Խորհրդարանում թեժ հանդիպում է տեղի ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի հետ

 

«Հրապարակը» գրում է.  

Երեկ խորհրդարանում թեժ հանդիպում է տեղի ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ'Ֆլահերթիի եւ հայաստանյան իշխող ու ընդդիմադիր որոշ պատգամավորների մասնակցությամբ։ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն ամենամյա այց է կատարել Հայաստան, որին, ավանդույթի համաձայն, կհաջորդի հայտարարություն՝ Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ, կամ զեկույց։


Հանդիպման մանրամասներին տեղեկանալուց հետո կարելի է ենթադրել, որ Փաշինյանի արտաքին հովանավորները, ըստ ամենայնի, ծրագրել են հերթական անգամ նրան աջակցել` ընտրություններից առաջ պրոիշխանական հայտարարությամբ՝ բացահայտ աչք փակելով եւ թքած ունենալով Հայաստանում տիրող խայտառակ իրադարձությունների վրա: Օրինակ, այն փաստի, որ «մեր ձեւով հարցերը կլուծենք» արտահայտության համար մարդուն ամիսներով կալանավորում են եւ քրեական հետապնդման ենթարկում, խլում նրա բիզնեսը: Նաեւ՝ այն փաստի, որ, խախտելով սահմանադրական նորմը, բիրտ արշավ են իրականացնում Եկեղեցու եւ հոգեւոր դասի նկատմամբ, սրբազաններ են կալանավորում, լրագրողներ ու քաղաքական գործիչներ` ազատ խոսքի, իրենց քաղաքական հայացքների համար։
ԵԽ հանձնակատարի հետ հադիպմանը մասնակցել են ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչները՝ ՔՊ-ականներ Արուսյակ Ջուլհակյանն ու Վլադիմիր Վարդանյանը, ընդդիմությունից՝ Արմեն Ռուստամյանն ու Հայկ Մամիջանյանը։ Ընդդիմադիրները եվրոպացի պաշտոնյային ներկայացրել են իրական պատկերը։ Նրա օրակարգում երեք հարց է եղել՝ գենդերային հավասարությանը, կանանց նկատմամբ բռնությունների, իրավահավասարությանը, հանդուրժողականությանը եւ Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավունքներին վերաբերող, ընդ որում՝ ոչ վերադարձի իրավունքին, այլ՝ ինտեգրման ընթացքին։

Թե ինչու, ինչպես եւ ով է ընտրել այս օրակարգային հարցերը, մեր հարցին Արմեն Ռուստամյանը հանդիպումից հետո ասաց, որ չի կարող պատասխանել։ Փոխարենը նշեց, որ իրենք հակադարձել են․ «Ասացինք, որ` չէ, շատ լուրջ հարցեր կան Հայաստանում, որ ձեր օրակարգի մեջ չեն տեղավորվում, եւ սա առիթ է, որ մենք խոսենք այդ թեմաներով։ Հիմնականում չորս թեմաների մասին ենք խոսել՝ քաղբանտարկյալներ, Եկեղեցու դեմ արշավ, գերիների հարց եւ, ընդհանրապես՝ Եվրախորհրդի մոտեցումները եւ մեր հարաբերությունները Եվրախորհրդի հետ։ Քաղբանտարկյալների հետ կապված ես ասացի՝ ես այն անձանցից եմ եղել, որ ժամանակին եղել է «քաղբանտարկյալներ» տերմինի հինգ չափանիշները ձեւավորող հանձնաժողովի անդամ, եւ կարող եմ վստահաբար հայտարարել, որ այդ չափանիշներին համապատասխան տասնյակից ավելի քաղբանտարկյալներ ունենք, որ մարդիկ ոչ միայն խոսքի համար են այսօր դատապարտված կամ կալանավորված, այլեւ` ենթադրյալ մտքի։ Օրինակ, դուք ինձ բացատրեք՝ ո՞նց կարելի է «մեր ձեւով» Եկեղեցին պաշտպանելը որպես տեռորիստական կամ ինչ-որ սահմանադրական կարգին դեմ կոչ դիտարկել»։ Ապա հավելեց․ «Մենք ասացինք, որ ամեն մի անձի հետ կապված թղթապանակ կա, կարող ենք ձեզ փոխանցել։ Քաղաքական հետապնդումները պարզ երեւում են նաեւ նրանով, որ կալանքը դարձել է պատժի միջոց։ Երկրորդը Եկեղեցու դեմ արշավն է, ես ասացի, որ դա ոչ միայն ՀՀ սահմանադրության դեմ է, նաեւ ՄԻԵԴ-ի մարդու իրավունքների եվրոպական դատարանի չափորոշիչների հետ կապված խնդիր է։ Ըստ այդմ, շատ հստակ արձանագրվում է, որ ցանկացած միջամտություն Եկեղեցու ներքին ինքնավարությանը՝ ապօրինություն է։ Պետությունն անջատ է Եկեղեցուց, եւ կրոնական համայնքներն ունեն իրենց ներքին ինքնավարությունը, եւ պետական որեւէ լիազորություն, այդ թվում՝ դատական լիազորություն, մտնել եւ այդ ինքնավարությունը խախտել՝ դա ուղղակի հակասում է ՄԻԵԴ-ի ձեւավորած նախադեպային փորձին»։

Խոսել են նաեւ Բաքվում գտնվող գերիների մասին. «Ասացի՝ շատ լավ է, որ 4 հոգու ազատեցին` 23-ից, բայց դա հենց խոսում է այն մասին, որ նրանք գերիներ էին, որ ազատեցին` ոչ թե տվել են, որ գան, իրենց պատիժը շարունակեն։ Էդ փոխանակումները հենց խոսում են նրա մասին, որ դրանք գերի են, եւ սրանք շինծու դատավարություններ են, նպատակը` ազդել, ճնշել Հայաստանին, որ գնա նոր զիջումների։ Վերջապես, ես անդրադարձա այդ հարցին, թե ինչպես է ձեզ մոտ ձեւավորվում միակողմանի կարծիք՝ Հայաստանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ։ Ինձ տրամաբանական, ադեկվատ պատասխան չտրվեց, թե ինչու չեղարկվեց համազեկուցողների այցը Հայաստան։ Կարելի էր հետաձգել, բայց ո՛չ չեղարկել։ Այսինքն, տպավորություն է, որ դուք պարզապես չեք ուզում լսել այլ կարծիք, ընդդիմադիր որեւէ այլ մոտեցում։ Ասացի՝ հասկացանք, որ գոյություն ունի Եվրոպա-Ռուսաստան պատերազմ, եւ ասացի՝ հիմա, չգիտես ինչու, որտեղ որոշվել է, որ իշխանությունն այդ պատերազմում ճիշտ կողմում է, օպոզիցիան սխալ կողմում է, եւ այլեւս ունիվերսալ չեն առայժմ մարդու իրավունքների պաշտպանության հարցերը։ Այսինքն, եթե մարդկանց դիտում են, իրենց թեթեւ ձեռքով, «Կրեմլի ագենտներ», ուրեմն նրանց իրավունքները կարելի է ոտնահարել։ Սա պետք է վերացնել, սա նույն՝ Եվրոպայի խորհրդի հեղինակության հարցն է»,-ասաց Ռուստամյանը։

Իսկ ինչպիսի՞ն էր ԵԽ հանձնակատարի արձագանքը։  «Հանձնակատարն ասաց՝ դուք ասացիք, մենք՝ լսեցինք»,- պատասխանեց Ռուստամյանը։ Իշխանականները հնարավորություն չեն ունեցել հակադարձել ընդդիմադիրներին՝ ժամանակի սղության պատճառով, միայն ասել են, թե այդ ամենն ընդդիմության կարծիքն է։

 

դիտվել է 364 անգամ
Լրահոս
««Եկեք լինենք բարեկիրթ» առաջարկը կարող է վերածվել քաղաքական խոսքի թակարդի». Հովհաննիսյան Ռոնալդուի մայրը ներկա չի եղել որդու հարսանիքին․ հայտնի է, թե ովքեր են մասնակցել արարողությանը Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Սահմանադրական խորհուրդն արգելափակել է սոցիալական ցանցեր երեխաների մուտքն արգելող օրենքը Մեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվել ՔՊ-ի առաջարկը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ սրիկայություն «Եկեղեցիներից ու մատուռներից գողությունները կատարում են Արմավիր քաղաքի 30 և 38-ամյա տղամարդիկ»․ ՆԳՆ «Հրապարակ»․ Բերդի պետը գողականներին համբուրելով է բարեւում «Հրապարակ»․ Բանակում գողությունների համար ո՞վ պետք է պատասխան տա «Հրապարակ»․ Որոշ արցախցիներ էլ են տխրել Գրիգորյանի պաշտոնաթողությունից «Հրապարակ»․ Ցմահ ազատազրկվածը 34 տարի հետո ազատ է արձակվել Վերաքննիչ դատարանը բեկանել է Ռուսաստանում բնակվող Հովհաննես Սահակյանի ձերբակալման որոշումը Ուժեղ քամին Երևանում տապալել է կառուցվող շենքի երկաթե կառուցատարրերն ու էլեկտրասյուները Վնասվել է 4 ավտոմեքենա Ռոբերտ Ամստերդամը Հայաստանում ահազանգում է անմեղության կանխավարկածի ոտնահարման մասին Երևանում ավտոմեքենաներ են հայտնվել տապալված տախտակամածի տակ Ադրբեջանը չի կատարում ՄԻԵԴ-ի վճիռները․ «Հետք» «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց Դատախազությունը պահանջում է արագացնել Արցախի սեփականազրկման գործի քննությունը. փաստաբան Մալաթիա-Սեբաստիայում թալանել են 10-ից ավելի ավտոմեքենա Սուրբ Աստվածածին վանքի ուխտի տոնի առիթով կատարվել են աղօրհնեքի և անդաստանի արարողություններ Զինված ուժերում 2026 թվականին արձանագրվել է մահվան 11 դեպք․ ՊՆ Հայտնաբերվել և ձերբակալվել է 19-ամյա բնակիչ Նախագահի աշխատակազմի նոր ղեկավար է նշանակվել Արմեն Գրիգորյանի ազատումից հետո Անվտանգության խորհրդում նոր պաշտոնանկություն է եղել
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am