Կապսի ջրամբարի վարկերը. փաստեր և հայտարարություններ. Civilnet

ինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հունվարի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Կապսի ջրամբարի կասեցված ծրագրին։ Հարցին՝ արդյոք այդ ծրագրով առկա են վարկեր, որոնք մարվում են, նախարարը պատասխանել է, թե ջրամբարի կառուցման աշխատանքների համար կառավարությունը պարտք չի վերցրել։ Այս մասին գրում է Civilnet-ը:

«Քանի որ սա վարկային ծրագիր է, եթե աշխատանք չի արվել, վճարում չի արվել, ապա պարտք էլ չի վերցվել։ Սրանք այնպիսի ծրագրեր են, որ հատկացումների ժամանակ է պարտքն առաջանում»,- նշել է նախարարը՝ միաժամանակ ընդգծելով, որ ծրագիրն անմիջականորեն իրենց գործառառույթին չի վերաբերվում։


Կասեցված շինարարություն և ծախսված գումարներ


2025-ի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ Շիրակի մարզի Կապսի ջրամբարի շինաշխատանքները դադարեցվել են։ Պատճառաբանվեց, որ կապալառուն չի կատարել իր պայմանագրային պարտավորությունները և ընկերության հետ պայմանագիրը խզվել է։ Կապսի ջրամբարի կառուցումը գործող կառավարության խոստումներից էր։ Դրա կառուցումը նախատեսվում էր ավարտին հասցնել 2026 թվականին։ Շինարարությունն իրականացնող չինական «Շանսի Քոնսթրաքշն Ինվեսթմենթ Գրուպ»-ի աշխատակիցները հեռացել են Հայաստանից։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տվյալներով՝ Կապսի ջրամբարի կառուցման ծրագրի շրջանակում (շինարարություն, նախագծում, տեխհսկողություն և խորհրդատվական ծառայություններ) մինչ օրս ծախսվել է շուրջ 26,8 մլն եվրո, որից 23,6 մլն եվրոն՝ վարկային միջոցներից, իսկ 3,2 մլն եվրոն՝ կառավարության համաֆինանսավորումից։

Ավելի վաղ նախարարությունը հայտնել էր, որ կապալառուի հետ պայմանագրով նախատեսված շինաշխատանքների շուրջ 14,5%-ն է իրականացվել։

Կատարված աշխատանքների մանրամասները պարզելու համար #CivilNetCheck-ը հարցմամբ դիմել է ՏԿԵ նախարարությանը։ Նախարարության փոխանցմամբ՝ չինական «Shanxi Construction Investment Group» (SCIG) ընկերության հետ կնքված պայմանագրի շրջանակում շինարարության համար ընդհանուր ծախսվել է 17,1 մլն եվրո, որից 16,2 մլն եվրոն՝ վարկային միջոցներից։ Այդ գումարից ավելի քան 12,4 մլն եվրոն կապալառուին վճարվել է որպես կանխավճար։

Մնացած 3,8 մլն եվրոյի շրջանակում իրականացվել են Ախուրյան գետի հունի տեղափոխման հիմնական շինարարական և ինժեներական աշխատանքները, տեղադրվել են ջրահեռացման համակարգեր, հիդրոմեխանիկական սարքավորումներ, իրականացվել ամրակայման աշխատանքներ, ինչպես նաև տեղադրվել են վաղ ազդարարման համակարգի 28 շչակներ։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

դիտվել է 184 անգամ
Լրահոս
Իսրայելում ստեղծվեց քաղաքական նախաճգնաժամային վիճակ. Հակոբ Բադալյան Իրանի քաղաքացու բնակարանից հափշտակել են 10 հազար դոլար, ոսկյա շղթա և մոտ 40 հազար դոլարի վարսեր Ինչու պարտվեց ընդդիմությունը ՏԻՄ ընտրություններում․ քննարկում (video) Կապրենք՝ կտեսնենք, թե Սահմանադրական դատարանը դեկտեմբերին ինչ որոշում կկայացնի. ՆԳ նախարար (video) Գագիկ Խաչատրյանի մոտ պառկելախոց է հասունանում․ փաստաբան (video) «Ես ձեզ հարցը չէի ուղղում»․ Արթուր Խաչատրյանի հարցից Փաշինյանը լարվեց (video) Հրապարակե՛ք՝ Հայաստանի տարածքից ինչ եք հանձնում․․․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Մհեր Գրիգորյանին (video) Լա՛վ, դուք ի՞նչ գիտեք․․․ ընդդիմադիրի հարցից լարվեցին ՔՊ-ականները (video) «Ես ձեզ խնայում եմ»․ լարված երկխոսություն Լիլիթ Գալստյանի և Արարատ Միրզոյանի միջև (video) «Օդում խոսում եք»․ Արեգա Հովսեփյանն՝ Արարատ Միրզոյանին (video) Ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատությունների դիմորդների «Ա՛յ աննամուսնե՛ր, դուք Նաիրի Հունանյանի սшտկելու՞ն եք սպասում»․ տարեց կնոջ դիպուկ խոսքը (video) Ծնվել է 44-օրյա պատերազմում անմաhաgած Ռազմիկ Սահակյանի եղբայրը՝ Ավետը «Բանակում ինքնասպшնությունները ուղիղ կապ ունեն Նիկոլի մի վտանգավոր քայլի հետ» (video) Ալեքսան Ալեքսանյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու որոշման դեմ բողոքները վերամակագրվել են Ռուսաստանն անելու է դա․ «Կազյո՛լ», նոր պատերազմ է սկսվում, դու էս ի՞նչ ես ասում․ Շաքարյանցը պոռթկաց (video) Աշխարհում շուտով քաոս ու անարխիա է լինելու, ու ում սուրը ում վրա պատեց՝ իրացնելու է ... քաղաքագետ Աննա Հակոբյանն ու Փաշինյանը նոր փուլ են մտել․ ի՞նչ են ասել նրանց․ հոգեբան (video) Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի տաճար և «Քարերի սիմֆոնիա» Բոցաշունչ խոսելուց առաջ՝ Ռուբեն Ռուբինյանը թող մի բան իմանա․ Ռուբեն Մխիթարյան (video) Երեք անձ ձերբակալվել է Չկա Ալիևի մի ելույթ, որի ընթացքում նա մոռանա ատելություն քարոզել հայերի հասցեին. ադրբեջանագետ Արցախցիների աջակցության ծրագիրը կերկարաձգվի, բայց աջակցության չափը կնվազի Սպանելուց բացի, իմ նկատմամբ ամեն ինչ արել են․․․ առաջիկայում կոնկրետ քայլ եմ անելու․ Էդգար Ղազարյան (video) «Հերի՛ք ստեք․ այո՛, ձեր թևերը կտրվել են»․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորը՝ երեկվա կռվի մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am