսին Խոշոր սկանդալ․ Թրամփը կպլստա՞ (video) Սրանք «բարեփոխված» առողջապահության թվերն են՝ մաքուր հաշվարկով, առանց էմոցիայի․ Անուշ Պողոսյան Արա՛, դու ի՞նչ գործ ունես, եկել ես Եռաբլուր․ ազատամարտիկ (video) Պատմությունը կրկնվելու հատկություն ունի․ այսօրվա իրականությունն էլ դրա վկայությունն է․ Հայր Դերենիկ Հետևողականորեն պայքարելու ենք մեր հայրենակիցների՝ հայրենի բնակավայրեր վերադառնալու համար․ Արցախի ԱԺ Աննա Վարդապետյանը կգնա՞ Հայկ Սարգսյանի հետևից․․․ ի՞նչ ակնարկներ է անում Հայկ Սարգսյանը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am