Կառավարությունն այլևս ՀԱ Եկեղեցուն սեփականության իրավունքով հող չի տրամադրի

Այսուհետ համայնքային և պետական հողերը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին եկեղեցիների կառուցման և սպասարկման համար կտրամադրվեն ոչ թե սեփականության իրավունքով, այլ միայն անհատույց օգտագործման իրավունքով: Այս մասին փետրվարի 5-ին Ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ Հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, հայտարարել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը:

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածը վերաբերում է պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի անհատույց տրամադրմանը: Միևնույն ժամանակ, Օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2.1-ին կետն արդեն իսկ նախատեսում է պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողերի տրամադրումը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն՝ անհատույց օգտագործման իրավունքով, առանց որևէ մրցույթի անցկացման: Այսպիսով, օրինագիծը նախատեսում է ուժը կորցրած ճանաչել 2001 թվականի մայիսի 2-ի ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1.2-րդ մասը», — նշված է փաստաթղթի հիմնավորման մեջ:

Ներկայումս, Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1.2-րդ մասի համաձայն՝ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն տրամադրվում են անհատույց՝ սեփականության իրավունքով՝ եկեղեցիների և եկեղեցական շինությունների կառուցման համար: Եվ քանի որ օգտագործման մասին դրույթն արդեն իսկ նախատեսված է Օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2.1-ին կետով, օրենքի նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել 2001 թվականի մայիսի 2-ի ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1.2-րդ մասը:

Այնուամենայնիվ, օրենքի նախագծի հիմնավորման մեջ նշված չէ, թե ինչ պատճառով է որոշվել կատարել այդ փոփոխությունները: Սակայն Կառավարության կողմից սահմանված կանոնները չեն տարածվի այն հողերի վրա, որոնք մինչ այժմ փոխանցվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Ըստ էության, Կառավարությունն այլևս Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն սեփականության իրավունքով և անհատույց հիմունքներով հող չի տրամադրի:

դիտվել է 486 անգամ
Լրահոս
«Փաստ». Ի՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները «Հրապարակ»․ Ալիեւից շատ է ուզում «Ժողովուրդ». Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը «Փաստ». Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը Լրացուցիչ գործիքակազմ է ներդրվում բանտապետերի համար. «Հրապարակ» Քննիչները խուզարկել են Նարեկ Նալբանդյանի՝ Հովիկ Աբրահամյանից գնած առանձնատունը. ինչ է հայտնաբերվել Կա փակ ավտոճանապարհ ՍՐՏԻ ԽՈՍՔ ԵՎ ՀՐԱՎԵՐ Նա հիվանդացել է և չի մասնակցի վաղվա խաղին. Մոուրինյու Կաշառել են համայնքի ղեկավարին, շահագործել ոսկու հանքը. Մեղրիի նախկին համայնքապետի գործը դատարանում է Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին «Երբ ընդդիմադիրներն առաջադրվում են ՏԻՄ ընտրություններում, ինքնաբերաբար դառնում են մահապարտ»․ Գեղամ Մանուկյան Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ Պաշտոնից ազատվել են Նուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարները ՏԻՄ ընտրությունների քարոզչությունն ավարտվում է այսօր «Ռուսաստանն աշխարհի այն քիչ երկրներից մեկն է, որը կարող է կառուցել հզոր միջուկային սուզանավեր». Պուտին Հաստատվել են ՀՖՖ նախագահի ու գործկոմի անդամների թեկնածուները Եվրոպական խորհրդարանը Վրաստանի վերաբերյալ բանաձև է ընդունել ՀՀԿ․ Դավիթ Համբարձումյանի ազատազրկմամբ իշխանությունը փորձում է ազդել Մասիսի ընտրությունների վրա «Ընտրություններին մասնակցելը ուղիղ ճանապարհ է դեպի բանտ»․ Դերենիկ Մալխասյան «Դավիթ Համբարձումյանի հետ կատարվածը ողբերգություն է». Տիգրան Աթանեսյան Այսօր դատապարտվեց ոչ թե Դավիթ Համբարձումյանը, այլ արդարադատությունը․ փաստաբան Արժանապատվության գինը․ համերաշխությունս ու զորակցությունս Դավիթին․ Սուրենյանց Թուրքիան մինչև 2032 թ. կշարունակի իրանական գազի ներկրումը Գրագողություն, կեղծված փաստական տվյալներ, խեղաթյուրումներ․ «Brill»-ի «ադրբեջանական» մենագրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am