Դատախազությունը վարչապետին ուղեկցող վարորդի պատժի վերաբերյալ որևէ բողոք չի ներկայացրել, իսկ Միքայել Սրբազանի ավելի խիստ պատիժը բողոքարկել է. Րաֆֆի Ասլանյան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Որպեսզի նույնիսկ տրամաբանության ամենանվազ մակարդակն ունեցող հայրենակիցները հասկանան, որ Սոնա Մնացականյանի վրաերթի գործն արդեն չորս տարի ուղղորդվում է անձամբ ՀՀ վարչապետի կողմից, բերեմ մի պարզ օրինակ՝ այն դարձյալ համեմատելով նրա կողմից հակառակ ուղղորդումը ստացող՝ Միքայել Սրբազանի գործի հետ։

Դատախազությունը ինչպես Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած՝ ՀՀ վարչապետին ուղեկցող վարորդի, այնպես էլ Միքայել Սրբազանի համար դատարանից պահանջել էր որպես պատիժ նշանակել ազատազրկում՝ 2 տարի 6 ամիս ժամկետով։ Դատարանները վարորդի համար պատիժ նշանակեցին 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկում, իսկ Միքայել Սրբազանի համար՝ 2 տարի ժամկետով։

Դատախազությունը վարչապետին ուղեկցող վարորդի պատժի վերաբերյալ որևէ բողոք չի ներկայացրել՝ փաստացի համաձայնելով դրա հետ, իսկ Միքայել Սրբազանի ավելի խիստ պատիժը բողոքարկել է Վերաքննիչ դատարան։ Երբ դատաքննության ընթացքում տուժողի իրավահաջորդը՝ Սոնա Մնացականյանի հայրն ինձ ասում էր, որ դատախազությունը կարծես մեր կողմից է, ես նրան պարզաբանում էի, որ դատախազությունն այս «թատրոնում» պարզապես իր դերն է խաղում, ի վերջո Նիկոլը ոնց կասի։

Իսկ հիմա առավել ակնհայտ է, որ բացահայտ անմեղ Միքայել Սրբազանի մասով նա տվել է բողոքարկման հանձնարարական, իսկ իրեն ուղեկցող վարորդի մասով՝ չբողոքարկելու, թեկուզ երկու դեպքում էլ դատախազությունը նույն պատժաչափն էր պահանջել, ավելին՝ վարորդի պարագայում մահվան ելքով դեպք է մեղսագրված և նրա պատիժն էլ դատարանը Միքայել Սրբազանից 6 ամիս ավելի պակաս է նշանակել»։

դիտվել է 658 անգամ
Լրահոս
Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Ինչո՞ւ են նրանք մեզ ատում Էրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին Զելենսկին կայցելի Թուրքիա Ուկրաինական զինուժի բեռնանավ են հարվածել Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը Խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց Այդ դեպքում դու երբեք մենակ չես զգա քեզ, դու վախ չես ունենա, կհասկանաս որ ամեն բան ժամանակավոր է․ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյան Արտակարգ իրավիճակ Սևանում Գևորգ Թամամյանը կարող է հայտնվել ԱՀԿ գլխավոր տնօրենի ընտրության եզրափակիչ եռյակում Նիկոլ Փաշինյանը հայտնվել է բազմաշերտ քաղաքական փակուղում Քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն հայտնաբերել են Մեսսին փոխո՞ւմ է ակումբը Միլիոնավոր դոլարներ եք վճարելու մարդկանց, ում դեմ իբր պայքարում եք․ Արամ Վարդևանյան (video) Բա էս «Համբալիչին» բան չունե՞ք ասելու․․․ (video) Փաշինյան «դանոսչի՛կ», դու Ռուբեն Վարդանյանի վրա «դանոս» գրող ես (video) ԱՄՆ-ն ցանկանում է երաշխիքներ, որ Իրանի մոտ միջուկային զենք չի հայտնվի. Թրամփ Լավ ենք արել․ Գառնիկ Դավթյանը՝ ԱԺ ծեծկռտուքի մասին (video) Հայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Երկու շատ կարևոր խնդրի մասին եմ բարձրաձայնում․ Արթուր Խաչատրյան (video) ՔՊ-ի բուռն արձագանքը՝ Ղազարյանի ելույթին․ «Կառավարությունում գլխավոր տեղը Սամվել Կարապետյանինն է» (video) Հայաստանը դեպի ծով ելք չունի, իսկ մենք առաջարկում ենք այն դարձնել տարածաշրջանի մյուս պետությունների հետ կապակցված երկիր. Հաջիև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների թիվը հասնում է 3 հազարի․ դա չափազանց շատ է նման փոքր երկրի համար. Շևցով Ձեզ թվում է՝ պիտի գեղեցիկ խոսքեր ասե՞մ. Արծվիկ Մինասյանը՝ Բաբկեն Թունյանին (video) Տոկաևն առաջարկել է ապահովել ՌԴ-ի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպությանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ.Սարգսյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am