Հայաստանից կառավարվող խումբը 11 երկրի քաղաքացիներից մի քանի հարյուր միլիոն դրամ է հափշտակել․ «Հետք»

Հայաստանում բացահայտվել է ֆինանսական խարդախություններ անող հանցավոր խումբ, որի անդամները թիրախավորել են մի շարք երկրների քաղաքացիների: Տիրանալով տուժողների բանկային քարտերին տվյալներին՝ խմբի անդամները հանել են քարտերի գումարները, ձևակերպել վարկեր: «Հետքի» աղբյուրի փոխանցմամբ, տուժողները հիմնականում Նիդերլանդների, Իռլանդիայի, Շվեդիայի, Դանիայի, Բելգիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ավստրիայի և Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ են: Նրանց պատճառվել է մոտ 411 մլն դրամի վնաս: Խմբի անդամներից առնվազն մեկը ՀՀ նախկին պաշտոնյա է: Այս մասին գրում է «Հետք»-ը։

Քննչական կոմիտեն 2026թ. փետրվարի 4-ին հաղորդագրություն էր տարածել խմբի գործունեության մասին, որ հանցավոր կազմակերպության անդամները ստեղծել են բարձր տոկոսով եկամուտ ապահովող ներդրումային կայքեր, հարթակներ, գոյություն չունեցող ընկերությունների կայքեր։ Ապա մարդկանց ուղղորդել են տարբեր չափի գումարներ փոխանցել իրենց կողմից կառավարվող հաշվեհամարներին, ինչից հետո տնօրինել են դրանք։ Արդյունքում, հանցավոր կազմակերպության անդամները յուրացրել են բազմաթիվ արտասահմանցի տուժողների՝ առանձնապես խոշոր չափերով ֆինանսական միջոցները:

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ հանցավոր կազմակերպությունը հափշտակել է առնվազն 410 մլն 853 հազար դրամ:

2025թ. դեկտեմբերի 22-ին Քննչական կոմիտեն ևս մեկ նմանատիպ հաղորդագրություն էր տարածել՝ անդրազգային հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի մասին:

Նախաքննական մարմինը հայտնել էր, որ հանցավոր կազմակերպության անդամները ներկայացել են կեղծանուններով՝ իբրեւ իրավաբաններ, միջազգային ընկերությունների, կրիպտոհարթակների ներկայացուցիչներ, ֆինանսական պատասխանատուներ եւ կատարել համակարգչային հափշտակություններ։ Ըստ Քննչական կոմիտեի՝ հանցավոր կազմակերպության ղեկավարը կալանավորվել է, իսկ մասնակցի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը:

Մեր աղբյուրի հաղորդմամբ՝ կալանավորված անձը Արշակ Օրդուխանյանն է: Նրա նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, մեղադրվում է 2024թ. նոյեմբերից մինչև 2025թ. հուլիսի 1-ը այլ անձանց հետ հանցավոր կազմակերպություն ղեկավարելու մեջ: Ըստ մեղադրանքի՝ Ա. Օրդուխանյանը հանցավոր կազմակերպության տասնյակ այլ անդամների, ղեկավարների և կազմակերպության անդամ չհանդիսացող այլ անձանց միջոցով, նրանց հետ համատեղ, նույն ժամանակահատվածում իրականացրել է առանձնապես խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

դիտվել է 441 անգամ
Լրահոս
Նիկոլ, առաջիկայում կվայելես քթից հանելու ուղիղ սպառնալիքի ողջ «հաճույքը» (տեսանյութեր)... Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը. Ղալիբաֆ Երևանը տրանսպորտային ճգնաժամի մեջ է․ քաղաքացիները ժամեր են կորցնում խցանումներում․ Դանիելյան Ռուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆ Արցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայությունները Բելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ» ՔՊ-ն փակ նիստ է գումարում Լրագրողները չլինեին, ոչ կիմանայինք Շաքիի դեպքերը, ոչ էլ հետևանքները Քաղաքական կամ ոչ քաղաքական «աբիժնիկ» է, թերուս. Դավիթ Ղազինյանը՝ Արայիկ Հարությունյանի մասին Իշխանություններին շտապ պետք էր ուշադրությունը շեղել սեփական առերևույթ հանցագործությունից․ Մանուկյան Կարգավորում ենք մեր հարաբերությունները Թուրքիայի հետ․ Միրզոյան Այս ամենը Դատական իշխանության անկախության դեֆիցիտի մասին է․ Արամ Վարդևանյան Բելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար․ Լուկաշենկո Արարատի մարզում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ Խիստ հատկանշական է, որ հանդիպումը եղել է կառավարությունում․ Հակոբ Բադալյան Մերձավոր Արևելքում շարունակական պատերազմը կհանգեցնի աղետի․ Կարմիր խաչի միջազգային կոմիտե Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ «Նոր Ադրբեջան»-ը դժգոհություն է հայտնել Էրդողանի խորհրդականի՝ Ադրբեջանի մասին հայտարարություններից Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանի վարույթից հեռացնելն անօրինական ճանաչելու որոշումը բողոքարկվել է Հանքից մալուխներ և անջատիչներ հափշտակած տղամարդիկ ձերբակալվել են․ բացահայտում ԿԺԴՀ-ն կշարունակի uպառազինությունների մշակումն ու կատարելագործումը. Կիմ Չեն Ըն «Այդ փողը ինչո՞ւ չուղղել արցախցիների բնակարանային կարիքներին, թե՞ արցախցիների թեման հարմար բացատրություն է արտաքին վարկ ներգրավելու համար». Հակոբ Բադալյան Արարատի մարզում բախվել են ՊՆ հաշվեկշռում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am