Նոր մանրամասներ. տելեկոմներ-վճարահաշվարկային կազմակերպություններ լարվածությանն արձագանքում են վերջիններս

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախորդ համարում անդրադարձել էինք Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում ծագած լարվածությանը, որն ավարտվեց վճարահաշվարկային մի շարք ընկերությունների հետ պայմանագրերի խզմամբ: Ինչպես հայտնի է, փետրվարի 1-ից Viva, Team Telecom Armenia և Ucom ընկերությունների ծառայությունների վճարումն այլևս հնարավոր չէ իրականացնել Telcell, EasyPay և այլ համակարգերի միջոցով։

Տեղեկացրել էինք, որ կապի օպերատորներն, ըստ իրենց հրապարակային հայտարարությունների, առաջարկել են միջնորդավճարները համապատասխանեցնել շուկայում գործող համադրելի սակագներին՝ անգամ քննարկելով փուլային նվազեցման տարբերակները։ Սակայն վճարահաշվարկային ընկերությունները մերժել են այդ առաջարկները՝ առանց տնտեսապես հիմնավորված բացատրությունների կամ հակադարձ տարբերակների ներկայացման։

Ինչպես նշել էինք հրապարակման մեջ, մենք դիմել էինք նաև վճարահաշվարկային կազմակերպություններին՝ ստանալու նրանց պարզաբանումները: Առաջինն արձագանքել է «Թելսել» ընկերությունը, որն անդրադառնալով այն հարցին, թե «մասնագիտական շրջանակների գնահատմամբ՝ վճարահաշվարկային ընկերությունները կապի օպերատորներից պահանջել են միջնորդավճարներ, որոնք որոշ դեպքերում մինչև 4 անգամ գերազանցել են այն սակագները, որոնք նույն համակարգերը կիրառում են, օրինակ՝ կոմունալ ծառայությունների համար», պատասխանում նշել է. «Նախ՝ նշենք, որ «Թելսել» ԲԲԸ-ն որևէ նոր սակագին չի սահմանել և չի բարձրացրել գործող սակագները։ Նույն սակագները գործել են վերջին մի քանի տարվա ընթացքում։ Երեք բջջային օպերատորների համար կիրառվել են տարբեր սակագներ, ինչը պայմանավորված է հավաքագրվող գումարների ծավալների, գործարքների քանակի և միջին վճարման չափի տարբերություններով։ Սակագների նվազեցման պահանջը ներկայացվել է հենց կապի օպերատորների կողմից։ Մասնավորապես՝ մեկ օպերատորի կողմից՝ 2025 թ. նոյեմբերի 20-ին, մյուսի կողմից՝ նոյեմբերի 25-ին, երրորդի կողմից՝ դեկտեմբերի 11-ին։ Հատկանշական է, որ բոլոր օպերատորների պահանջած սակագները նախատեսված էին նույն ժամանակահատվածի համար։ Մեր ընկերության ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել բջջային օպերատորների գործընկերների հետ, ներկայացրել են մեր գործունեության առանձնահատկությունները և պարզաբանել, որ առաջարկվող սակագները մեզ համար ընդունելի չեն։ Այն պնդումը, թե գոյություն ունի մինչև 4 անգամ տարբերություն, մեր գնահատմամբ, ունի առավելապես մանիպուլ յատիվ բնույթ։ Տարբեր կոմունալ ծառայությունների համար գործում են տարբեր սակագներ, նույնը՝ բջջային օպերատորների դեպքում։ Կախված համեմատության հիմքից՝ հնարավոր է նշել թե՛ 4 անգամ տարբերություն, թե՛ նույնական սակագներ։ Այդ տոկոսադրույքները կոմերցիոն գաղտնիք են և հրապարակման ենթակա չեն, սակայն կարող ենք վստահեցնել, որ որոշ դեպքերում դրանք համարժեք են։ Այսպիսով, խնդիրը միջնորդավճարների բարձրացումը չէ. մենք սակագներ չենք բարձրացրել։ Ընդհակառակը, ստացել ենք պահանջ բոլոր բջջային օպերատորների համար սահմանել նույն սակագինը, ինչը կոմերցիոն և մրցակցային արդար սկզբունքներին չի համապատասխանում»:

 

 

Ինչ վերաբերում է օպերատորների առաջարկին՝ միջնորդավճարները համապատասխանեցնել շուկայում գործող համադրելի սակագներին՝ քննարկելով նաև փուլային նվազեցման տարբերակները, «Թելսել» ընկերությունից պատասխանում են. «Կապի օպերատորների կողմից առաջարկված սակագները շուկայում գործող ո՞ր սակագների հետ են համադրելի, հստակեցված չէ։ Կրկին նշենք, որ տարբեր կոմունալ ծառայությունների և տարբեր օպերատորների համար գործում են տարբեր սակագներ և տարբեր հաշվարկման մեխանիզմներ։ Բանակցությունների ընթացքում մեր կողմից երկու անգամ առաջարկ է ներկայացվել բոլոր օպերատորների համար սակագները համաչափ նվազեցնելու վերաբերյալ, սակայն ոչ բոլորի համար նույն սակագին սահմանելու։ Մեր առաջարկի արդյունքում օպերատորներից մեկի համար սակագինը գրեթե համընկնում էր իրենց պահանջածի հետ։ Այնուամենայնիվ, երեք օպերատորներն էլ մերժել են մեր առաջարկը։

2025 թ. դեկտեմբերի վերջին օպերատորներից մեկի կողմից ստացել ենք պայմանագրի լուծման ծանուցում, համաձայն որի՝ 2026 թ. փետրվարի 1-ից պայմանագիրը համարվում է լուծված։ 2026թ. հունվարի 26-ին մեր պաշտոնական հարթակներով տեղեկացրել ենք հաճախորդներին, որ տվ յալ օպերատորի օգտին վճարումներ այլևս հնարավոր չի լինի իրականացնել՝ պայմանագրի միակողմանի լուծման պատճառով։ Նույն օրը՝ ավելի ուշ, մյուս երկու օպերատորները նույնպես մեզ ծանուցել են պայմանագրերի դադարեցման մասին՝ համապատասխանաբար փետրվարի 1-ից և փետրվարի 2-ից։ Չնայած այն հանգամանքին, որ, պայմանագրի համաձայն, նրանք պարտավոր էին մեզ տեղեկացնել առնվազն 30 օր առաջ, այդ պահանջը չի պահպանվել, և ծառայությունը դադարեցվել է փետրվարի 2-ից։

Հատկանշական է, որ երեք բջջային օպերատորներն էլ ունեն իրենց խմբին պատկանող վճարահաշվարկային ընկերություններ։ Ըստ հրապարակումների, այդ ընկերությունների համար առաջարկված սակագներն ընդունելի են։ Սա բնական է, քանի որ նույն խմբի ընկերությունները կարող են ունենալ ներքին պայմանավորվածություններ և համատեղ ծախսեր, ինչը թույլ է տալիս կիրառել ավելի շահավետ սակագներ։ Սակայն մեզ հետ պայմանագրերի միակողմանի դադարեցմամբ երեք օպերատորները իրենց վճարահաշվարկային ընկերությունների համար ստեղծում են արհեստական մրցակցային առավելություն։ Սա, մեր գնահատմամբ, նմանվում է օլիգոպոլ համակարգի ձևավորման փորձի։ Այդ հարցին վերջնական գնահատական կարող են տալ միայն համապատասխան պետական մարմինները։ Եթե այդ վճարահաշվարկային ընկերությունները կարող են աշխատել օպերատորների առաջարկած սակագներով, ապա արդար մրցակցության պայմաններում պետք է կիրառվեն մարքեթինգային և ծառայությունների որակի բարելավման գործիքներ, որպեսզի հաճախորդը ազատ ընտրությամբ նախընտրի համապատասխան վճարամիջոցը։ Մինչդեռ մեր ընկերությանը պարզապես զրկել են ծառայություն մատուցելու հնարավորությունից, ինչից շահում են օպերատորների խմբում գործող մեր ուղիղ մրցակիցները։ Ամենակարևորն այն է, որ այս իրավիճակից տուժում են քաղաքացիները, հատկապես մարզերում և գյուղական համայնքներում բնակվող մարդիկ։ Նրանք էականորեն կորցրել են իրենց համար հարմար և հասանելի 24/7 կանխիկով և բջջային հավելվածով վճարման հնարավորությունը և կանգնել են լրացուցիչ դժվարությունների առաջ։ Ստացվում է, որ հաճախորդների համար վճարման տեսանկյունից ստեղծվել է անհարմարավետություն»:

դիտվել է 434 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյա՛ն, վաղը փարատեք այս լրջագույն խնդիրը, թե չէ․․․ Մարիաննա Ղահրամանյան (video) Աղվան Վարդանյա՛ն, ոնց ասեք, տենց էլ անելու եմ․ Ռուբեն Ռուբինյան (video) «Դուք դիվոտվում եք, բայց լա՛վ լսեք»․ Աղվան Վարդանյանը՝ ՔՊ-ին (video) 27֊ի կրակոցները, որ շարունակվում են մինչ այսօր Ադրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան Սամվել Կարապետյան. ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել Արարատ Միրզոյա՛ն, լավ ա ուրիշ անեկդոտ պատմեցիք․ Արթուր Խաչատրյանը հեգնեց (video) Օդի մեջ խոսում եք․․․ դուք էս վտանգները լսեք․ Լևոն Քոչարյանը՝ ՔՊ-ին (video) Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչը Մի անգամ էլ թող Փաշինյանը մտնի Ադրբեջանի տարածք, տեսնենք՝ հետ կտա՞ն իրեն, թե՞ չէ․ Կարապետյան (video) Երևանում բախվել են «Tesla»-ն ու մոպեդը. մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց #ՈՒՂԻՂ․ Առա՛նց Սադարակ, ոչ մի TRIPP. Հովհաննես Իշխանյան (video) Ողբերգական դեպք՝ Երևանում․ Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին «Ես ձեզ հարց եմ տալիս, դուք ի՞նչ եք խոսում»․ Ֆրամանյանը՝ Արարատ Միրզոյանին (video) Չիլնի, չիլինի․․․ Արարատ Միրզոյանի արձագանքը՝ Նարեկ Կարապետյանին (video) Ես էլ ասում եմ՝ լա՛վ չի․ Արամ Վարդևանյանը՝ ՔՊ-ականին (video) Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Արարատ» պարային համույթի անդամներին Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, Օկտավիանոս Օգոստոսի դրամ Հայաստանը վերջնական գրավելու համար 2 բան է պահանջվում․ ՔՊ-ականնե՛ր, գնացեք ու մտածեք․ ընդդիմադիր (video) «Մի՛ ընդհատեք, ձեզ ասում եմ»․ Աննա Գրիգորյանը գոռաց Ռուբինյանի վրա (video) Գլխից գնդшկшհարես, էդ քայլին չի գնա․ ասել եմ՝ վարչապետ եմ լինելու․ Սամվել Կարապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am