Երևանում 23-ամյա Այշաթ Բայմուրադովայի սպանության գործով կասկածյալներ են ՌԴ 2 քաղաքացիներ. Անունները հայտնի են

Չեչնիայից Երևան տեղափոխված 23-ամյա Այշաթ Բայմուրադովայի սպանության գործով կասկածյալներ են համարվում Ռուսաստանի Դաշնության երկու քաղաքացիներ՝ Կարինա Իմինովան և Սաիդ-Համզատ Բայսարովը։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։

Նշենք, որ BBC-ի ռուսական ծառայության հարցմանն ի պատասխան էլ կոմիտեից հայտնել են՝ Իմինովան և Բայսարովը գործել են «առայժմ չբացահայտված անձի ցուցումով»։ Գերատեսչությունը դեռևս 2025 թվականի դեկտեմբերին դիմել է Ռուսաստանին՝ քննությանը աջակցելու խնդրանքով, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել։ Քննության վարկածով՝ Բայմուրադովայի մահվան պատճառը եղել է խեղդամահությունը, թեև, ինչպես նշում է Քննչական կոմիտեն, դա միանշանակ հաստատել հնարավոր չէ։

Ըստ ՔԿ–ի՝ սպանվածի մարմնի վրա հայտնաբերվել են «արյունազեղումների մանր և խոշոր օջախներ՝ բութ առարկաների ազդեցության հետևանքով, ինչպես նաև մի քանի փոքր մակերեսային մաշկային վնասվածքներ դեմքի աջ հատվածում»։

Քննիչների կարծիքով՝ այդ վնասվածքները կարող էին առաջացած լինել «բարձր ջերմաստիճանի ազդեցությունից»։

Հիշեցնենք՝ Չեչնիայից Երևան տեղափոխված 23-ամյա Այշաթ Բայմուրադովան Երևանում անհետացել էր հոկտեմբերի 15-ին։ Նա հանդիպման էր գնացել Կարինա Իմինովայի հետ և չէր վերադարձել։

Մի քանի օր անց Բայմուրադովային հայտնաբերել էին մահացած։ Իմինովան երևում է այն տան անվտանգության տեսախցիկների արձանագրություններում, որտեղ սպանվել էր Բայմուրադովան։ Իրավապաշտպանների և լրագրողների տվյալներով, նրան ուղեկցել է չեչեն Սաիդ-Համզատ Բայսարովը։ Նա գործարար Ռուսլան Բայսարովի եղբորորդին է․ վերջինս երգչուհի Քրիստինա Օրբակայտեի կրտսեր որդու հայրն է, Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի մտերիմը։

դիտվել է 311 անգամ
Լրահոս
Goal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկը Երևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն Նոր մանրամասներ՝ «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանի ձերբակալությունից Ուկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Զելենսկին մանրամասներ է հայտնել Գործի նյութերում արձանագրությունների և ձայնագրությունների միջև հակասություններ կան․ պաշտպան «Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք Վթարային ջրանջատում Արագածոտնի մարզում. հասցեներ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով դատական նիստին այսօր հարցաքննվել է մեղադրյալ Նարեկ Օհանյանը «Հրազդանցեմենտը» Նարեկ Նալբանդյանին վաճառելու գործարքը տապալվել է․ «Հետք» Իշխանություններն անցողիկ են, հայրենիքը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և մեր հերոսները՝ հավերժական Սրանք ամեն ինչի վրայով կանցնեն, միայն թե սեփական իշխանությունն ամեն գնով պահեն. Արմեն Հովասափյան Սահմանադրության նոր նախագծով Հայ առաքելական եկեղեցուն վերաբերող դրույթը փոփոխության չի ենթարկվի Գագիկ Խաչատրյանի ցավերն ուժեղացան, խնդրել ենք ներարկում կատարեն. փաստաբան ԱՄՆ-ն զգուշացրել է Երվանդ Օտյանի փողոցում փլատակներից դուրս է բերվել երկու քաղաքացի, որոնք հոսպիտալացվել են Նա նախևառաջ նվաստացրել է հայ ժողովրդին․ Զախարովան՝ Շիրակի մարզպետի հայտարարության մասին Խոշոր հրդեհ է բռնկվել Սևանում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը Իսրայելում ստեղծվեց քաղաքական նախաճգնաժամային վիճակ. Հակոբ Բադալյան Իրանի քաղաքացու բնակարանից հափշտակել են 10 հազար դոլար, ոսկյա շղթա և մոտ 40 հազար դոլարի վարսեր Ինչու պարտվեց ընդդիմությունը ՏԻՄ ընտրություններում․ քննարկում (video) Կապրենք՝ կտեսնենք, թե Սահմանադրական դատարանը դեկտեմբերին ինչ որոշում կկայացնի. ՆԳ նախարար (video) Գագիկ Խաչատրյանի մոտ պառկելախոց է հասունանում․ փաստաբան (video) «Ես ձեզ հարցը չէի ուղղում»․ Արթուր Խաչատրյանի հարցից Փաշինյանը լարվեց (video) Հրապարակե՛ք՝ Հայաստանի տարածքից ինչ եք հանձնում․․․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Մհեր Գրիգորյանին (video) Լա՛վ, դուք ի՞նչ գիտեք․․․ ընդդիմադիրի հարցից լարվեցին ՔՊ-ականները (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am