Գեներալ Մաքմասթեր. Իրանի ցուցարարներն վայելում են Վաշինգտոնի էմոցիոնալ աջակցությունն ու համակրանքը

Ամերիկայի Ձայն Իրանում իրավիճակը շարունակում է մնալ լարված՝ կապված վերջին օրերին այստեղ ընթացող զանգվածային բողոքի ցույցերի հետ: Միջազգային հանրությունն արձագանքում է Իրանում ընթացող զարգացումներին: Մարդու իրավունքների հարցով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի գրասենյակն իր մտահոգությունն է արտահայտել Իրանում բռնության ու մարդկային զոհերի կապակցությամբ՝ կոչ անելով Իրանի ղեկավարությանը միջոցներ ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ և խուսափել բռնության նոր ալիքից: Իր հերթին Եվրամիությունը ևս դատապարտել է բռնությունը՝ հայտարարելով, որ ուշադրությամբ հետևում է Իրանում ընթացող զարգացումներին: Եվրոպական հանձնաժողովի խոսնակ Մինա Անդրեևան ընդգծել է մարդկանց հիմնական ազատություների և իրավունքների պաշտպանության ապահովման անհրաժեշտությունն Իրանում: Միացյալ Նահանգները ևս արձագանքել է Իրանի իրավիճակին: Նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան նոր գրառման մեջ ընդգծել է ԱՄՆ-ի աջակցությունը Իրանի ժողովրդին, որը հակադրվում է, ըստ նախագահի, Իրանի կոռումպացված կառավարությանը: Նախագահ Թրամփի հետ մեկտեղ Իրանի իրավիճակի մասին անդրադարձել է նաև Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական, գեներալ Հերբերտ Մաքմասթերի խոսքը, ով «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում նշել է, որ Իրանի ժողովուրդն իր զայրույթն է արտահայտում, քանի որ երկրի իշխանությունները քաղաքացիների կարիքները հոգալու փոխարեն զբաղված են ահաբեկչության արտահանմամբ: Խոսելով ԱՄՆ-ի գործողությունների մասին՝ գեներալը ասել է. «Մենք կտեսնենք ինչ տարբերակներ ունենք, սակայն կարծում եմ, որ անհրաժեշտ է բարձրաձայնել ամբողջ աշխարհում Իրանի ժողովրդի անունից»,- նշել է Մաքմասթերը: Ազգային անվտանգության հարցերով խորհրդականն աջակցություն է հայտնել վարչակազմի վարած քաղաքականությանը՝ Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ուղղությամբ՝ ընդգծելով, որ դրանք զրկում են վարչակարգին համապատասխան ռեսուրսներից: Ըստ Մաքմասթերի, Իրանը շարունակում է դրսևորել ագրեսիվ վարքագիծ: Նրա խոսքերով, իրանցի ցուցարարները վայելում են ԱՄՆ-ի էմոցիոնալ աջակցությունն ու համակրանքը, և ԱՄՆ-ը ուրախ է, որ նրանք իրականացնում են, մեջբերում ենք, բռնակալ վարչակարգի դեմ բարձրաձայնելու իրենց իրավունքը։ Հիշեցնենք, որ Իրանի իշխանությունները երկրում ստեղծված կացության մեջ մեղադրել են ՝՝թշնամիներին՛՛, մասնավորապես՝ ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային և Սաուդյան Արաբիային:

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Թրամփը և Փաշինյանը ապրիլի 23-ին հեռախոսազրույց չեն ունեցել․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն Կառավարությունը, պաշտոնը և փողը անցողիկ են, իսկ Հայ Առաքելական Եկեղեցին իր առաքելության մեջ՝ անփոփոխ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը մասնակցել է Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությանը Ծառուկյանը նշել է Թոփուրիային տապալելու սցենարը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում՝ Ռիգայում Հրդեհ է բռնկվել Չկալով գյուղի տներից մեկում Ալ-Շարաան կոչ է արել ԵՄ-ին դադարեցնել Իսրայելի հարձակումները Սիրիայի վրա Բացառիկ գտածոներ՝ Հայոց ցեղասպանության թեմայով Գյումրի-Աշոցք ավտոճանապարհը և Գյումրի-Երևան ավտոճանապարհի Լանջիկի հատվածը փակ են Վերջին հարցումների տվյալները հուսադրող չեն եղել ՔՊ-ի համար․ «Հրապարակ» Հերթական դեմարշը հոգևոր դասի դեմ․ «Հրապարակ» Ի՞նչ է կատարվում ինստիտուտում․ անձնակազմը հեռանում է․ «Հրապարակ» Ես այսուհետ ևս կաջակցեմ հայերին արդարության համար պայքարում. ամերիկացի սենատոր Հպարտ եմ, որ ստորին պալատի խոսնակն էի, երբ Կոնգրեսը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Նենսի Փելոսի Պետք է ճանաչվի Հայոց ցեղասպանության՝ պատմական ճշմարտությունը․ Հունաստանի ՊՆ նախարար Վատիկանի գաղտնի արխիվից Մայր աթոռը լույս է ընծայել «Հայոց ցեղասպանություն» աշխատությունը Մակրոնը ԱՄՆ-ին անվանել է ոչ այնքան հուսալի դաշնակից Լիբանանի նախագահը հայտարարել է, որ ագրեսիան դադարեցնելու համար է բանակցություններ սկսել Բաքվի և Անկարայի որոշումները Նիկոլի ռեժիմի համար է, և ոչ երբեք հայ ժողովրդի․ Սաղաթելյան Առանց ինձ հետ համաձայնեցվելու էր դրվել, շփոթմամբ․ Հրաչյա Թաշչյանը` կաթողիկոսի վերաբերյալ հրապարակումը կայքից հեռացնելու մասին Ռոբերտ Քոչարյանը՝ կնոջ և թոռնիկի հետ, ծաղիկներ է խոնարհել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Ճանաչի՛ր, ներողություն խնդրի՛ր և հատուցի՛ր. Թուրքիայի «Մարդու իրավունքների միության» կոչը Անթիլիասի Մայրավանքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Սուրբ Պատարագ է մատուցվել Ախալքալաքում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Էմմա Պողոսյանը` Ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am