«Ասում է՝ կոկորդումս ինչ-որ բան կա, շունչս կտրում է». ահազանգում է Բաքվում 19 տարվա ազատազրկման դատապարտված Մադաթ Բաբայանի որդին

Բաքվի զինվորական դատարանում այսօր 19 տարվա ազատազրկման դատապարտված Մադաթ Բաբայանի որդին անթույլատրելի է համարում դատավճիռը:

«Իրավունք չունեին իրեն 19 տարի դատել, էդ որ ասում են՝ ինքը Խոջալուի ցեղասպանությանը մասնակցել, սաղ սուտ է, ինքը դրա հետ ընդհանրապես կապ չունի», - «Ազատությանն» ասաց Արմեն Բաբայանը:

Մադաթ Բաբայանը Մարտակերտի Գետավան գյուղում էր ապրում, 2023-ի սեպտեմբերին Արցախի դեմ ադրբեջանական ռազմական ագրեսիայի ժամանակ նա գյուղը լքել չէր հասցրել և հետագայում գերեվարվել էր ադրբեջանցիների կողմից:


Բաքուն 74-ամյա հայ տղամարդուն մեղադրում է այսպես կոչված՝ «Խոջալուի ցեղասպանությանը» մասնակցելու մեջ: Ադրբեջանական պետական «Ազերթաջ» գործակալությունը, այսօր հրապարակելով դատավճիռը, նշում է, որ թեև Բաբայանին ցմահ ազատազրկում էր սպառնում, բայց հաշվի առնելով նրա տարիքը՝ դատախազը պահանջել է 20 տարի: Դատավորն էլ մեկ տարով նվազեցրել է պատժաչափը:

Ադրբեջանի օրենսդրությունն արգելում է 65 տարին լրացած անձանց ցմահ ազատազրկել:

Ադրբեջանական լրատվամիջոցը պնդում է, թե Մադաթ Բաբայանն ընդունել է մեղքը: Մինչդեռ նրա որդին՝ Արմենը, վստահ է, որ հորը պարզապես ստիպել են ասել այդ ամենը:

«Հիմա ես էլ որ լինեմ այնտեղ, ինձ էլ էդ օրը գցեն, ես էլ կխոստովանեմ, ստից տեղը կասեմ, որ կռվել եմ, 100 հոգի մարդ եմ սպանել: Սաղս էլ գիտենք, ով ընկնում է էնտեղ, պետք է խոստովանի, բայց ինքը կապ չունի դրա [Խոջալուի դեպքերի] հետ», - ասաց նա:

Մադաթ Բաբայանի որդին հույս ուներ, որ հորն ազատ կարձակեն, բայց տեղեկանալով 19 տարվա ազատազրկման մասին՝ հույսը կորցրել է:

Որդին ահազանգում է հոր առողջական լուրջ խնդիրների մասին. արդեն մեկ տարի է՝ 74-ամյա Բաբայանը կոկորդի հատվածում խեղդող ցավեր ունի, տղան կասկածում է, որ հոր մոտ քաղցկեղ է զարգացել, բայց տեղյակ չէ, թե արդյոք նրան բժիշկ այցելել կամ զննել է:

«Երեկ էր զանգել, իր առողջական վիճակը շատ վատ էր, չէր կարողանում խոսել: Ասում է՝ կոկորդս ինչ -որ բան կա, խանգարում է, շունչս կտրվում է, չեմ կարողանում խոսել: Մի տարի է, որ դա առաջացել է իր մոտ: Ուռուցքի նման մի բան է», - պատմեց որդին:

դիտվել է 407 անգամ
Լրահոս
Պետաշխատողների սոցիալական փաթեթի տրամադրման ծրագիրը 2027 թվականից կդադարեցվի Բենզինի գինը հասավ ու սոսնձվեց 600 դրամին. տեղին է հիշել Փաշինյանի հրճվանքը, երբ կես դույլ ադրբեջանական բենզինը մտավ Հայաստան. Խաչատրյան Տղա՛ եք, կալանավորեք․ Գերասիմ Վարդանյանը՝ Փաշինյանին ու ՔՊ-ին (video) Հայ Եկեղեցու առջև ծառացած ցանկացած իրական խնդիր պետք է լուծվի Եկեղեցու կանոնական կարգի պահպանման միջոցով. Ռումինիայի հայոց թեմ «Էս ի՞նչ ես խոսում․ այսօր կառավարության նիստին Փաշինյանը խայտառակվեց»․ Արամ Սարգսյան (video) Իշխանությունները աջ ու ձախ բյուջե են մսխում. հետո՝ վարկ վերցնում ԱՄՆ-ը վերջին կես տարվա ընթացքում ակտիվորեն համալրել է զինամթերքի պաշարները. Թրամփ Եթե ես նախագահ չլինեի, Սաուդյան Արաբիան այժմ գոյություն չէր ունենա, ինչպես և Իսրայելը. Թրամփ «Փաշինյանը պետք է բերվեր հենց այս դատարան»․ Էդգար Ղազարյան (video) ՔՊ-ն որոշել է՝ ամեն ինչ անել, որ Էդգար Ղազարյանն ԱԺ-ում չլինի․․․ Նաիրա Զոհրաբյան (video) ԱՄՆ-ն «հզոր զինամթերք» չի փոխանցել Ուկրաինային․ Կիևը չունի անհրաժեշտ սարքավորումներ․ Թրամփ Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 1-ին Դուք մա՞րդ եք, Թաթան ա՞ ձեր մակարդակը․ Լարիսա Ալավերդյանի դիպուկ խոսքը (video) Ռուսաստանը դրոնով հարվածել է Կիևում Միջուկային հետազոտությունների ինստիտուտին․ ԶԼՄ-ներ Անվճար Wi-Fi, թե՞ թակարդ. ինչո՞ւ է այն վտանգավոր․ կիբեռոստիկանությունը զգուշացնում է Գեղարքունիքում 11-րդ դասարանի տղան 1-ին դասարանի տղային տարել է տուն և փորձել է ոտնձգություն կատարել Պաշտոնական․ Դմիտրի Գունկոն գլխավորեց Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբը 46 հա անտառը մնաց նախկիններին․ ո՞վ է մեղավոր. Հետք Հանրային հեռարձակողը պետք է լինի իսկապես հանրային, ոչ թե իշխանական. Լևոն Քոչարյանի ելույթը ԵԽԽՎ-ում Վերջին 10 օրում 13 կին է սպանվել Թուրքիայում Հեգսեթն ԱՄՆ որոշ լրատվամիջոցների մեղադրել է պետական ​​դավաճանության մեջ Լեզվակռիվ Փաշինյանի և լրագրողների միջև (video) «Ադրբեջանին ասացին՝ մտե՛ք Հայաստան․․․ խայտառակություն ՄԱԿ-ում» (video) ԱՄԷ գլխավոր դատախազը հանձնարարել է հետաքննություն սկսել flydubai-ի միջադեպի հետ կապված «Արյ*նոտ ձեռքերով էս ինչ արեցիք թոշակառուների հետ»․ Լարիսա Ալավերդյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am