ԱՄՆ-ում գազի գինը հասել է 2022 թ. սեպտեմբերից ի վեր առավելագույն մակարդակի
ԱՄՆ-ում գազի գինը հունվարին կտրուկ բարձրացել է 1,8 անգամ՝ հասնելով 2022 թ. սեպտեմբերից ի վեր ամենաբարձր մակարդակի։ Այդ մասին վկայում է «ՌԻԱ Նովոստի»-ի կողմից Համաշխարհային բանկի տվյալների վերլուծությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
ԱՄՆ-ում գազի գինը բարձրանում է արդեն հինգ ամիս, սակայն սեպտեմբերից մինչև դեկտեմբեր աճի տեմպերը մասշտաբներով պակաս են եղել՝ ամսական միջին հաշվով 10%-ով։
Սակայն հունվարին գինը մեկ միլիոն բրիտանական ջերմային միավորի համար (շուրջ 28 խորանարդ մետր) դեկտեմբերի 4,25 դոլարից կտրուկ բարձրացել է մինչև 7,58 դոլար։Նաև տարեսկզբին գազի գինը զգալիորեն աճել է Եվրոպայում՝ մեկ միլիոն բրիտանական ջերմային միավորի համար նախորդ տարվա վերջի 9,48 դոլարից հասնելով 2025 թ. հունիսից ի վեր առավելագույն մակարդակի՝ 11,76 դոլարի։
Մինչ այդ գազի գինը տարածաշրջանում նվազում էր վեց ամիս անընդմեջ։ԱՄՆ-ում գազի գնի զգալի աճը պայմանավորված է ուժեղ ցրտահարությամբ, որն ԱՄՆ ներքին շուկայում հանգեցրել է գազի պահանջարկի աճի։ Արդյունքում գազի մատակարարումները հեղուկացման տերմինալներին զգալիորեն կրճատվել են, և գազի գնանշումների աճը տարածվել է նաև եվրոպական շուկայի վրա։
