ԿԿՀ-ն անտեսում է բացահայտված կոռուպցիան ու շահերի բախումը․ արդարացվում է իշխանությունը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ իշխանություններն այնպես են անում, որ ՀՀ-ում գործող յուրաքանչյուր կառույց սպասարկի իրենց շահերը, այդ թվում նաև սահմանադրական անկախ մարմին՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։

Հայտնի է, որ գրեթե 3 տարի իշխանությունն իր սրտի ԿԿՀ նախագահին չի կարողանում գտնել, և Մարիամ Գալստյանը 2023 թվականի նոյեմբերի 20-ից ի վեր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարողն է, ով էլ կայացնում է իշխանահաճո որոշումներ։

ԶԼՄ բացահայտում, որը աչքաթող է արվել ԿԿՀ-ի կողմից

«Հետք»-ը գրել էր, որ Արարատի համայնքապետարանը 674 մլն դրամի պայմանագրեր է կնքել ավագանու անդամի եղբոր ընկերության հետ։

Հոդվածում ասվում էր, որ 2025 թվականի մայիսի 23-ին Արարատի համայնքապետարանը պայմանագիր է կնքել «Արարատ-ճանշին» ՍՊԸ-ի հետ։ Պայմանագրի արժեքը 115 մլն 716 հազար դրամ է։

Համաձայն պայմանագրի՝ ընկերությունը պետք է իրականացնի Արարատ համայնքի Արմաշ բնակավայրի 3 փողոցների ասֆալտապատման աշխատանքները։

Աշխատանքները պետք է իրականացվեն երկու փուլով։ Առաջին փուլում ասֆալտապատվելու են Արմաշ բնակավայրի Անկախության փողոցը և Հանրապետության փողոցի առաջին և երկրորդ հատվածները, իսկ երկրորդ փուլում՝ Հայիրյան փողոցը։

«Արարատ-ճանշին» ՍՊԸ-ի սեփականատերը Ստեփան Վարդանյանն է։ Նա Արարատ համայնքի ավագանու նախկին անդամ Սամվել Վարդանյանի եղբայրն է։

Սամվել Վարդանյանն ավագանու անդամ է ընտրվել 2021 թվականին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով։ «Հանրային ծառայությունների մասին» օրենքի 33-րդ հոդվածի համաձայն՝ պաշտոն զբաղեցնող անձը շահերի բախման իրավիճակում հայտնվելու դեպքում պետք է իր վերադասին ներկայացնի շահերի բախման վերաբերյալ հայտարարություն։ Վերադաս չունենալու դեպքում պաշտոնյան շահերի բախման վերաբերյալ հայտարարությունը պետք է ներկայացնի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քննության էր առել ԶԼՄ հրապարակումը, և տեղեկությունների ուսումնասիրությամբ Հանձնաժողովի կողմից գնումների մասին օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումներ չեն արձանագրվել, ուստի Հանձնաժողովը հրապարակման առարկան քննարկել է միայն Հանձնաժողովին համայնքի ղեկավարի կողմից շահերի բախման մասին գրավոր հայտարարություն չներկայացնելու համատեքստում։

Գործի քննության արդյունքում, Հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնություն ապահովված չլինելու հանգամանքով պայմանավորված, վարչական իրավախախտման վերաբերյալ գործով որոշում չի կայացվել։

Վերջին շրջանում պետական գնումներում իշխանության կամ նրանց հետ փոխկապակցված անձանց մասնակցության շեմն աճում է, սակայն պատասխանատվության մակարդակը նվազում է»։

դիտվել է 380 անգամ
Լրահոս
Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ Արև Աբելյան Ադրբեջանցի զինծառայողի անհետացման փաստով Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել․ ո՞վ է նա Սեպտեմբերի 27-ը սգո կամ հիշատակի օր չէ. Հ1–ի արձագանքը` Թաթայի համերգի ցուցադրմանը Երկու օր ՀՀ տարածքում ավտոմատով զինված ադրբեջանցի կա․ իշխանությունը գիտի ու բնակչությանը չի տեղեկացնում․ լրագրող ՀՀ քաղաքացու կյանքի և անվտանգության դեմ ոտնձգությունը պետք է ունենա իրավական հետևանքներ․ Հայրապետյան Հայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու Նիկոլի իշխանությանը դեմ, որ կալանավորվի Տեղի ունեցածը պարզապես զինծառայողի «ինքնագործունեությո՞ւն» է. ի՞նչ կանի հայկական կողմը. Բադալյան Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է օկուպացված Շուշիում «Միության ուժը–2026» զորավարժության ԱԱԾ, չհոգնեցի՞ք պատարագի տեքստ խմբագրելուց։ Կարո՞ղ ա սկսեք վերջը աշխատել Զինված ադրբեջանցին ավելի քան 3 օր է ՀՀ տարածքում է Ռուսաստանը չի պլանավորում միջուկային զենք կիրառել Եվրոպայի դեմ․ Պեսկով Ժամանակին ՀՀ-ում սա կոչվում էր «դիվերuիոն ներթափանցում», հիմա երևի կոչվում է «ռшզմական զբոսաշրջություն»․ Էդգար Ղազարյանը` Սիսիանում տեղի ունեցած դեպքի մասին Հրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարը Ազատազրկման դատապարտելը հիմք է պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար․ Էդգար Ղազարյան Ադրբեջանցի զինծառայողը լքել է իր ծառայության վայրը․ հարուցվել է քրեական գործ․ ադրբեջանական կողմը հաստատում է՝ իրենց անհետացած զինծառայողը Հայաստանում է Էդգար Ղազարյանը մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 2 տարվա ազատազրկման․ պատիժը պայմանականորեն չի կիրառվի Հայաստանի պետական սահմաններն ու քաղաքացիների անվտանգությունը բարձիթողի վիճակում են․ «Ուժեղ Հայաստան» Ադրբեջանցի զինծառայողը զորամասը լքել է սեպտեմբերի 26-ին Պայմանագրային զինծառայող է մահացել․ «Փաստինֆո» ԱՄՆ-ն Հայաստանում ստեղծում է «պետություն՝ պետության մեջ»․ Ռուսաստանը՝ TRIPP-ի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am