Ինչո՞ւ են Վերին Խոտանան գյուղի բնակչի 6 երեխաները տեղափոխվել Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն

Հունվարին Միասնական սոցիալական ծառայության Կապանի տարածքային կենտրոնը և Սյունիքի մարզի Պողոս Տեր-Դավթյանի անվան Վերին Խոտանանի միջնակարգ դպրոցը գրությամբ դիմել է Կապանի համայնքապետարան՝ հայտնելով, որ Վերին Խոտանան գյուղում բնակվող Լ. Իսրայելյանի բազմազավակ ընտանիքում խախտված են երեխաների իրավունքները, առկա են երեխաների խնամքի, կրթության և դաստիարակության հետ կապված ռիսկեր։

Այս մասին NEWS.am–ի հարցմանն ի պատասխան հայտնել են Կապանի համայնքապետարանից՝ անդրադառնալով արձագանքելով Shamshyan.com լրատվական կայքում տեղ գտած «Արտառոց դեպք՝ Սյունիքի մարզում․ կինը դիմել է ոստիկաններին և հայտնել, որ Կապանի համայնքապետի տեղակալն ու Վերին Խոտանան բնակավայրի վարչական ղեկավարը գողացել են իր 6 անչափահաս երեխաներին» վերտառությամբ հրապարակմանը։


«Գրությունների հիման վրա, Կապան համայնքի ղեկավարի տեղակալի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Կապանի բաժնի աշխատակցի, Կապանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անդամի և համապատասխան իրավասու այլ մարմինների ներկայացուցիչների հետ համատեղ կատարվել է տնայց՝ դեպքի ուսումնասիրության նպատակով և արձանագրվել ծնողավարման և կենցաղավարման հմտությունների պակաս, սանիտարահիգիենիկ ոչ բավարար պայմաններ, զբաղվածության բացակայություն, երեխաների պարտադիր կրթությունից դուրս մնալու փաստ, որը ծնողները չեն կարևորում։

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 109-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2016թ-ի հունիսի 2-ի N 631-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի 3-րդ ենթակետով և առաջնորդվելով երեխայի լավագույն շահով՝ 26․01․2026թ-ին որոշում է կայացվել ընտանիքի 6 երեխային ժամանակավոր տեղափոխել «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ։ Երեխաների տեղափոխումը կազմակերպվել է Կապան համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անդամի ուղեկցությամբ»– հայտնել են համայնքապետարանից։

դիտվել է 405 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ «Ռադը քաշելուց առաջ՝ Նիկոլը գնում է Թրամփի մոտ»․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, ուշադիր լսիր․ Պուտինը խոսեց КГБ-ից... Հայկ Նահապետյան-Անժելա Թովմասյան (video) Արդարությունը ռոհինջաների համար՝ քայլ դեպի արդարություն ցեղասպանության բոլոր զոհերի համար Բաքվի հրահանգը կատարված է․ Անկախության հռչակագրին հղումը բացակայում է․ Մարիաննա Ղահրամանյան Իշխանությունը Սահմանադրության հանրաքվեին ընդառաջ կկիրառի երեք ռազմավարություն․ Հովհաննիսյան Անկախության հռչակագիրը հայ ժողովրդի սահմանադրական ինքնության անբաժանելի մասն է․ Արթուր Ղամբարյան Ադրբեջանը եւ Թուրքիան պահանջել են ատոմակայանի փակում․ Մանվելյան (video) #ՈՒՂԻՂ․ «Դե ռադդ քաշի, գնա՛․․․ ընդդիմության պատասխանը Փաշինյանին չուշացավ»․ Նաիրա Զոհրաբյան (video) Արտաշատի խճուղում վառելիքաքսուկային նյութեր տեղափոխող գնացքի վագոններից մեկը շրջվել է Փողոցային պայքար լինելու է, ու․․․ Տիգրան Աբրահամյանը հստակեցնում է (video) «Ուժեղ Հայաստան»-ի 29-ը պատգամավորները գիտե՛ն՝ ինչ են անելու․․․ պատասխանը չուշացավ (video) Եթե Սահմանադրության փոոփոխությունն Ադրբեջանի պահանջն է, ապա դրա բովանդակության քննարկումն ավելորդ է Քննարկում չի՛ լինելու․ «Ուժեղ Հայաստանի» պատասխանը՝ Փաշինյանի այսօրվա ուղերձին (video) Իշխանությունը չի բավարարվել Հռչակագրի հղումը հանելով․ ջնջում է նաև դրա բովանդակությունը․ Շուշանյան Գոհար Մելոյանը փաստերով «մերկացնում է» Փաշինյանի այսօրվա խոսքը (video) Իրաքը վաճառքի է հանել Սադդամ Հուսեյնի օգտագործած ինքնաթիռը Անկախության հռչակագրին հղումը հանված է, «Հայ ժողովուրդը»-ը դարձել է «ՀՀ ժողովուրդ». քաղաքագետը՝ ՀՀ նոր Սահմանադրության նախագծի մասին «Զաձերշկան» ինչո՞ւմն ա, եթե էդքան անվախ ես, դե վաղն էլ արա այդ քայլը․ Արթուր Խաչատրյանը՝ Փաշինյանին (video) Նոր Սահմանադրության նախագծում ՀԱ Եկեղեցուն վերաբերվող մասում փոփոխություն է կատարվել Աթոյան փողոցում բախվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում․ կա 1 զոհ, 1 վիրավոր Այսքան աղմուկ, պետական միջոցների վատնում՝ ամբողջն ալիևյան պահանջը փաթեթավորելու համար․ Քրիստինե Վարդանյան Չի՛ լինելու տենց բան, չի՛-լի՛-նե՛-լու՛. Խաչատրյանը՝ ընդդիմությանն ուղղված Փաշինյանի առաջարկի մասին (video) #ՈՒՂԻՂ․ Ալիևը սեղմել է․ Նիկոլը խոստովանեց, որ իշխանություն չի տալու․ Հայկ Նահապետյան (video) Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները կվերսկսվեն մոտ ժամանակներս. Պեսկով Փաշինյա՛ն, քեզ քանի՞ անգամ ասենք՝ «ահшբեկչի հետ չե՛նք բանակցելու»․ Արթուր Խաչատրյանի կոշտ պատասխանը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 23-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am