Իրանում իրավիճակը կայունացել է

Վերջին օրերին Իրանում ընթացող բողոքի ցույցերը դադարել են և իրավիճակը հանդարտվել է, «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում ասում է Իրանում լույս տեսնող հայալեզու «Ալիք» թերթի գլխավոր խմբագիր Դերենիկ Մելիքյանը: Դրա հետ մեկտեղ տեղի ունեցան իշխանամետ ուժերի հանրահավաքներ, ուր հանրահավաքների մասնակիցները աջակցություն էին հայտնում Իսլամական Հանրապետության գործող իշխանություններին: «Երեկ և այսօր տեղի ունեցան կառավարական համակարգին պաշտպանող ուժերի քայլերթեր և ցույցեր: Երեկ դրանք տեղի ունեցան կենտրոնական խոշոր քաղաքներում, այսօր կլինեն նաև այլ բնակավայրերում»,- ասում է Դերենիկ Մելիքյանը: Մելիքյանի խոսքերով Իրանի իշխանությունները, ի դեմս նախագահ Ռոհանիի, սկզբնական շրջանում ընդունել էին, որ ցուցարարների տնտեսական պահանջներն ունեն արդարացի բնույթ: Հետագայում, ըստ Ալիք օրաթերթի խմբագրի, դրանք վերաճեցին քաղաքական և հակակառավարական լոզունգների, արձանագրվեցին հարձակումներ իրավապահների ու զինվորականների դեմ, որի արդյունքում բախումներն ավելի սաստակացան և գրանցվեցին զոհեր, իսկ Իրանի իշխանությունները բարձրաձայնեցին օտարերկրյա միջամտության փորձերի մասին: Ըստ Մելիքյանի, քաղաքական բնույթի պահանջները սակայն ծավալուն բնույթ չէին կրում: Մելիքյանի կարծիքով` Իրանի կառավարության ձեռնարկած որոշ քայլեր օգնեցին կայունացնել իրադրությունը: «Կառավարությունը որոշ քայլեր արդեն ձեռնարկում է մի շարք ապրանքատեսակների գների իջեցման և հետագա թանկացումները կանխարգելու ուղղությամբ, որոնք նախանշան են կառավարության պատրաստականության լուծելու տնտեսական խնդիրները: Գործադիրին աջակցում է երկրի օրենսդիր մարմինը , որը նախատեսում է որոշումներ ընդունել այս ուղղությամբ»,- ասում է Մելիքյանը: Ամերիկյան վերլուծաբաններ իրենց հերթին կարծում են, որ Իրանի իշխանությունները դասեր են քաղել արաբական երկրների հեղափոխություններից, ինչի արդյունքում իրավապահ մարմինների գործողություններն ավելի զուսպ էին՝ համեմատած նախորդ տարիների ընդվզումների հետ: American Enterprise Institute հաստատության վերլուծաբան Ալեքս Վատանգան էլ գտնում է, որ այս վերջին իրադարձություններն ամենաարյունոտ բախումները չէին՝ չնայած շուրջ երկու տասնյակ զոհերին և ավելի քան 400 ձերբակալվածներին: Հիշեցնենք, որ 2009 թվականին Իրանում տեղի ունեցած բախումների ժամանակ գրանցվել էին հարյուրավոր զոհեր, իսկ հազարավոր մարդիկ ձերբակալվել էին և հայտնվել ճաղերի հետևում: «Իրավիճակը փոխվել է: Վերջին 40 տարիների ընթացքում սա առաջին դեպքն է, երբ Իրանի ժողովուրդն է առերեսվում ամբողջ իշխանությանը: 2009 թվականին պայքարը վարչակարգի ներսում էր երկու խմբավորումների միջև: Այժմ Իրանի ժողովուրդն է կանգնած իշխանության դեմ, և վարչակարգը պետք է լուրջ մտածի, թե ինչպես է գործում»,- ընդգծում է Հուշանգ Ամիրահմադին Ռութգերսի համալսարանից: Ցույցերի ժամանկ ձերբակալություններին անդրադարձավ նաև Դերենիկ Մելիքյանը: «Նախկին օրերին ձերբակալված պատանի ցուցարարներն արդեն ազատ են արձակվել: Ձերբակալվածների մի հատված էլ պետք է անցնի դատական գործընթացի միջով: Իրավապահները հայտարարել են, որ եթե նրանց գործողություններում չհայտնաբերվի որևէ չարաշահում կամ այլ միտումներ, նրանք ևս ազատ կարձակվեն»,- նշում է Դերենիկ Մելիքյանը: Ալիք թերթի խմբագիրը խոսեց նաև քաղաքական այս ճգնաժամի օրերին իրանահայ համայնքի դիրքորոշման մասին. «Ներքին խնդիրների վերաբերյալ սկսած 79 թվականի հեղափոխությունից ի վեր իրանահայությունը ուղակի դիրքորոշման անհրաժեշտություն չի ունեցել: Միշտ հակված է եղել կանգնել համընդհանուր շահերի ու համաժողովրդական պահանջների, ինչպես նաև՝ Իրանի պետականության կողքին՝ հատկապես հաշվի առնելով, որ Իրանը Հայաստանին սահմանակից կարևոր երկիր է: Ցանկանում ենք տեսնել կայունություն և խաղաղություն և անշուշտ, եթե կան սոցիալական, տնտեսական դժգոհություններ, իրանահայությունը ևս դրանց կողքին է»,- ասում է Մելիքյանը Հիշեցնենք, որ Իրանի իշխանությունները մեղադրեցին օտար ուժերին, մասնավորապես ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային ու Սաուդյան Արաբիային ցույցերի հրահրման մեջ: ԱՄՆ-ն աջակցություն է հայտնել բողոքի ցույցի մասնակիցներին:

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել Գագիկ Ծառուկյանի գործով նոր ձերբակալվածներ և կալանավորվածներ կան ՍԴ-ն հրապարակեց որոշման մանրամասները ՆԱՏՕ-ն պետք է նվազեցնի կախվածությունը ԱՄՆ-ից․ Ֆոն դեր Լայեն և Ռյուտե Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրը կարանտինում են․ Sputnik Արմենիա Գագիկ Ծառուկյանը 2 ամսով կալանավորվեց «Նիկո՛լ, Ծառուկյանի առյուծներից ի՞նչ ես ուզում․ դու մի ղռերի կատու չես կարողանում պահել»․ մանկավարժ (video) ՀՀ-ում 4 տնտեսություն է կարողանում ձկնարդյունաբերական արտադրանք արտահանել Եվրոպա․ news.am Ահռելի պետական ռեսուրսներ են կենտրոնացվում քաղաքական ընդդիմախոսների դեմ․ Արթուր Սուքոյան Բալթյան երկրները «կրակի հետ են խաղում». ՌԴ ԱԳՆ Ուժային կառույցները չպետք է դառնան քաղաքական պայքարի մասնակից․ փորձագետ «Նիկո՛լ, առյուծները, որ մտան ԱԺ, էդ շակալները․․․»․ Սուրեն Սուրենյանց (video) Ավելի քան 430 անօդաչու թռչող սարք է հարձակվել Մոսկվայի և ամբողջ մարզի վրա Գագիկ Ծառուկյանը կկալանավորվի՞. փաստաբանը մանրամասներ հայտնեց «Կոմերսանտ». Հայկական կոնյակի մատակարարման սահմանափակումները հարվածել են Ռուսաստանում արտադրությանը Նիկո՛լ, զգուշացվել էր՝ Ռուսաստանի հետ խաղադրույք չբարձրացնես․ ի՞նչ է եղել Միշուստինի հետ հանդիպմանը (video) Փողոցային պայքար անպայման լինելու է և վերջնական․ Սամվել Կարապետյան (video) Ծառուկյանը գլխավոր ներդրողներից մեկն էր. իրենք կանգնեցնում են արտաքին և ներքին ներդրողներին. Սամվել Կարապետյան Հայրս 1 ամիս կալանքի մեջ եղել է, ամուսինս այս պահին տնային կալանքի մեջ է. սա էլ կանցնի, բայց ժողովուրդը թող հասկանա՝ երկրում անդառնալի բաներ կարող են լինել. Ծառուկյանի դուստր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am