Փաշինյանը գնում է Գորբաչովի ճանապարհով՝ հանձնելով Հայաստանի շահերը, փորձելով հենարան գտնել երկրից դուրս, բայց նրանց ճակատագրներն էլ իրարից չեն տարբերվելու

Մեր ժողովրդի ավագ սերունդը հիշում է, թե ինչ լավատեսական կարգախոսներով 1985-ին ԽՍՀՄ-ում իշխանության եկավ Միխայիլ Գորբաչովը և սկսեց իր բարեփոխումները:

Սակայն կարճ ժամանակ անց բոլորը հասկացան, որ գործ ունեին մի մարդու հետ, ով օրվա կուրսով էր որոշումներ կայացնում:

Արդյունքում, նրա քայլերի հետևանքով ոչ թե ԽՍՀՄ-ը զարգացավ, ինչպես, օրինակ, Դեն Սյաո-Պինը արեց Չինաստանում, այլ սկսվեց փլուզվել: Սկզբից փլուզվեց տնտեսությունը, հետո սկսվեցին ազգային շարժումները հանրապետություններում, իսկ վերջում Գորբաչովը, կորցնելով իր վարկանիշը երկրի ներսում, փորձեց ջրի երեսին մնալ՝ հենարան փնտրելով ԽՍՀՄ-ից դուրս:

Նա միայն զիջումներ էր կատարում ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային, Գերմանիային: Իսկ վերջիններս էլ, Գորբաչովի ուսին թփթփացնելով, աներևակայելի զիջումներ էին կորզում նրանից՝ ԽՍՀՄ-ի հաշվին:

Իհարկե, Գորբաչովին դա էլ չփրկեց, և 1991-ին նա հայտնվեց պատմական աղբանոցում, սակայն հասցրեց դրսում ստանալ մի շարք մրցանակներ, այդ թվում՝ Նոբեյան մրցանակ, որը նրա համար դարձավ, յուրօրինակ «անվտանգության բարձիկ»:

Պատմության մեջ Գորբաչովը ռուս ժողովուրդի մեջ ունի իրենց պետությունը փլուզողի դերակատարում, և նրա հանդեպ որևէ հարգանք չկա:

՛Բայց, այնուամենայնիվ, հաշվի առնելով Ռուսաստանի տարածքի չափսերը, կարելի է ասել, որ Գորբաչովի վնասները իր ժողովուրդին չհասցրեց ամբողջական կործանման:

Ինչո՞ւ է Փաշինյանը գնում Գորբաչովի ուղիով

Ոչ մի գործիչ, երբ հասնում է իշխանության, չի ուզում դառնալ «գորբաչով»:

Բայց այդպես ստացվում է, երբ գործիչը իր քայլերի արդյունքում ակամայից հայտնվում է ծանր վիճակում:

Հենց այդպիսի վիճակի մեջ հայտնվեց Նիկոլ Փաշինյանը:

Իր գավառական էության պատճառով, նա չէր գիտակցում, որ Մինսկի խմբի բանակցային գործընթացի գիտակցված փլուզման հետևանքով, նա ոչ թե կարողանում է տարբերվել նախկիններից, այլ տանում է սեփական երկիրը դեպի պատերազմի դուռը:

Անգրագետ և գավառական Փաշինյանը, ով բացի թերթոնից, այլ խնդիրներով չէր զբաղվել, չէր կարող գիտակցել այդ հանգամանքը:

Այլ երկրի պարագայում, միգուցե նրա սխալները այդչափ մեծ ազդեցություն չթողնեին երկրի վրա:

Սակայն փոքրիկ Հայաստանում, որը չուներ տարածքի խորություն և կարողանում էր փխրուն բալանս պահել Ադրբեջանի հետ, այդ սխալները չէին կարող ճակատագրական բնույթի չլինել:

Հենց այդ պատճառով էլ Ադրբեջանը, օգտվելով այդ հանգամանքից, լեգիտիմ հիմք ստացավ՝ հարձակվել Արցախի վրա:

2016-ին, օրինակ, նա այդ հիմքը չուներ, այդ իսկ պատճառով էլ, նրան չհաջողվեց լայնամաշտաբ պատերազմ հրահրել:

Պատերազմում պարտությունից հետո Փաշինյանի միակ խնդիրը դարձավ իր սեփական մաշկի, կյանքի փրկությունը:

Նա շատ լավ էր հասկացել, որ իր քայլերով մեծ վնաս էր հասցրել սեփական ժողովրդին և Ռուսաստանին, որի դիրքերը տարածաշրջանում, Ադրբեջանի հաջողության պատճառով շեշտակի թուլացան:

Դրանից հետո Փաշինյանի համար պարզ դարձավ, որ իր համար իր ճակատագիրը պիտի կապեր Արևմուտքի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ:

Քանզի հայ ժողովուրդը, Հայաստանը և Ռուսաստանը նրան միշտ կհամարեն իրենց շահերը դավաճանած գործիչ:

Այսինքն, Փաշինյանը հայտնվեց այն նույն վիճակի մեջ, ինչ հայտնվեց Գորբաչովը՝ սկսած 1989 թվականից, երբ արդեն բոլորն էին հասկանում, որ նրա վարկանիշի անկումը ԽՍՀՄ-ում պիտի կոմպենսացվեր Գերմանիայում, ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում:

Այդ տեսանյունից բոլոր պարտված գործիչները վերջում դառնում են «գորբաչով», և Փաշինյանն այս շարքում բացառություն չէ:

Հենց այդ ենթատեքստում էլ պիտի հասկանալ, թե ինչու են իրեն Ալիևի հետ ուզում «եղբայրացնել»՝ հանձնելով տարատեսակ պարգևներ:

Չի բացառվում, որ նրան նույնիսկ Նոբելյան մրցանակ նվիրեն, եթե զգան, որ դա անհրաժեշտ է:

Սակայն պատմությունը արձանագրում է ևս մեկ փաստ: Բոլոր տեսակի «գորբաչովները», նույնիսկ ստանալով տարատեսակ մրցանակներ, վերջում հայտնվում են պատմական աղբանոցում, և Փաշինյանի ճակատագիրն այս համատեքստում նույնպես բացառություն չի կազմելու:

Պարզապես ամեն մի «գորբաչով» ունի քաղաքական կյանքի ցիկլի ավարտի ժամկետը:

Փաշինյանի այդ ժամկետը ավարտվելու է այս տարվա հունիսի 7-ին, ինչպես որ Գորբաչովինը ավարտվեց 1991-ին:

Սա նույնպես պատմական օրինաչափություն է, որը մարդիկ տեսնում են միայն այն դեպքում, երբ դա կատարվում է, քանզի շարքային քաղաքացիները, ինչպես հայտնի փիլիսոփան էր նշում, պատմության դիտորդների դեր են կատարում և, երբ տեսնում են կատարված փաստը, նոր միայն հասկանում են այդ փաստի իմաստը:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 502 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը դրսի թելադրանքով Սփյուռքը կտրում է Մայր հայրենիքից. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել Կարապետյան (Տեսանյութ) Ռուսաստանը Հնդկաստան է ուղարկել վեց բանավոր նոտա՝ ձերբակալված Unity լցանավի գործով. Զախարովա Շաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ Առաքելյան Թեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ Պատարագ «Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. Զուրաբյան Գազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհ Բրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարը Ռուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներ Բաքուն կրկին բարձրաձայնում է ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջը Բժիշկները պայքարում են Անի Ավետիսյանի ոտքը փրկելու համար. ազգականներն ահազանգում են՝ հետաքրքրվող չկա. «Փաստինֆո» Արման Հովհաննիսյանի համերգի պաստառները՝ զոհված զինծառայողների լուսանկարների փոխարեն․ Աբովյանի համայնքապետարանից պարզաբանել են Ադրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա» Արհեստական խոչընդոտները չեն կարող կասեցնել Տիրոջ զորությամբ ապրող Եկեղեցու հոգևոր ընթացքը, իսկ աղոթքը չի կարող կալանավորվել․ Տեր Վրթանես Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներ Ադրբեջանի միջուկային ծրագրի վերջնական գործընկերը հավանական է հենց Չինաստանը լինի. Էդուարդ Աբրահամյան Ասածս ի՞նչ է… կյանքը ցույց է տվել,որ չկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում ու տարիներ անց հակառակը պնդում. Էդուարդ Շարմազանով Էդպիսին է կապիտուլյանտի խաղաղությունը. մի օր ձեռքում է, մի օր էլ….Միհրան Հակոբյան ԱՄՆ–ն վերացնում է Սիրիային զենք վաճառելու արգելքը․ AP Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ «Ինչո՞ւ է շտապում Ալիևը». Սուրեն Սուրենյանց Տոկաևն աշխատանքից ազատել է պաշտպանության փոխնախարարին ու ՌԾՈՒ հրամանատարին ՄԱՏԱԳԷ-ն հաղորդել է Զապորոժիեի ԱԷԿ-ի մոտակայքում ԱԹՍ-ներով նոր հարձակումների մասին Շիրակի, Լոռիի, Գեղարքունիքի, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում այս գիշեր սպասվում է մինչև 4 աստիճան ցուրտ Միասնական աղոթք՝ Արագածոտնի թեմի հոգևոր կյանքի շարունակականության վկայություն Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի․ Նարեկ Կարապետյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am