Ունենք ստոր, ողորմելի իշխանություն, որոնք ոչ մեկի սրբությունը չեն հարգում. Ակցիայի մասնակից

Երևանում` նախագահական շենքի դիմաց այսօր՝ փետրվարի 3–ին, բողոքի ակցիա են անում զոհված զինծառայողների ծնողները, հարազատները և մի շարք այլ քաղաքացիներ։ Նրանք ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանից պահանջում են ներողություն խնդրել Դավոսում Իլհամ Ալիևին շնորհակալություն հայտնելու համար։

Բողոքի ակցիայի մասնակիցները նաև իրենց ձեռքերում պահում են «Մեր ցավը քո դիվանագիտությունը չէ», «Դավոսում՝ շնորհակալություն, Եռաբլուրում՝ պատասխան», «Ալիևին շնորհակալությունն իսկական ամոթ է» և այլ գրություններով պաստառներ։

6 երեխաների մայր Զեմֆիրա Հովսեփյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Իսձ այստեղ է բերել հայրենիքիս նվաստացումը, ամոթը այն զոհված զինվորների ընտանիքների առաջ, այն խեղված ճակատագրերի, որոնք պատերազմին մասնակցեցին, ողջ մնացին, բայց ոչ ողջ են, ոչ մեռած են, այն զինվորականների, որ իրենց ամբողջ կյանքը, իրենք իրենց երեխաների մեծանալը չեն տեսել, չեն իմացել հանգիստ քնելն ինչ բան է, երբ սրանց նման ստահակները իրենց կանանց ու սիրունիներին գրկել, քնել են, այդ մարդկանցքունը եղել է ցեխերի մեջ, իսկ այսօր այդ մարդկանց բոլորին նվաստացրել է, բոլորին գլխահակ է թողել։ Դա ամոթ է յուրաքանչյուր հային։ Ես որպես ՀՀ քաղաքացի որևիցե իշխանության իրավունք չեմ տալիս հայտարարություն անելու, եթե նրանք ստահակ են, ծախված են, եթե նրանք չունեն սրբություն, չգիտեն ինչ բան է մեծին հարգել, փոքրին հարգել, ցավին ցավակից լինել, հերոսին հարգել, ուրեմն իրավունք չունեն իմ անունից խոսելու։

Ավելին, եթե իրենք դրսերում կայֆավատ լինելով ապրել են, ես իմ երկրից մի քայլ այն կողմ չեմ գնացել, գիտակցաբար երեխաներ եմ բերել, որ որպես մայր պատասխանս թշնամուն տամ, որ հայի ընտանիքը աճելու է, հայի տունը լիքն է լինելու, երբեք հայը չի ծնկելու։ Իսկ այսօր ամբողջ աշխարհով թասիբով հայերը գլխահարկ են, որովհետև ունենք ստոր, ողորմելի, ոչնչություն, ուխտադրուժ, ուրացող իշխանություններ, որոնք ոչ մեկի սրբությունը չեն հարգում։

Այսօր ունենք անհետ կորած, զոհված հոգևորականներ, ունենք գերիներ Բաքվի բանտերում, ունենք սրբազան հայրեր բանտերում, որոնց տեռորիստ են ասում, առանց գետինը մտնելու եկեղեցի են պառակտում, եկեղեցին են ուզում գլխատեն, որպեսզի մեզ լրիվ անտեր թողնեն։

Արցախն էր խանգարում, Արցախը հանձնեց, սփյուռքն է խանգարում, սփյուռքից էլ է հրաժարվում, որ մեզ լրիվ անտեր թողնի։ Նպատակը մեկն է՝ Հայաստանը հանձնել սկուտեղի վրա թշնամուն»։

Նշենք, որ հունվարի 20–ին Դավոսում «Եվրասիայի տնտեսական ինքնության սահմանումը» թեմայով պանելային քննարկման ժամանակ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը հաջողություն կունենա, որովհետև երկու երկրներն էլ առաջ են նայում, իսկ եթե հետ նայեն ու փորձեն գտնել հակամարտության պատճառները, դա կզրկի այսօր ստեղծված հնարավորություններից։ Խաչատուրյանն իր ելույթի ընթացքում նաև շնորհակալություն հայտնեց Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին դրսևորած քաղաքական կամքի համար։

NEWS.am

դիտվել է 106 անգամ
Լրահոս
Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը Ժողովրդավարության ներկայացումը շարունակվում է՝ նույնիսկ խորհրդարանական բռնցքամարտի պայմաններում. Արմեն Այվազյան Հայրապետյան․ Բռնությունն ու հայհոյանքը նպատակ ունեն քաղաքականության հանդեպ զզվանք սերմանելու Վեոլիա Ջուրը տեղեկացնում է խոշոր վթարի մասին Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք Բայց ո՞վ է ավելի վտանգավոր պետության համար․․․ Ալիևը չի մասնակցի գագաթնաժողովին Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը Չեմ պատրաստվում ամեն ապագա մոժոժի ասածին անդրադառնալ․ Բագրատ Միկոյանը՝ Վահագն Ալեքսանյանի մասին Իսրայելում ցուցարարները պահանջել են արաբա-հրեական միասնության կառավարություն Մայր Աթոռում քննարկվել են արցախահայության սոցիալական խնդիրներն ու իրավունքների պաշտպանությունը Հայաստանի Գավաթի 1/8 եզրափակիչում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Օլիմպիային» Արամ Ա Վեհափառը Լիբանանում զրույց է ունեցել հոգևոր և ազգային արժեքների վերակենդանացման շուրջ Չիտայի դատարանը Հայաստանի ծնունդով տղամարդուն դատապարտել է 9,5 տարվա ազատազրկման Թուրքիայում Աթաթուրքին վիրավորելու մեղադրանքով ուսուցիչ է ձերբակալվել Ընտրություններ՝ առանց հաղթողի. Նեթանյահուի դաշինքը Իսրայելի խորհրդարանում ստացել է 53 տեղ Աղվանների պատմական ուղին և հայերի հետ դարավոր կապերը Հայաստանի տարածքով Վրաստան փորձել են ապօրինի ներմուծել մոտ 225 հազար դոլարի 1,7 կգ ոսկու ձուլակտոր Իշխանությունը մի շատ վատ հատկություն էլ ունի… Կարեն Քոչարյան Փաշինյանը նախօրեին Ալիևին հանձնեց միջանցք, որն առայժմ անվանում են TRIPP. Բենիամին Մաթևոսյան Խոշոր պայթյուն՝ գազալցակայանում. «Opel»-ը վերածվել է մետաղե ջարդոնի Մոսկվայում են․ ի՞նչ են քննարկել Բջնիում 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս հանկարծամահ է եղել և բախվել է քարե պատնեշին Ֆիդանը կմեկնի ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի հանդիպմանը Սահմանափակում է կիրառվել Արկադի Համբարձումյանի, նրա հետ 22 փոխկապակցված անձանց պատկանող գույքերի վրա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ.Սարգսյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am