Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. ««Այն, ինչ կատարվում է այստեղ, անհավատալի է։ Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները միավորվել են՝ կիսելու Մարդկային եղբայրության «Զայեդ» պատվավոր մրցանակը՝ ի նշանավորումն Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված խաղաղության համաձայնագրի»,- Աբու Դաբիում Զայեդ մրցանակաբաշխությանը ելույթում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Անհավատալին իհարկե այն չէ, ինչ նա նկարագրում է: Անհավատալի չէ այն պարզ պատճառով, որ խոշոր հաշվով բազմաթիվ են պատմական նախադեպերը, երբ միմյանց հետ արյունալի բախման մեջ գտնված երկրներ ու ժողովուրդներ ի վերջո եկել են խաղաղության՝ կարճ, կամ երկար ճանապարհով, քաղաքական և աշխարհաքաղաքական տարբեր գործոնների և «հովանավորների» բերումով, բայց եկել են խաղաղության: Հետևաբար անհավատալի չէ, որ կարող են դրան մոտ լինել նաև Հայաստանն ու Ադրբեջանը: Ընդ որում՝ լինել մոտ, որովհետև խաղաղության մասին խոսելն այսօր միամտություն է մի շարք պատճառներով, ու Փաշինյանը դա գիտե ամենից լավ:
Եվ թերևս հենց դրանից ելնելով նաև, անհավատալին այն է, որ ներկայիս հանգրվանում Նիկոլ Փաշինյանը մրցանակ է ստանում՝ սրան հասցրած ճանապարհի համար առնվազն քաղաքական պատասխանատվության ենթարկված լինելու փոխարեն: Նիկոլ Փաշինյանի արձանագրած «անհավատալիության» տողատակում հենց սա է՝ որ պատերազմի պարտությունից, Արցախի լիակատար հայաթափումից ու կորստից, Հայաստաննի պետական քաղաքականությունն ադրբեջանական նարատիվներին ենթարկեցնելուց հետո նա շարունակում է մնալ Հայաստանի քաղաքական թիվ մեկ պաշտոնյա: Ու հավակնում է առաջիկա ընտրական պրոցեսում պահպանել այդ կարգավիճակը:
Իսկ դա իսկապես անհավատալի է: Ու կարծես թե դրա նախադեպերն են, որ բացակայում են միջազգային պատմության մեջ»:
Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը