ԱԺ պատգամավոր, ՀՅԴ գործիչ Գեղամ Մանուկյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ. «Բաքվի դատավճիռը չէր հրապարակվել դեռ, երբ այսօր առավոտյան Ազգային ժողովի դիմաց մեր հայրենակիցները բողոքի հանրահավաքի էին՝ ընդդեմ քաղաքական հետապնդումների և հանուն Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցների և Արցախի ռազամաքաղաքական ղեկավարության ազատ արձակման:
Հետո դժվարին հանդիպում ունեի Ազգային ժողովում ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ: Նրանց հարց ուղղեցի՝ եղե՞լ է, կա՞ աշխարհում մի երկիր, որ նրանց քաղաքացիները, զինվորականներ, քաղաքական գործիչներ պատանդառված են, այդ երկրի մի հսկայակն մաս օկուպացված է, և թշնամին միտք էլ չունի վերադարձնել, իսկ այդ ընթացքում այդ երկրի ղեկավարը մրցանակ է ստանում ու խոսում վերջնական խաղաղության, հակամարտության էջ փակած լինելու մասին:
Ի պատասխան՝ քար լռություն էր դահլիճում: Այսօր այս ուսանողների հետ խոսեցի իրենց իսկ դասախոս, քաղաքական նպատակներով անազատության մեջ Խաչիկ Գալստյանի մասին նաև:
Հետո արդեն դատարան. Սրբազանի և 18 արդարների դատն էր, որտեղ դատվում է մեր խիղճը։
Իսկ հետո արդեն երեկոյան, մորս հետ։ Ուղղակի լռություն։ Քար, ճնշող լռություն…»:
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը
Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը
Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը