Երևանում՝ տներից մեկի բակում, հայտնաբերվել է 15-ամյա տղայի մարմին

Փետրվարի 5-ին ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը՝ ժամը 00:40-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ իրենց կողմից սպասարկվող վարչական տարածքի տներից մեկի բակում երեխայի դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի, բաժնի պետի տեղակալ Արծրուն Միքայելյանի գլխավորությամբ։Ահազանգով ժամանել է նաև ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Աշոտ Բադալյանի և հատկապես կարևոր գործերով քննիչ Մանուկյանի գլխավորությամբ։Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Ոստիկաններն ու քննիչները նշված տան բակում զրուցարանի մոտ՝ ճոճաթոռի վրա, հայտնաբերել են նույն տան բնակիչ 15-ամյա տղայի դի՝ աջ քունքային հատվածում կրակոցի հետքով։

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «ինքնասպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները մահացածի մարմնի մոտ հայտնաբերել են օդաճնշիչ հրացան, որով ըստ նախնական տեղեկությունների տղան ինքնասպան է եղել։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։Գ. Շամշյանի տեղեկություններով մահացածը սովորում էր Հայաստանում հայտնի համալսարաններից մեկի 1-ին կուրսում։

դիտվել է 112 անգամ
Լրահոս
Սկանդալային պատմություն․ 2 ամիս նստել եմ՝ Արգիշտի Մեխակյանի պատճատով (video) Մեր ռազմագերիները վերադառնալու են, իսկ դուք պատասխան եք տալու ձեր արածի համար․ Ժասմինա Ղևոնդյան (video) Անգամ դատախազները գիտեն՝ Միքայել Սրբազանի մասով իրենց բողոքը բավարարման շանս չունի․ պաշտպան (video) Հայաստանի հանքարդունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի մտահոգությունը տեղին է, իրավաչափ և բխում է ՀՀ շահերից «Ժամ առաջ սրանց պետք է դուրս շպրտել․ Ալիևն արդեն գին է ուզում»․ Հայկ Նահապետյան (video) «…Ես վստահ եմ, որ հիմա մեր Առաջնորդը հոգով, մտքով, աղոթքով մեզ հետ է և այս պահին նրա բացակայությունը միայն ֆիզիկապես է…». Տեր Ղևոնդ քահանա Գափոյան «Եպիսկոպոսաց ժողովի կազմակերպման աշխատանքները ընթանում են»․ Տեր Եսայի Հայկական բարեգործական կազմակերպությունները մարդասիրական կոչով դիմել են ԱՄՆ փոխնախագահին Ադրբեջանը բողոք է հայտնել ՀՀ-ն ներկայացնող գեղասահորդների կողմից «Արցախ» ստեղծագործության համար Մոսկվան պատրաստ է քննարկել «Թրամփի ուղուն» Ռուսաստանի միանալու հնարավորությունը. Կոպիրկին Հայաստանը եւ ՀԱՊԿ-ը կարող էին փոխզիջումային լուծումներ գտնել. ՌԴ դեսպան Վարդան Ղուկասյանի մոտ մահվան հավանականությամբ ինֆարկտի առաջացման ռիսկ կա․պաշտպան Դատախազությունը պահանջում է Ռուբիկ Հակոբյանից հօգուտ ՀՀ–ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր Ոստիկանության պաշտոնյան մեղադրվում է տուգանքի բազմաթիվ կեղծ արձանագրություններ կազմելու մեջ. պաշտոնավարումը կասեցվել է Դատարանը Միքայել Սրբազանի նկատմամբ տնային կալանք կիրառեց ՇՏԱՊ․ Միքայել Սրբազանի խափանման միջոցը փոխվեց․ կիրառվեց տնային կալանք (video) Ամո՛թ է, հազա՛ր ամոթ, որ մթագնած բանականությամբ տրվել եք այս արկածախնդրությանը. Ասողիկ աբեղա Կարապետյան Պատասխան վահագն ալեքսանեան կոչեցեալ պղծախօսին Խոշոր սկանդալ․ Թրամփը կպլստա՞ (video) Սրանք «բարեփոխված» առողջապահության թվերն են՝ մաքուր հաշվարկով, առանց էմոցիայի․ Անուշ Պողոսյան Արա՛, դու ի՞նչ գործ ունես, եկել ես Եռաբլուր․ ազատամարտիկ (video) Պատմությունը կրկնվելու հատկություն ունի․ այսօրվա իրականությունն էլ դրա վկայությունն է․ Հայր Դերենիկ Հետևողականորեն պայքարելու ենք մեր հայրենակիցների՝ հայրենի բնակավայրեր վերադառնալու համար․ Արցախի ԱԺ Աննա Վարդապետյանը կգնա՞ Հայկ Սարգսյանի հետևից․․․ ի՞նչ ակնարկներ է անում Հայկ Սարգսյանը (video) ԼՂ առաջնորդների դեմ կեղծ դատավարությունից հետո,ԵՄ-ն չի կարող անտեսել մարդու իրավունքների խախտումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am