Առողջապահության նախարարությանը 1 ամիս է պահանջվել նախարարի խոսքում վրիպակը հայտնաբերելու համար

«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ ղեկավար Անուշ Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է առողջապահության նախարարության պատասխանը ապահովագրության շրջանակում առողջապահական հիմնարկներ այցերի մասին հունվարի 15-ին կառավարության նիստում Անահիտ Ավանեսյանի հնչեցրած թվերի վերաբերյալ։

Ի՞նչ այց են կատարել 70 697 քաղաքացիները, որոնք ոչ ամբուլատոր են, ոչ՝ հիվանդանոցային․ Անուշ Պողոսյան

Անահիտ Ավանեսյանը 2026թ. հունվարի 15-ին կառավարության նիստում հայտարարել էր, որ ապահովագրության շրջանակում առողջապահական հիմնարկներ է այցելել 87 048 քաղաքացի, որոնցից 7 739-ը՝ ամբուլատոր, 8 612-ը՝ հիվանդանոցային այցեր են կատարել։ Անուշ Պողոսյանը դիմել էր նախարարությանը, խնդրելով պարզաբանել, թե ինչ այց են իրականացրել մնացած 70 697 քաղաքացիները։

Նախարարության պարզաբանման համաձայն, «առողջապահության նախարարի կողմից առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում այցերի տվյալների ներկայացման բանավոր խոսքում եղել է վրիպակ, 77397 այցի փոխարեն հնչել է 7739 այց»։

Անուշ Պողոսյանը հիշեցրել է, որ նախարարությունը մեկ ամիս ժամանակ էր խնդրել փաստացի այս վրիպակը հայտնաբերելու համար։

«Նախարարությունը մեկ ամիս ժամանակ խնդրեց՝ պատճառաբանելով, որ անհրաժեշտ է «ուսումնասիրել թվերը»։

Եվ ահա, այդ «խորը մասնագիտական վերլուծության» արդյունքում պարզվեց, որ նախարարը վարչապետին ներկայացրել է սխալ տվյալներ․ պարզապես շփոթվել է։

Սակայն իրավիճակի ամենաաբսուրդային մասը դեռ առջևում էր։

Ազգային ժողովում, նույն հարցին պատասխանելիս, նախարարը լուրջ դեմքով հայտարարեց, որ կան նաև այլ ծառայություններ՝ ցերեկային ստացիոնար, շտապ բուժօգնության կանչեր և այլն, ու նույնիսկ փորձեց հարցը ներկայացնել որպես անտեղի ու անհասկանալի։

Այսպիսով ստացվում է՝

Կառավարության նիստում ներկայացվում են սխալ թվեր, մեկ ամիս նախարարությունը «ուսումնասիրում է» սեփական նախարարի խոսքը, իսկ ԱԺ-ում նույն նախարարը պնդում է, որ ամեն ինչ ճիշտ է, պարզապես պատգամավորներն են «սխալ հարցեր տալիս»։

Սա այլևս ոչ թե վիճակագրական սխալ է, այլ պետական կառավարման լուրջ խնդիր, երբ առողջապահության ոլորտում թվերը չեն համապատասխանում իրականությանը, իսկ հակասությունները բացատրվում են ինքնավստահ հեգնանքով։

Առողջապահությունը փորձարարական հարթակ չէ, իսկ հանրությունը պարտավոր չէ հաշտվել «շփոթվել եմ»-ով», - գրել է Անուշ Պողոսյանը։

դիտվել է 456 անգամ
Լրահոս
Goal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկը Երևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն Նոր մանրամասներ՝ «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանի ձերբակալությունից Ուկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Զելենսկին մանրամասներ է հայտնել Գործի նյութերում արձանագրությունների և ձայնագրությունների միջև հակասություններ կան․ պաշտպան «Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք Վթարային ջրանջատում Արագածոտնի մարզում. հասցեներ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով դատական նիստին այսօր հարցաքննվել է մեղադրյալ Նարեկ Օհանյանը «Հրազդանցեմենտը» Նարեկ Նալբանդյանին վաճառելու գործարքը տապալվել է․ «Հետք» Իշխանություններն անցողիկ են, հայրենիքը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և մեր հերոսները՝ հավերժական Սրանք ամեն ինչի վրայով կանցնեն, միայն թե սեփական իշխանությունն ամեն գնով պահեն. Արմեն Հովասափյան Սահմանադրության նոր նախագծով Հայ առաքելական եկեղեցուն վերաբերող դրույթը փոփոխության չի ենթարկվի Գագիկ Խաչատրյանի ցավերն ուժեղացան, խնդրել ենք ներարկում կատարեն. փաստաբան ԱՄՆ-ն զգուշացրել է Երվանդ Օտյանի փողոցում փլատակներից դուրս է բերվել երկու քաղաքացի, որոնք հոսպիտալացվել են Նա նախևառաջ նվաստացրել է հայ ժողովրդին․ Զախարովան՝ Շիրակի մարզպետի հայտարարության մասին Խոշոր հրդեհ է բռնկվել Սևանում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը Իսրայելում ստեղծվեց քաղաքական նախաճգնաժամային վիճակ. Հակոբ Բադալյան Իրանի քաղաքացու բնակարանից հափշտակել են 10 հազար դոլար, ոսկյա շղթա և մոտ 40 հազար դոլարի վարսեր Ինչու պարտվեց ընդդիմությունը ՏԻՄ ընտրություններում․ քննարկում (video) Կապրենք՝ կտեսնենք, թե Սահմանադրական դատարանը դեկտեմբերին ինչ որոշում կկայացնի. ՆԳ նախարար (video) Գագիկ Խաչատրյանի մոտ պառկելախոց է հասունանում․ փաստաբան (video) «Ես ձեզ հարցը չէի ուղղում»․ Արթուր Խաչատրյանի հարցից Փաշինյանը լարվեց (video) Հրապարակե՛ք՝ Հայաստանի տարածքից ինչ եք հանձնում․․․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Մհեր Գրիգորյանին (video) Լա՛վ, դուք ի՞նչ գիտեք․․․ ընդդիմադիրի հարցից լարվեցին ՔՊ-ականները (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am