Հիմնարար խնդիրներ, լուրջ մտահոգություններ. տնտեսական աճ՝ առանց կայունության

«Փաստ» օրաթերթը գրում է.


Հայաստանի տնտեսությունը 2025 թվականի ընթացքում ցուցաբերել է բարդ, սակայն, միևնույն ժամանակ, հակասական զարգացումների պատկեր, որը մի կողմից՝ բնութագրվում է տնտեսական ակտիվության բավականին բարձր աճի տեմպերով, մյուս կողմից՝ այդ աճի կառուցվածքային խնդիրներով և կայունության խնդրահարույց բնույթով: «Լույս» հիմնադրամի կատարած վերլուծությունը մանրամասն բացահայտում է այս պատկերը։

Տարեկան տվյալների համաձայն, համախառն ավելացված արժեքը կազմել է 9,1 տոկոս, ինչը շուրջ 1,1 տոկոսային կետով բարձր է եղել նախորդ՝ 2024 թվականի համապատասխան ցուցանիշից: Այս թվերը առաջին հայացքից կարող են լավատեսություն ներշնչել և վկայել տնտեսական վերելքի մասին, սակայն խոր վերլուծությունը ջրի երես է հանում այն հիմնարար խնդիրները, որոնք թաքնված են այս վիճակագրական ցուցանիշների հետևում և որոնք լուրջ մտահոգություններ են առաջացնում երկրի տնտեսական զարգացման երկարաժամկետ հեռանկարների և կայունության տեսանկյունից:

Տնտեսական աճի դինամիկան 2025 թվականին հատկապես աչքի է ընկել ժամանակի մեջ ոչ հավասարաչափ բաշխմամբ, քանի որ աճի տեմպերը զգալիորեն արագացել են հենց տարեվերջին: Այս երևույթը հիմնականում պայմանավորված է եղել արդյունաբերական արտադրության ծավալների վերականգնմամբ, սակայն այդ վերականգնումը ևս ունի իր առանձնահատկությունները և խնդրահարույց կողմերը: Արդյունաբերության ոլորտում նկատվել է էականորեն արագացած աճի տեմպ՝ մանավադ տարվա վերջին ամիսներին, երբ, դեկտեմբեր ամսվա տվյալներով, այն հասել է 38,6 տոկոսի, ինչն իր հերթին զգալի ազդեցություն է ունեցել ընդհանուր տնտեսական ակտիվության ցուցանիշների վրա: Սակայն այս տպավորիչ թվերի խորքում ընկած է մի շատ կարևոր հանգամանք, որը հիմնովին փոխում է այս աճի գնահատականը և ցույց է տալիս դրա իրական բնույթը: Արդյունաբերության ոլորտի աճի զգալի մասը՝ մասնավորապես 19,9 տոկոսային կետը, նոյեմբեր ամսվա տվյալների համաձայն, պայմանավորված է եղել «հիմնական մետաղների արտադրություն» ենթաոլորտի արտակարգ բարձր աճով՝ 2,9 անգամի չափով: Թեև այս ցուցանիշը թեև վիճակագրորեն տպավորիչ է, սակայն իրականում արտացոլում է ոչ թե արտադրական ներուժի իրական ընդլայնումը կամ արդյունաբերական հզորությունների զարգացումը, այլ հիմնականում ոսկու վերաարտահանման ծավալների աճը: Վերաարտահանումը, ինչպես հայտնի է, ներկայացնում է այնպիսի տնտեսական գործունեություն, որը չի ստեղծում էական ավելացված արժեք տեղական տնտեսության համար, և որի ծավալները կարող են զգալիորեն տատանվել՝ կախված միջազգային շուկայական պայմաններից, աշխարհաքաղաքական իրավիճակից և այլ արտաքին գործոններից, որոնք գտնվում են Հայաստանի ազդեցության և վերահսկողության սահմաններից դուրս:

Այս իրողությունը ցույց է տալիս, որ Հայաստանի տնտեսական ակտիվության դինամիկան շարունակում է խիստ կախված մնալ արտաքին գործոններից և կոնյուկտուրային տատանումներից, ինչը լուրջ մտահոգություն է հարուցում երկրի տնտեսական անկախության և կայունության տեսանկյունից: Երբ տնտեսական աճի նման զգալի մասը հիմնված է այնպիսի ոչ կայուն գործոնների վրա, ինչպիսին է ոսկու վերաարտահանումը, դա նշանակում է, որ այդ աճը չունի ամուր հիմքեր և կարող է արագորեն չեզոքանալ կամ նույնիսկ փոխարինվել անկումով՝ արտաքին պայմանների փոփոխության դեպքում:

Պատահական չէ, որ երբ վերաարտահանման տեմպերը սկսում են նվազել, տնտեսության մեջ միանգամից անկումային տրամադրություններ են զգացվում։ Ավելին, վերաարտահանման ճյուղի վրա նստած տնտեսական աճը չի նպաստում երկարաժամկետ տնտեսական պոտենցիալի բարձրացմանը, արտադրողական հզորությունների ընդլայնմանը, տեխնոլոգիական առաջընթացին կամ աշխատուժի որակավորման բարձրացմանը, այսինքն՝ բոլոր այն գործոնների զարգացմանը, որոնք իսկապես կարող են ապահովել կայուն և երկարաժամկետ տնտեսական զարգացում: Այսպիսի վիճակն իր հերթին ցույց է տալիս, որ տարիների ընթացքում չեն իրականացվել արդյունավետ քայլեր տնտեսության դիվերսիֆիկացման, արտահանման կառուցվածքի բարելավման և ներքին արտադրական ներուժի զարգացման ուղղությամբ:

Պետական ֆինանսների ոլորտում 2025 թվականը ևս բերել է իր հատուկ մարտահրավերները և բացահայտել լուրջ խնդիրներ բյուջետային պլանավորման և կառավարման բնագավառում: Թեև պետական բյուջեի եկամուտների հավաքագրումը գերազանցել է պլանավորվածը, և հարկային եկամուտները հավաքագրվել են գրեթե նախատեսվածի չափերով, ինչը կարող է համարվել դրական միտում և ցույց տալ հարկահավաքման համակարգի որոշակի արդյունավետություն, այնուամենայնիվ, պետական բյուջեի ընդհանուր կատարողականի պատկերը շատ ավելի բարդ և խնդրահարույց է: Պետական բյուջեի պակասուրդը շուրջ 30,6 տոկոսով շեղվել է սկզբնապես պլանավորված ցուցանիշներից, ինչը չափազանց մեծ շեղում է և վկայում է լուրջ խնդիրների առկայության մասին բյուջետային պլանավորման գործընթացում: Այս էական շեղումը պայմանավորված է եղել պետական ծախսերի բարձր թերակատարմամբ, ինչն իր հերթին լուրջ հարցեր է առաջացնում պետական կառավարման արդյունավետության, ծրագրերի իրականացման կարողությունների և բյուջետային միջոցների օպտիմալ օգտագործման վերաբերյալ:

Կարևոր է նաև նշել, որ բյուջետային ծախսերի թերակատարումը բացասական հետևանքներ է ունենում տնտեսության համար, քանի որ պետական ծախսերը՝ հատկապես կապիտալ ներդրումները և զարգացման ծրագրերը, լրացուցիչ ներուժ ունեն տնտեսական ակտիվության, աշխատատեղերի ստեղծման, ենթակառուցվածքների զարգացման տեսանկյունից։

Կապիտալ ծախսերի կատարողականի համատեքստում 2025 թվականը ցույց է տվել որոշակի բարելավում նախորդ տարիների համեմատությամբ, ինչը կարող է վկայել պետական ծախսերի կառավարման որոշակի բարեփոխումների մասին: Սակայն այս բարելավումը հիմնականում պայմանավորված է եղել պաշտպանության նախարարության ծախսերի մեծ կշռով: Թեև պաշտպանական ծախսերը անհերքելիորեն կարևոր են և անհրաժեշտ, այդուհանդերձ, տնտեսական զարգացման տեսանկյունից էական նշանակություն ունի նաև քաղաքացիական ենթակառուցվածքների, սոցիալական ծրագրերի, կրթության, առողջապահության և այլ բնագավառների ֆինանսավորման արդյունավետությունը:

Պետական բյուջեի առավել մանրամասն և խոր ուսումնասիրությունը, անշուշտ, հնարավոր կլինի իրականացնել բյուջեի տարեկան հաշվետվության պաշտոնական հրապարակումից հետո, երբ կստացվեն ամբողջական և մանրամասն տվյալներ բյուջետային եկամուտների և ծախսերի բոլոր կատեգորիաների, ֆինանսավորված ծրագրերի, իրականացված բարեփոխումների և գրանցված արդյունքների վերաբերյալ: Այնուամենայնիվ, արդեն հիմա առկա տվյալները բավարար են հասկանալու, որ պետական բյուջեի կատարողականը շատ հեռու է օպտիմալից և պահանջում է լուրջ ուշադրություն և բարելավումներ ինչպես պլանավորման գործընթացում, այնպես էլ իրականացման և կատարման փուլերում:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

դիտվել է 487 անգամ
Լրահոս
Նեթանյահուն չեղարկել է իր այցն ԱՄՆ Իշխանությունները բացահայտ ռեկետ են անում. Աբովյան Թմրանյութերի գործով ձերբակալված բրիտանացին կարտաքսվի Վրաստանից Վեհափառը Գերմանիայից ժամանած հյուրերի հետ քննարկել է Հայ Եկեղեցու առաքելությունն ու ժառանգությունը Թուրքիան խաղաղության հասնելու համաշխարհային դիվանագիտական կենտրոններից մեկն է. Սիբիհա Վարդանանց փողոցի խաչմերուկում բախվել են «Ford Fusion»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահման Մեքենաներ են բախվել Արագածոտնի մարզում․ վիրավորներ կան Նահատակները կոչվում են վկաներ, իսկ մահը` վկայական մահ, որովհետև մահվամբ վկայում են ճշմարտությունը Եթե Նիկոլը մնաց իշխանությունում, Հայաստանը կորցնելու է ամեն ինչ՝ պատերազմով, թե առանց դրա․ Գասպարյան Հայաստանում այսօր կրթության վրա չկա որևէ շեշտադրում, ընթանում է այդ ոլորտի ֆետիշացում․ Բադալյան Երևանում մասնավոր մանկապարտեզում 6-ամյա տղան մարմնական վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց Վեդիում քույրերի նկատմամբ սեռական բռնություն կատարծ տղամարդկանց կալանքը երկարաձգվել է 2 ամսով «Ռուբեն Վարդանյանը միլիարդների մեջ լող էր տալիս, բռնել տվեցին, մատաղացու սարքեցին»․ Հակոբկոխյան (video) «Նիկո՛լ, էդ 5 միլիարդը ձեր ջեբե՞րն եք կոխել»․ Շաքարյանց (video) Կադաստրի թուղթն ունեմ, մի շաբաթ առաջ էլ 305 հազար գույքահարկ եմ վճարել, այսօր եկել են, որ քանդեն (video) Վարորդը երկարացրել է ձեռքերն ու իրեն անպարկեշտ բազմաթիվ արտահայտություններ թույլ տվել. ահազանգում է իրավապաշտպանը Սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ #ՀԻՄԱ․ «Տականքնե՛ր, Ալիևը մի նախադասությամբ «պայթեցրեց» ձեր դավաճանությունը»․ Շաքարյանց (video) Արա՛, հլը գնա մի տեղ ու ասա՝ Տաշիր Սամվել ու իջևանցի Նիկոլ, տես՝ ինչ կասեն (video) Թուրքիան դեմ է ռուս-ուկրաինական հակամարտության տարածմանը դեպի Սև ծով. Հաքան Ֆիդան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am