ԱԺ հանձնաժողովը մերժեց ընդդիմության նախագիծը
ՀՀ ԱԺ պետական-իրավավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր՝ փետրվարի 5-ին, մերժեց «քաղբանտարկյալների» վերաբերյալ ընդդիմության նախագիծը:
«Հայաստանում կան քաղբանտարկյալներ. նրանք համապատասխանում են ԵԽԽՎ 2012 թվականի 1900 բանաձևով նախատեսված չափանիշներին: Սա լուրջ խնդիր է մեր պետության համար»,- ասաց նախագծի հիմնական զեկուցող, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը:
