Գործադուլավորներին փոխարինելու համար 20 հնդիկ էր բերել

Ախթալայից տեղեկացանք, որ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատում 50 հանքափորների՝ մոտ 20 օր ընթացող գործադուլը դեռ շարունակվում է։ Գործադուլավորները պահանջում են աշխատավարձի բարձրացում եւ աշխատանքային պայմանների բարելավում։ Ախթալայից ասացին, որ վերջին 2-3 օրերին գործադուլավորների եւ  կոմբինատի տնօրինության միջեւ բանակցություններ են ընթանում։ Ֆաբրիկայի տնօրինությունը գործադուլավորներին փոխարինելու համար 20 հնդիկ էր բերել, որոնք, սակայն, հանքում չեն աշխատել, հեռացել են։ Կոմբինատի  ղեկավարությունը Սոթքի հանքի նախկին բանվորներին է բերել Ախթալա, որոնց մի մասն աշխատում է հանքում։ Այժմ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատում Սոթքից 7-8 բանվոր է աշխատում։


Ախթալայի բնակիչ, Ալավերդու նախկին փոխքաղաքապետ Սասուն Վարդումյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել է, որ ինքը հանդիպել է կոմբինատի ղեկավարության հետ, իրեն ասել են, որ կոմբինատը տարբեր դժվարություններ ունի, այդ թվում` պոչամբար կառուցելու խնդիր, բայց պատրաստ են կատարել գործադուլավորների պահանջները, մասնավորապես` լրացուցիչ աշխատանքի դիմաց վարձատրություն սահմանել, եւ մի քանի ամիս ժամանակ են խնդրել։ Վարդումյանը նաեւ շեշտել է, որ իշխանությունից եւ պատկան մարմիններից ոչ ոք այս ընթացքում չի հանդիպել գործադուլ անող հանքափորների հետ: Նրանք տրամադրված են վճռական` գնալ մինչեւ վերջ:

 Ոսկան Սարգսյան

դիտվել է 243 անգամ
Լրահոս
Գագիկ Ծառուկյանի մայրը հանգիստ չի մնում, նա այնպիսի կին է, որ․․․ Խոսրով Հարությունյան (video) Պայթյունի ահազանգ Գյումրի քաղաքում․ 1 անձ հոսպիտալացվել է Լավ է՝ Արեգա Հովսեփյանին չասացիք՝ ինչո՞ւ Ստեփանակերտի բենզալցակայանում չէիք, որ զոհվեիք. Գրիգորյան (video) Ի՞նչ կապ ունի ԱԱԾ-ն Վերաքննիչ դատարանի որոշումների հետ (video) ԱԺ «բարեկիրթ զոնը»․ օրենքը փոխարինվում է «ասողի» քմահաճույքով Զարուհի Փոստանջյանը «նեղը գցեց» ոստիկաններին (video) Ի՞նչ իրավունքով եք մեր ամեն ելույթից հետո մեկնաբանություն թողնում․ Աննա Գրիգորյանը՝ ՔՊ-ականներին (video) «Այ գետնաքա՛րշ, դու ո՞նց համարձակվեցիր այդպիսի հարց տալ արցախցի կնոջը»․ մանկավարժը պոռթկաց (video) Վերին Լարսում ուղևորահոսքի ռեկորդ է գրանցվել Հիշեցնե՞մ՝ ինչ էին ասում Ռուբինյանը, Կոնջորյանը․․․ Արամ Վարդևանյանը՝ ԱԺ լարված իրավիճակից հետո (video) «Գնել Սանոսյան, տղեդ էդ ո՞նց հիվանդ դարձավ, որ բանակ չի կարող գնալ»․ պահեստազորի փոխգնդապետ (video) Շտապ պետք է ճշտել՝ ինչ են արել Նիկոլի հետ բանտում, որ ինքը․․․ Շողեր Մաթևոսյան (video) Ազգային ժողովի ղեկավարությունը խախտում է կանոնակարգը. Լևոն Քոչարյան Կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ «Ներողություն, Նիկոլը տվող ա․․․ տեսնենք՝ ոնցա՞ տակից դուրս գալու»․ քաղաքացի (video) «Opel»-ը Գավառում վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջնակին. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Աշխատում է շատ պարզ սխեմա «Ծայրահեղ անբարոյական քայլի եք դիմել»․ Նինա Կարապետյանցը՝ իշխանությանը (video) Մենք կործանվում ենք, հասկացե՛ք․․․ Աննա Մայիլյան (video) Արարատի մարզի գյուղերից մեկում շտապօգնության բժիշկները հայտնաբերել են 8-ամյա տղայի մարմինը Իրանն անհիմն է որակել ԱՄԷ-ի ուղղությամբ հրթիռներ արձակելու մեղադրանքը Արեգա Հովսեփյանի հենց այս ելույթից հետո ԱԺ-ում իրավիճակը լարվեց, ՊՊԾ աշխատակիցները մտան ներս (video) Ֆրանսիան երկու իրանցի դիվանագետի արտաքսելու որոշում է կայացրել Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 26 վագոն ցորեն կուղարկվի Հայաստան Իսրայելական ուժերը ներխուժել են սիրիական Կունեյտրա և ձերբակալություններ կատարել
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am